Փաշինյանը վա-բանկ գնաց՝ ռազմական տեխնիկան կցուցադրվի քարոզարշավի ժամանակ․ սա քննադատելի երևույթ է․ Յուրի Մովսեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.05.2026 | 23:35
Վաղը առավոտյան ՀՀ ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք. ՊՆ
26.05.2026 | 23:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.05.2026 | 23:20
Հրազդանում «Mazda»-ն բախվել է խանութի պատին և կայանած «Mercedes-Benz»-ին
26.05.2026 | 23:06
Քանի մարդ է մասնակցել Վանաձորում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին ժամը 20:02-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է ներկայացրել
26.05.2026 | 22:54
Գումարային պարտքի շուրջ ծագած վիճաբանությունը Կոտայքում ավարտվել է սպանությամբ․ 1 անձ ձերբակալվել է
26.05.2026 | 22:40
Ինչու Ռուբիոն հապճեպ եկավ և հեռացավ. Միրզոյանի պարզաբանումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 22:27
Ադրբեջանի ԱԳ նախարարը հուլիսին կարող է այցելել Ռուսաստան
26.05.2026 | 22:13
ՀՀ-ում ոչ մի ադրբեջանցի չի բնակեցվելու. Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 22:00
Փաշինյանը վա-բանկ գնաց՝ ռազմական տեխնիկան կցուցադրվի քարոզարշավի ժամանակ․ սա քննադատելի երևույթ է․ Յուրի Մովսեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 21:48
Համոզված եմ՝ փոփոխություն լինելու է․ Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 21:44
Պապիկյանն Ավարայրի ճակատամարտում չի եղել, թե չէ պարսիկների բանը բուրդ էր․ Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 21:38
Ընդդիմության ո՞ր մեկի հետ Ռուբիոն հանդիպեր, սպասեք` տեսնեք ով որտեղի շպիոնն է. Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.05.2026 | 21:25
Ինչպես պետք է քվեարկի հաշմանդամություն ունեցող անձը․ խնդիրների և առաջարկվող բարելավումների հետքերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 21:15
«Արտահոսած փաստաթղթեր» առանց ապացույցների․ ո՞վ է կանգնած Хроника Кавказа-ի հետևում և ինչպե՞ս այն տարածվեց Հայաստանում
26.05.2026 | 21:00
Ընդդիմությունը ցայտնոտի մեջ է․ աղաղակում էր՝ ո՞ւր է 8 մլրդը․ զե՛նք ենք գնել, որը կցուցադրվի, փողը դրված է հրապարակում․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ռեստարտ» հիմնադրամի ծրագրերի համակարգող Յուրի Մովսեսյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է նախընտրական քարոզարշավին, հասարակական տրամադրություններին և քաղաքական զարգացումներին՝ ներկայացնելով իր դիտարկումներն ու վերլուծությունները։

Խոսելով Արթուր Օսիպյանի կալանավորման մասին, որն, ըստ իրավապահների, խոչընդոտել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը և խուլիգանություն կատարել, Յուրի Մովսեսյանը նշել է, որ այդ գործողությունը պետք է դիտարկել քաղաքական խոսույթի շրջանակում։

«Ես կասկածի տակ չեմ դնում իրավապահ համակարգի այն պնդումը, որ դա, օրինակ, հանրության դեմ հանցագործություն է, քանի որ մասնագիտությամբ էլ իրավաբան չեմ, չնայած նրան՝ մի փոքր կասկածներ ունեմ։ Տեսաձայնագրությունը երբ տեսնում ենք, առնվազն գոնե քաղաքական հարթության վրա մեր գնահատականը ոնց որ թե խուլիգանություն չէ, բայց եթե նույնիսկ խուլիգանություն էլ է, անհամաչափ միջոց է ընտրվել նրա նկատմամբ ինչ-որ պատիժ նշանակելու տեսանկյունից»,- ասել է Մովսեսյանը։

Նա նաև զուգահեռներ է անցկացրել վարչապետի հայտարարությունների հետ, նշելով, որ դրանք ևս կարող են դիտարկվել որպես բռնության կամ ատելության խոսույթ։

«Այդտեղ ալեգորիկ առումով վիրավորական արտահայտություններ էր պարունակում իր մեջ, կամ բռնության կոչ էր իր մեջ պարունակում և այլն, բայց հաշվի առնելով նաև համատեքստը, պարզ է՝ ինչ նկատի ունի։ Իհարկե, հետո ասում են՝ Օսիպյանը գրառում է կատարել, որտեղ գրել է՝ բմբլահան եմ անելու։ Այս բմբլահան անելն էլ ես չեմ համարում որևէ կերպ… Նկատի ունի, որ պայքարելու է այն մարդկանց դեմ, ովքեր համագործակցել են… Պայքարելու է այն մարդկանց դեմ, ովքեր Հայաստանում իշխանություն ունենալով՝ աչք են փակել Արցախում տեղի ունեցած կոռուպցիոն դեպքերի նկատմամբ։ Այսինքն, այդ մարդը տարիներ շարունակ այնտեղ աշխատել է, գործունեություն է ծավալել, այդ կոռուպցիոն դեպքերի բացահայտման վերհանման առումով, նրան չես կարող համարել ռուսամետ, նրան չես կարող համարել նախկին, նրան չես կարող համարել թալանչի»։

Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Մարկո Ռուբիոյի ՀՀ այցին՝ Յուրի Մովսեսյանը նշել է, որ այն ունի նախընտրական ենթատեքստ, սակայն դա չի կարելի որակել որպես ներքին գործերին միջամտություն, այլ պետք է դիտարկել որպես Հայաստանի դիմակայունության բարձրացմանն ուղղված քայլ։

«Ես միանշանակ համարում եմ, որ նախընտրական ինչ-որ քող ունի, բայց դա ներքին գործերին միջամտություն չէ։ Պարզապես, այդ երկրներն ունեն իրենց արտաքին քաղաքական շահերը, որոնք համընկնում են գործող քաղաքական մեծամասնության շահերի հետ, ընդհանրապես Հայաստանի շահերի հետ նաև, ինչու ոչ։ Մի կողմը խրախուսում է, որ իր նարատիվները, արտաքին քաղաքական շահերը այստեղ ապատեղեկատվությամբ, մանիպուլյացիաներով տարածվեն, մյուս կողմը աջակցում է, որպեսզի Հայաստանի ընտրողը չտրվի այդ մանիպուլյացիաներին, կարդա, օրինակ, քաղաքական ուժերի ծրագրերը և գնա, օրինակ, ընտրության։ Սա որպես օրինակ, կարող ենք նաև մեր գործունեությունից օրինակ բերել»։

Մովսեսյանի կարծիքով, չնայած որոշ շրջանակների պնդումներին, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը ոչ միայն չի նվազել, այլև աճում է, ինչը, նրա համոզմամբ, ընդդիմության անարդյունավետ գործունեության հետևանք է։

«Նախ, ցանկանում եմ հիասթափեցնել այն մարդկանց, ովքեր ասում են, որ Փաշինյանը վարկանիշ չունի։ Ոչ միայն ունի, այլ կարելի է ասել՝ բոլորիս համար անհանգստացնող վարկանիշ ունի։ Ես չեմ ուզի մի քաղաքական ուժ ութ տարի կառավարելուց հետո, այսքան ձախողումներից, նվաճումներից հետո, թեկուզ, ունենա այսքան հանրային աջակցություն։ Եվ սա ոչ թե Նիկոլ Փաշինյանի կամ «Քաղաքացիական պայմանագրի», այսպես ասած, դափնիներն են, այլ գործող քաղաքական համակարգի մյուս դերակատարների, հատկապես հիմնական ընդդիմադիր քաղաքական ուժերի շնորհքն է։ Փաշինյանի վարկանիշն օրեցօր աճում է»։

Ըստ Մովսեսյանի, քաղաքական դաշտում «շոու» է անում միայն Նիկոլ Փաշինյանը, իսկ ընդդիմադիր ուժերը չեն կարողանում դիմակայել այդ տեմպին։

«Այն տեմպը, որ Նիկոլ Փաշինյանը պարտադրում է մյուսներին, կամ նրանք պետք է փորձեն այդ տեմպին դիմանալ, բայց դա իրենցը չի, որովհետև պետք է խոսենք, որ մյուս ընդդիմադիր քաղաքական ուժերը երբեք այսպիսի քաղաքականության հետ մոտ չեն եղել։ Այսինքն, նույնիսկ Սամվել Կարապետյանի քաղաքական կուսակցության մեջ, ովքեր քաղաքական են, երբեք այսպիսի ընտրարշավի մեջ չեն եղել, որովհետև իրենք եղել են իշխանություն, իրենք սովոր են եղել, որ պետք է նստեն կաբինետներում և ինչ-որ մարդկանց միջոցով ձայն հավաքեն»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան