Խորհրդավոր լռություն՝ Յուրի Խաչատուրովի գործի շուրջ

Լուրեր

10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ հարուցված քրեական գործը մեծ աղմուկ բարձրացրեց, Խաչատուրովը դրանից կարճ ժամանակ անց հետ կանչվեց պաշտոնից և նոյեմբերի 4-ից գտնվում է Հայաստանում։

ՀԱՊԿ-ում լարված իրավիճակի հանգեցրած այս գործընթացից հետո, սակայն, արդեն Հայաստանում գտնվող Խաչատուրովի գործով դեռ որեւէ առաջընթաց չկա։

Factor.am-ը գործը քննող Հատուկ քննչական ծառայությոնից փորձեց պարզել՝ որևէ քննչական գործողություն ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարի նկատմամբ նոյեմբերի 4-ից հետո կատարվել է, թե ոչ։

ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն ասաց, որ Յուրի Խաչատուրվի՝ Հայաստան վերադառնալուց հետո նրա նկատմամբ որևէ քննչական գործողություն չի կատարվել։

«Գործի շահերից ելնելով՝ ՀՔԾ-ն Յուրի Խաչատուրովի նկատմամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ մեկնաբանություն չի անի»,-հավելեց խոսնակը։

Հարցին՝ իսկ ինչո՞վ է պայմանավորված Խաչատուրովի գործի վերաբերյալ վերջին շրջանի լռությունը, Օհանջանյանը պատասխանեց․

«Քննիչն է որոշողը․ այդ հարցը ևս չեմ կարող մեկնաբանել»։

Հիշեցնենք` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Յուրի Խաչատուրովի լիազորությունները դադարեցվել էին նոյեմբերի 2-ին` նրան քրեական գործով առաջադրված մեղադրանքի հիմքով։ Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով, այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է ՀՀ սահմանադրական կարգը:

Աղավնի Սուքիասյան