Մենք 300 000 ադրբեջանցու գալով չենք վախեցնում մարդկանց․ ասում ենք՝ ՔՊ-ի մնալու դեպքում դա հավանական է․ Արթուր Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.05.2026 | 21:30
Կոդային անունը՝ «Զանավես»․ կեղծիքի տարածման բազմավեկտոր մեխանիզմ ընտրություններին ընդառաջ
27.05.2026 | 21:24
Մոսկվան «գազ» է տալիս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.05.2026 | 21:13
Զելենսկին շտապ նամակ է հղել Թրամփին Ուկրաինայում ՀՕՊ համակարգերի և հրթիռների կրիտիկական պակասի մասին
27.05.2026 | 21:00
Ինչ զինատեսակներ է ՀՀ-ն արտադրել․ RISE-2026 ցուցահանդեսում կցուցադրվեն արտադրանքներ․ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
27.05.2026 | 20:48
Թուրքիայում Ադրբեջանի քաղաքացի անօրինական միգրանտներ են ձերբակալվել
27.05.2026 | 20:33
Համայնքապետարանում եմ աշխատում, 7 հոգով եկել ենք վարչապետին դիմավորենք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.05.2026 | 20:22
Ֆրանսիայում սկսվել է Ալիևի քննադատ ադրբեջանցի բլոգերի դեմ մահափորձի գործով դատավարությունը
27.05.2026 | 20:18
«Օսիպյանից ներողություն կխնդրե՞ք». հարց` Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.05.2026 | 20:12
Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ՔՊ-ի հանրահավաքը Աբովյանում. ՈՒՂԻՂ
27.05.2026 | 20:10
Վանաձորում երթուղայինի վարորդը ծխելու համար արված դիտողությունից հետո իջեցրել է ուղևորին. նա ազատվել է աշխատանքից
27.05.2026 | 20:00
Մենք 300 000 ադրբեջանցու գալով չենք վախեցնում մարդկանց․ ասում ենք՝ ՔՊ-ի մնալու դեպքում դա հավանական է․ Արթուր Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.05.2026 | 19:51
Իրանը հայտարարում է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի նախագծով Հորմուզի նեղուցը կբացվի, ծովային շրջափակումը կվերացվի
27.05.2026 | 19:41
ՌԴ-ն դեռևս պատասխան չի ստացել հայկական կողմից Մեծամորի ԱԷԿ-ի էներգաբլոկի հետագա շահագործման վերաբերյալ. Լիխաչով
27.05.2026 | 19:32
Տեղակալիս հետ եկել եմ. Ակունքի վարչական ղեկավարը` Փաշինյանի քարոզարշավին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.05.2026 | 19:23
«Ռոլան Գարոս». Կարեն Խաչանովը դուրս եկավ 3-րդ շրջան
Բոլորը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արթուր Դանիելյանը Factor TV-ի եթերում խոսել է իրենց քաղաքական ուժի հաղթանակի հնարավորությունների, քարոզարշավի ընթացքի, կուսակիցների դեմ հարուցված քրեական գործերի և արտաքին քաղաքականության շուրջ իրենց տեսլականի մասին։

Անդրադառնալով ընտրություններում իրենց ուժի հաղթանակը հնարավոր համարելու հարցին՝ Դանիելյանը նշել է․ «Բնականաբար, մեր ուժի հաղթանակը ոչ միայն հնարավոր ենք համարում, այլ նաև անխուսափելի։ Դրա մասին խոսում են և՛ սոցիոլոգիական հարցումները, և՛ նաև մեր անմիջական շփումները մեր հայրենակիցների հետ, ինչպես նաև տեսնում ենք տոտալ բացասական վերաբերմունք գործող իշխանությունների նկատմամբ»։

Ըստ նրա՝ իրենց քաղաքական ուժն այս պահին մտածում է միայն մեկ բանի մասին․ «Թե ինչպես պետք է մեր ծրագրերը հնարավորինս արագ և առավել էֆեկտիվ կերպով իրականացնել ուժեղ Հայաստանում»։

Հարցին, թե արդյոք պատկերացնում են հետընտրական պրոցեսներ, եթե չհաղթեն, Դանիելյանը պատասխանել է․ «Մենք բոլոր սահմանադրությամբ նախատեսված գործիքակազմը պատրաստ ենք իրականացնել, որպեսզի հայ քաղաքացու, Հայաստանի քաղաքացու ձայնը լսելի լինի։ Հետընտրական պրոցեսներ մենք պատկերացնում ենք միայն այն ժամանակ, երբ որ գործող իշխանությունները գնան ապօրինությունների, շարունակեն ապօրինությունները, մեծացնեն դրանց ծավալները, որոնք որ ազդեցություն կունենան ընտրության արդյունքների վրա»։

Խոսելով իրենց ուժի անդամների դեմ հարուցված քրեական գործերի և հրապարակված ձայնագրությունների մասին՝ Դանիելյանը դրանք որակել է որպես քաղաքական հետապնդում։ «Սա ամենևին չի փաստում, որ մեր քաղաքական ուժը կարող է գնալ ապօրինությունների։ Սա մեկ այլ բան է փաստում։ Սա փաստում է, որ գործող քաղաքական իշխանությունն օգտագործում է ամբողջ ռեսուրսները, այդ թվում նաև իրավապահ համակարգը, որպեսզի մեր դեմ քաղաքական պայքար մղի, ինչն անընդունելի է»։

Նրա խոսքով՝ իրավապահ մարմինները ներկայացնում են միայն այն հատվածը, որը կարող է իշխանությանը քաղաքական օգուտ բերել և վնասել իրենց։ «Ձայնագրությունները փաստի հաստատում չեն։ Հանցագործության վերաբերյալ գնահատական տվողը դատարանն է։ Մենք վստահ ենք, որ այն մեր հայրենակիցները, ովքեր որ աջակցում են «Ուժեղ Հայաստան» դաշինքին, իրենք արդարացվելու են, քանի որ մեր կողմից երբևէ չի ողջունվում ապօրինի կերպով ընտրական պրոցեսներին միջամտելը»։

Անդրադառնալով 300,000 ադրբեջանցիների Հայաստան գալու, իրենց կողմից շրջանառվող թեմային  և դրանով վախեր սերմանելու մեղադրանքներին՝ Դանիելյանը հակադարձել է․ «Ո՞րն է վախերի վրա խաղալու քաղաքականությունը, երբ որ մարդկանց ասում են՝ եթե ես չլինեմ, կլինի պատերազմ, թե՞ այն, որ մենք, պարզապես տեսնելով, որ արդեն իրականացվում են միջոցառումներ այդ նպատակով, բազմիցս խոսվում է մեր հարևան երկրի առաջնորդների կողմից այդ թեմայի շուրջ, պարզապես մեր հասարակությանը ներկայացնում ենք, որ դա մենք համարում ենք հավանական սցենար այս քաղաքական ուժի մնալու պարագայում։ Մենք չենք վախեցնում մեր հայրենակիցներին, մենք ներկայացնում ենք այն մեր անհանգստությունները, որոնք որ գնահատում ենք ռեալ»։

Ըստ նրա՝ իրենք ցանկանում են նախականխել նման քննարկումը, մինչդեռ իշխանությունները, ըստ Դանիելյանի, կրավորական կեցվածք են որդեգրել։

Խոսելով այն գնահատականից, թե այս ընտրություններն ամենաաշխարհաքաղաքականացվածն են, և որ Ռուսաստանն աջակցում է իրենց ուժին, իսկ Արևմուտքը՝ Փաշինյանին, Դանիելյանն ասել է․ «Ուժեղ Հայաստան դաշինքի մոտեցումը հետևյալն է՝ սրանք պարտադիր պետք է լինեն միայն հայկական ընտրություններ։ Եվ որևէ աշխարհաքաղաքական կենտրոնի մոտեցումը, ցանկությունը պետք է չառաջնորդի մեր քաղաքացիներին։ Մենք մեր քաղաքացիներին առաջարկելու ենք բալանսավորված քաղաքականություն, հավասարակշռված քաղաքականություն։ Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Եվրոպան, ո՛չ ԱՄՆ-ն չեն որոշելու, թե Հայաստանի Հանրապետությունում ինչպիսի իշխանություն պետք է լինի»։

Խաղաղության երաշխավորների վերաբերյալ նա նշել է․ «Մենք առաջարկում ենք մեկից ավելի երաշխավորներ։ ԱՄՆ-ն ունի վկայի կարգավիճակ, և մենք տեսնում ենք հետաքրքրվածությունը ԱՄՆ-ի՝ տարածաշրջանի և հայ-ադրբեջանական հարաբերությունների կայունացման համար։ Հետևաբար հնարավոր ենք համարում, որ վկայի կարգավիճակը կարող է ավելի բարձրացվել և դառնալ երաշխավորի կարգավիճակ»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան