Փաշինյանի պոռթկումները․ մի քանի միջադեպ` մեկ օրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Պաշտոնական քարոզարշավի 11-րդ օրը լարված անցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների Արաբկիր այցի ընթացքում։ Նախ առավոտյան մի տեսանյութ տարածվեց, որտեղ դիմակավորված անձինք կոշտ և սպառնալից հայտարարություններ են հնչեցնում Նիկոլ Փաշինյանի հասցեին՝ նրան մեղադրելով «Արցախը և Հայաստանը հանձնելու» մեջ։

«Նիկո՛լ, դու պատասխան ես տալու։ Մենք գիտենք՝ որ փողոցներով ես ման գալիս։ Դու խաբեբա ես, դու խաբել ես Արցախի ժողովրդին։ Եկել ես Ստեփանակերտի հրապարակում կանգնել, խաբել, ասել ես՝ «Արցախը Հայաստան է»։

Հիմա էլ խաբել, ասում ես՝ Հայաստանն անկախ է։ Դու խաբում ես, Հայաստանն անկախ չէ, դու Հայաստանն էլ ես ուզում հանձնես Ադրբեջանի կազմ»,- ասվում է տեսանյութում, որի սկզբնաղբյուրը հայտնի չէ։ Տեսանյութին արձագանքեց Նիկոլ Փաշինյանը՝ նրանց անվանելով «փսլինքներ» և «համբալներ»։

Վարչապետը քննադատեց այն փաստը, որ նրանք դիմակներով են և պնդեց, թե պատերազմի ժամանակ փախել ու լքել են զինվորներին։ «Ասել եմ՝ հատ-հատ գտնելու են ու հատ-հատ հանելու են էդ մասկեքն ու մտցնելու են համապատասխան տեղը»,- ասաց Փաշինյանը։ Այս տեսանյութից կարճ ժամանակ անց Փաշինյանը սուր բանավեճի բռնվեց մի կնոջ հետ։ Վերջինը մոտեցել էր Փաշինյանին և նրան մեղադրել «հայրենիքը գողանալու» և «մի ամբողջ սերունդ ոչնչացնելու» մեջ։

«Շնորհակալ եմ, որ հնարավորություն ընձեռնվեց այսքան մոտիկից նայեմ Ձեր աչքերի մեջ և ասեմ, որ Դուք գողացել եք իմ հայրենիքը։ Դուք իմ ազգի մի ամբողջ երիտասարդ սերունդ եք ոչնչացրել։ Դուք գողացել եք իմ երեխեքին, Դուք գողացել եք իմ եղբորը։ Դուք գողացել եք իմ ուրախությունը»,- ասաց կինը։ Փաշինյանը բորբոքված արձագանքեց․ «Եթե Դուք Ռոբն եք, մենք Ձեզ կզացնելու ենք։ Ռոբին էլ, կալուգացուն էլ սատկացնելու եմ»։ Սրան հաջորդեց ևս մեկ միջադեպ․ Փաշինյանին մոտեցած կինը իշխանությանը մեղադրեց պատերազմում զոհերի համար։ ««Քաղաքացիական պայմանագիր»-ը ի՞նչ երեսով է քարոզարշավ անում: 5000 հոգու մահվան պատճառ եք դարձել»,- Փաշինյանին դիմելով ասաց կինը։ Վարչապետը պահանջեց հիմնավորել «5000 զոհի» մասին հայտարարությունը՝ այն անվանելով կեղծիք։ Մեկ այլ միջադեպ էլ արձանագրվեց, երբ Նիկոլ Փաշինյանին մոտեցավ արցախցի Արթուր Օսիպյանը։

Նա Փաշինյանին հարց ուղղեց Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի կողմից առաջ քաշվող պահանջների մասին՝ նշելով, որ Բաքուն միջազգային հարթակներում բարձրացնում է ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը։ Փաշինյանը կտրուկ արձագանքեց՝ հայտարարելով, որ նման հարց Հայաստանի օրակարգում չկա և Օսիպյանին մեղադրեց «ադրբեջանական նարատիվներ» տարածելու մեջ։

Ապա իրավիճակը սրվեց, Փաշինյանը Օսիպյանին հորդորեց հեռանալ։ «Էս Ղարաբաղի պսևդոէլիտաները թող ռադ լինեն ստեղից ընդհանրապես։ Որևէ մեկը չհամարձակվի… ա՛յ փախածներ, արա՛, դու ի՞նչ գործ ունես ստեղ ընդհանրապես։ Էս ովքե՞ր են արա սրանք։ Եկել են, մատ են թափ տալիս էս Ղարաբաղի պսևդոէլիտաները։ Ռադներդ քաշեք, արա ընդհանրապես։ Ով եք դուք, արա՛։ Ղարաբաղի հարցը որ կար, գնայիք զոհվեիք, դուք խի՞ եք կենդանի ընդհանրապես»,- բորբոքված ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութը պարունակում է վիրավորական խոսույթ։ Factor TV-ն նախընտրական փուլում առավել առաջնային համարելով հանրության իրազեկ լինելու իրավունքը՝ հրապարակում է քաղաքական գործիչների խոսքը բառացի՝ միաժամանակ դատապարտելով ու կոչ անելով զերծ մնալ վիրավորանքից ու ատելության խոսքից։

Արփի Հակոբյան