Ատելության սերմանումը ահաբեկչության, զենքի կիրառման կարող է բերել․ անգամ Հոկտեմբերի 27-ին այս կարգի թշնամանք չկար․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Նախընտրական քարոզարշավի թեժացմանը զուգահեռ, Հայաստանի հանրապետության քաղաքական մթնոլորտը գնում է դեպի ատելության դաշտ, ինչը կարող է ունենալ վտանգավոր հետևանքներ։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում նշեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ, վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով նախօրեին համացանցում տարածված տեսանյութին, որտեղ դիմակավորված անձինք սպառնում են Նիկոլ Փաշինյանին։

«Բացառելու չի բացարձակ, ընդհուպ զենքի գործադրման, ուժային, այո, զենքի գործադրման, ահաբեկչության, որովհետև եթե զուգահեռը տանենք 99 թվականի հոկտեմբերի 27-ի հետ, ապա այդ ժամանակներում այս չափի ու այս կարգի թշնամանք ու լարվածություն չկար», – ասաց Սարգսյանը՝ նշելով, որ այսօրվա իրավիճակը Ռուսաստանից Հայաստանի «պոկվելու» և ինքնիշխան ապրելու ձգտման հետևանք է։

Սարգսյանի կարծիքով՝ Հայաստանի անկախությանը սպառնում են այն ուժերը, որոնք փորձում են երկիրը տանել ռուս-բելառուսական միության ուղղությամբ։

«Հիմա էլ իմ կարծիքով, Հայաստանը թույլ, բայց փոքր քայլերով շարժվում է դեպի իր անկախություն, և կան քաղաքական ուժեր, ովքեր կախվել են Հայաստանի Հանրապետության անկախության ոտքերից, ուզում են թույլ չտալ դա, ուզում են Հայաստանին տանել ռուս-բելառուսական միություն, իսկ այդ ամեն ինչն անում են միմիայն իրենց եսը, իրենց էգոն, իրենց ակնկալիքները բավարարելու համար»։

Խոսելով Ռուսաստանի կողմից իրականացվող հիբրիդային պատերազմի և դրա ազդեցության մասին ընտրությունների վրա, Սարգսյանը նշեց.

«Ասեմ, որ Ռուսաստանը իր մեդիա դաշտն օգտագործելով, մեծ ազդեցություն չէր կարողանում ունենալ Հայաստանի ընտրությունների վրա, եթե Հայաստանում գործող հինգերորդ շարասյունը չձայնակցեր դրան, ու ինքը չտիրաժավորեր»։

Արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտում «Հանրապետություն» կուսակցությունն առաջարկում է հստակ քայլեր՝ դուրս գալ ՀԱՊԿ-ից և միասնական հակաօդային պաշտպանությունից, սերտացնել հարաբերությունները Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ, իսկ ԵԱՏՄ-ից դուրս գալը համարում է ժամանակի հարց։

«Առաջին քայլը, առաջարկում ենք դուրս գալ միասնական հակաօդային պաշտպանությունից, իսկ ՀԱՊԿ-ը՝ երկրորդ քայլն է։ Մենք ԵԱՏՄ-ից դուրս գալը դիտարկում ենք ժամանակի մեջ և տրանսֆորմացիայի ընթացքում։ Ռազմաբազայի խնդիրն արդեն ինքնին կդառնա, երբ Հայաստանը արդեն ուղիղ հայտ կներկայացնի Եվրամիության անդամակցության։ Մենք առաջարկում ենք դուրս գալուց հետո ռազմական համագործակցության համաձայնագիր ստորագրել Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների հետ»,- պարզաբանեց Արամ Սարգսյանը։

Նա նաև շեշտեց, որ հակաօդային պաշտպանությունը Հայաստանի համար գերկարևոր անվտանգային խնդիր է, և այս ուղղությամբ համագործակցությունն Արևմուտքի հետ անհրաժեշտություն է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան