«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ կիրականացվի ուժեղացված ծառայություն. ՆԳՆ

Լուրեր

28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ որպես պահանջ չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
28.09.2026 | 13:28
Գերիներին պահելով մեր արժանապատվությունն են փորձում նսեմացնել․ Հրայր Պալեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 13:20
Հովք գյուղում ավելի քան 300 մետր երկաթե խողովակ գողանալու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել
28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
28.09.2026 | 12:38
Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
28.09.2026 | 12:29
Հայաստանի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստն ասիստ է կատարել ԱՄՆ-ի Մ-17 հավաքականի կազմում
28.09.2026 | 12:20
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել
28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
Բոլորը

ՆԳՆ Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը մայիսի 20-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ մայիսի 22-23-ը «Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում հասարակական կարգի պահպանման ու անվտանգության ապահովման պատշաճ կազմակերպման նպատակով։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։

Մասնակցում էին Ոստիկանության ղեկավար կազմը և համակարգի կառուցվածքային ու տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներ։

Նշվել է, որ հանրապետության 1051 դպրոցներում, ինչպես նաև ժամանցի վայրերում անցկացվող միջոցառումների ժամանակ պատշաճ ծառայություն իրականացնելու նպատակով նախատեսվել է կիրառել հավելյալ անվտանգային մեխանիզմներ։

«Մասնավորապես, կայուն պահակակետերի և շրջիկ ծառայությունների ներգրավմամբ դպրոցներում և հարակից տարածքներում իրականացվելու է ուժեղացված ծառայություն․ ներգրավված են լինելու Ոստիկանության հենասյունային բոլոր ուղղությունները։

Պարեկային ծառայությունը վերահսկողություն կիրականացնի բանուկ խաչմերուկներում, հանդիսությունների սրահների հարակից տարածքներում։

Գվարդիայի ծառայողները կապահովեն հասարակական կարգի պահպանումը, իսկ համայնքային ոստիկանները ծառայություն կիրականացնեն առանձնացված տարածքներում և ռիսկային գոտիներում։

Անչափահասների մասնակցությամբ հնարավոր միջադեպերն կանխելու նպատակով ժամանցի վայրերում ծառայություն կիրականացնեն նաև քրեական ոստիկանները։

Կամո Ցուցուլյանը ստորաբաժանումների ղեկավարներին տվել է կոնկրետ հանձնարարականներ՝ ցուցաբերել զգոնություն և առաջնահերթ ապահովել անչափահասների անվտանգությունը։

Նա հատուկ հրահանգել է անզիջում մոտեցում ցուցաբերել ոչ սթափ վիճակում մեքենա վարելու և տրանսպորտային միջոցը անչափահասի վստահելու դեպքերին։

Կամո Ցուցուլյանը նաև կարևորել է շրջիկ և կայուն պահակակետերի աշխատանքների համաժամանակեցումը, լրացուցիչ ուժերի արդյունավետ ներգրավումը և ստորաբաժանումների գործառույթների հստակ բաշխումը։

Խնդիրները գույքագրվել են, նախանշվել դրանց հրատապ լուծման ուղղությունները»,- ասվում է հաղորդագրությունում։