«Համբալով» են իրար դիմում, և հավակնում վարչապետ դառնալ․ գիտե՞ն խուլիգանական բառապաշարը որտեղից է, «կզացնել» ինչ է․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

«Հայաստանի շնորհապետական կուսակցության» նախագահ, վարչապետի թեկնածու Գուրգեն Սիմոնյանը Factor TV-ի եթերում ներկայացրել է իր քաղաքական ուժի տեսլականը՝ խիստ քննադատելով ներկա և նախկին իշխանություններին, անդրադարձել Արցախի թեմայով հանրային բանավեճին և առաջարկել Հայաստանի զարգացման իրենց բանաձևերը՝ սկսած լյուստրացիայից մինչև արտաքին քաղաքականության կտրուկ վերակողմնորոշում։

Հարցազրույցի սկզբում, անդրադառնալով ներքաղաքական դաշտում տիրող լարվածությանը և բանավեճի մակարդակին, Գուրգեն Սիմոնյանը նշել է. «Ես համարում եմ, որ խիստ մտահոգիչ է նման ցածր որակի քաղաքական գործիչներ կան ու հավակնում են կրկին վերարտադրվել կամ դառնալ վարչապետ։ Իրար «համբալներով» են դիմում։ Նախ այդ խուլիգանական բառապաշարը, որ արտահայտում են, իրենք գիտե՞ն դրա ծագումը որտեղից է գալիս, կամ գիտե՞ն «կզացնել» բառը ինչ է նշանակում»։

Նա քննադատել է նաև լրատվամիջոցներին, որոնք, նրա խոսքով, հնարավորություն են ընձեռում գործող իշխանություններին և «կոլաբորացիոնիստ ընդդիմությանը» վերարտադրվելու համար՝ «պղտոր ջրում ձուկ որսալով»։ Մեկնաբանելով վարչապետի և Արթուր Օսիպյանի միջև տեղի ունեցած միջադեպը՝ Սիմոնյանը նշել է.

«Արթուր Օսիպյանը հայրենասեր անձնավորություն է։ Իմ տեղեկություններով՝ Շուշիի բանտում կտտանքների են ենթարկել, մահվան սպառնալիք են հնչեցրել, բայց այդ անձնավորությունը ռուս, այդ չակերտավոր ասած, բռնազավթիչների դեմ է գնացել, թուրքերի դեմ է գնացել։ Երկրի ղեկավարն էլ կարող էր զգուշացնել, ասել՝ եթե այդ ժեստիկուլյացիաներով, այդ ոճով պետք է ինձ հետ խոսես, դադարեցնում եմ հնարավորությունն ինձ հետ խոսելու։ Ու եթե կշարունակեր, շուռ էր գալի, գնում էր ընդամենը։ Ինչ է նշանակում՝ ռադդ քաշի, համբալ»։

Արձագանքելով վարչապետի հայտարարություններին, թե ինքը չի հանձնել Արցախը, Սիմոնյանն ասել է. «Միայն այն փաստը, որ ասում է՝ «դուք եք փախել, ես չեմ հանձնել», արդեն նշանակում է, որ ինքն է հանձնել, որովհետև չի կարելի նման կերպ խոսել քաղաքացիների հետ»։

Ներկայացնելով իրենց կուսակցության այլընտրանքը՝ Գուրգեն Սիմոնյանը թվարկել է մի քանի առանցքային ուղղություններ.

Ինստիտուցիոնալ ժողովրդավարություն. «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունը պետք է լինի ինստիտուցիոնալ, որ ռուպորով ինչ-որ մեկը չֆռռա, ասի՝ տարեք սրան ու տանեն»։

Եվրոպական ինտեգրում. «Մենք խոստանում ենք, որ Եվրամիությանն ասոցացման հայտ պետք է ներկայացնենք և իրականացնենք այդ գործընթացի մեկնարկը Հայաստանի Հանրապետությունում»։

Անվտանգային նոր ճարտարապետություն. «Մենք պետք է դուրս գանք ՀԱՊԿ-ից, պետք է ձգտենք երկկողմանի ռազմաքաղաքական դաշինքների՝ Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-Մեծ Բրիտանիա, Հայաստանի-Միացյալ Նահանգներ։ Այդ խճանկարը կարելի է հարստացնել մի քանի եռաթև կամ բազմակողմ դաշինքներով, օրինակ՝ Հայաստան-Հունաստան-Կիպրոս, Հայաստան-Մերձբալթյան երկրներ-Սկանդինավյան երկրներ, համագործակցություն Ուկրաինայի հետ»։

Հրաժարում հետխորհրդային կառույցներից. «Մենք պետք է դուրս գանք ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից և ԱՊՀ-ից։ Որովհետև եթե դու շարունակում ես մնալ ԱՊՀ-ում, դու քո ինքնիշխանությունը կասկածի տակ ես դնում։ Եթե շարունակում ես մնալ ԵԱՏՄ-ում, դու փլուզվող տնտեսության մաս ես դառնալու»։

Որպես քաղաքական դաշտի առողջացման կարևորագույն գործիք՝ Գուրգեն Սիմոնյանը նշել է լյուստրացիայի անհրաժեշտությունը։

«Լյուստրացիան, եթե դու չես իրականացնում, դու ժողովրդին տալիս ես, թողնում ես կեղծ ընտրանքների դաշտում։ Լյուստրացիան ոչ թե Լինչի դատաստանի մասին է, լյուստրացիան մաքրելու մասին է, որ հաջորդ անգամ պասիվ ընտրական իրավունքից որոշ անուն-ազգանուններ և ուժեր չօգտվեն, որ նորից էլի չտեսնեք ընտրացուցակներում «Ռոբերտ Քոչարյան» դաշինք, կամ Նիկոլ Փաշինյանի ՔՊ չտեսնեք, Դաշնակցություն չտեսնեք։ Հոգնել ենք։ Լյուստրացիան իրավաքաղաքական գործընթաց է, և դա բոլոր պետություններն անցնում են բռնազավթումից հետո, որ առողջանան, նորմալ երկիր դարձնեն»։

Նրա խոսքով, լյուստրացիան պետք է իրականացնի ԱԺ-ում ստեղծված ժամանակավոր հանձնաժողովը՝ ներգրավելով անկողմնակալ իրավաբանների, փաստաբանների և արտերկրից եկած մասնագետների։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։