Անգամ այս պարտադրված սև ու սպիտակ իրականության մեջ՝ մենք կարող ենք պարտադել մեր օրակարգն ու այն թելադրել իշխանություններին․ Արմեն Աշոտյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.10.2026 | 11:09
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և պատգամավոր Արթուր Խաչատրյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.10.2026 | 11:07
«Հնարավոր է՝ վաղն արթնանանք ու իմանանք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է»․ Միրզոյան
14.10.2026 | 11:02
Փախստականների աջակցությունից մինչև COP17․ ԱԳՄԱ-ում քննարկվել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը
14.10.2026 | 10:56
Սևանի ափամերձ տարածքներում 613,7 մլն դրամ արժողությամբ 41 հողամաս է վերադարձվել պետությանը
14.10.2026 | 10:42
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ
14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

«Հանրապետական» կուսակցությունը ընտրությունների է գնում տրոհված հասարակությամբ, սակայն հույս ունի՝ ընտրություններից հետո հասարակությունը կդառնա միավորված։ Այս մասին այսօր կուսակցության հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ ներկայացնելով ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը։

«Ծրագրում ներառված է ՀՀԿ-ի քաղաքական և տնտեսական մտքի կուտակումը, մենք հպարտ ենք մեր այս ծրագրով։ Մենք կարծում ենք, որ ՀՀ քաղաքացին մտահոգ պետք է լինի Արցախի, Հայաստանի անվտանգությամբ և ամրությամբ։ Կարծում ենք, որ քաղաքացին այս ծրագրում կորսա նաև գաղափար և թիմ, որը պատրաստ է ՀՀ-ի ապագայի կառուցման գործում ունենալ հստակ դիրքորոշում»,- ասաց Աշոտյանը։

Ինչո՞ւ ընտրել ՀՀԿ-ին՝ հարցին ի պատասխան Աշոտյանը հավելեց․ «Որովհետև մենք ունենք պատմություն, փորձ, գիտելիք և պատրաստ ենք ծառայել մեր հայրենիքին»։

Արմեն Աշոտյանը նշեց, որ ընտրությունների են գնում սև ու սպիտակի տարանջատմամբ, քանի որ դա է պարտադրված խաղի կանոնը։

«Անգամ այս պարտադրված սև ու սպիտակ իրականության մեջ մենք կարող ենք պարտադել մեր օրակարգն, ու այն թելադրել իշխանություններին»,-ասաց Աշոտյանը։

Կուսակցության պատգամավորի թեկնածու Արփինե Հովհաննսիյանն էլ նկատեց, որ վերջին 6-7 ամիսների ընթացքում տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք պետք է մտահոգության տեղիք տան ՀՀ բոլոր քաղաքացիներին։

«Ինչ ենք մենք տեսնում վերջին ամիսների ընթացքում՝ տեսնում ենք փառահեղ քննադատություն ՀՀԿ-ի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի և իր թիմակիցների կողմից։ Տեսնում ենք հրաշալի քննադատություն առ հանարապետականը և մյուս ծայրահեղությունը՝ շնշող խոստումներ, որոնք տրվել են և չեն կատարվել և չեն կատարվելու և խոստումներ, որոնք բացառապես հնչում են բարի ցանկություն որպես, քանի որ չկա դրանք կատարելու ուղին»։

Մանրամասները՝ տեսանյութում։