Դեկտեմբերին կայանալիք ԱԺ լիագումար նիստերը չեղարկվել են. պատճառը հայտնի է

Լուրեր

10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
Բոլորը

Ազգային ժողովի առաջիկա քառօրյա նիստերը չեն կայանալու: Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը:

Նշենք, որ Ազգային ժողովի պաշտոնական կայքի համաձայն՝ դեկտեմբերի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին նախատեսված էին ԱԺ հերթական քառօրյա նիստեր: Սակայն, ինչպես մեզ տեղեկացրեց Արսեն Բաբայանը, խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը որոշել է նիստեր չհրավիրել: Պատճառն այն է, որ նոյեմբերի 26-ից մեկնարկում է արտահերթ ընտրությունների քարոզարշավը, և հավանական է, որ թեկնածու համարվող պատգամավորները չեն ներկայանա նիստին: Այս պարագայում կանխատեսելի է նաև, որ քվորում չի ապահովվի, ուստի որոշվել է նիստեր չհրավիրել:

Մեզ հայտնի դարձավ նաև, որ Ազգային ժողովի նիստերից պատգամավորների բացակայելը հարգելի համարելու առաջարկությամբ խորհրդարանի նախագահին դիմել են նաև խմբակցությունների ղեկավարները: Ըստ էության՝ նրանց առաջարկությունն ընդունվել է։

Նշենք, որ նոյեմբերին տեղի ունեցած լիագումար նիստերը մեծ դժվարությամբ էին գումարվում՝ քվորում չլինելու պատճառով:

 

Հայկ Վարդանյան