ՌԴ-ից մեծ կախվածության ունենք, բայց թշնամանքին և հարաբերություն խզելուն կողմ չենք, այլ ունենալ ճիշտ գործընկերություն․ Շահեն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Հայաստանի իշխանությունները պարտավոր են հարցեր բարձրացնել ՀԱՊԿ անդամ պետությունների առջև՝ նրանց ստանձնած պարտավորությունների չկատարման վերաբերյալ։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում նշեց «Միասնության թևեր» դաշինքի պատգամավորության թեկնածու Շահեն Հարությունյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունների ներկա փուլին և իշխանության որդեգրած «սառեցման» քաղաքականությանը։

Նրա խոսքով՝ իշխանության գործողությունները ոչ միայն իրավական հիմք չունեն, այլև ազատում են դաշնակիցներին իրենց պարտավորություններից։

«Նիկոլ Փաշինյանը ասում է՝ ես սառեցնում եմ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Մի կողմից պահպանվում է ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցությունը, մի կողմից մենք այլ ռազմաքաղաքական ուղղություններ չենք կարող որդեգրել, որովհետև դու ունես արդեն ռազմաքաղաքական քո դաշինքը, մյուս կողմից էլ, փաստորեն, ՀԱՊԿ անդամ պետություններն ազատվում են այն մեծ խնդրից, որ Հայաստանի ղեկավարը պետք է ասի, որ դուք չեք պահում այս կետերը», – նշեց Հարությունյանը։

Քաղաքական գործչի համոզմամբ՝ ՀԱՊԿ-ի կողմից տրվող խոստումներն այլևս արժեք չունեն, և անհրաժեշտ են հստակ գործնական քայլեր։

«Եթե ՀԱՊԿ-ը չի կատարելու իր պարտավորությունները, ապա Հայաստանի՝ ՀԱՊԿ-ում լինելը դառնում է անիմաստ։ Եվ այդ ժամանակ Հայաստան պետությունը պարտավոր է, ոչ թե պետք է կամ ցանկալի է, այլ պարտավոր է մտածել այլ ռազմաքաղաքական դաշինքների հետ հարաբերություններ ստեղծման մասին։ Խոստումներն այլևս գրոշի արժեք պետք է չունենան Հայաստանի իշխանությունների համար, Հայաստան պետության համար։ Հստակ պետք է լինեն գործեր»,- ընդգծեց նա։

Անդրադառնալով երկրի անվտանգության ապահովմանը՝ Շահեն Հարությունյանը կարևորեց սեփական ուժերին ապավինելու սկզբունքը՝ միևնույն ժամանակ չբացառելով դաշնակցային հարաբերությունների անհրաժեշտությունը։

«Ես կարծում եմ, որ Հայաստանը բացառապես պետք է հիմնված լինի, անվտանգությունը պաշտպանելու իմաստով, իր ուժերի վրա։ Հույսը չդնի այլ պետությունների և այլ ռազմաքաղաքական դաշինքների վրա։ Բայց, միևնույն ժամանակ, Հայաստանը պետք է ձգտի ունենալ լավագույնս միջազգային գործընկերներ, ինչի՞ չէ նաև ռազմավարական, ռազմաքաղաքական դաշնակիցներ և լինել ինչ-որ մի ռազմաքաղաքական այնպիսի բլոկնում, որոնք լավագույնս կօգնեն պաշտպանել մեր անվտանգությունը», – ասաց նա։

Խոսելով տարածաշրջանային անվտանգության համատեքստում Մոսկվայի և Կարսի պայմանագրերի դերի մասին՝ Հարությունյանը նշեց․

«Մոսկվայի պայմանագրի հետ կապված մենք ոչ մի ուղիղ գործնական քայլ չենք կարող իրականացնել, որովհետև այդ պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի և Թուրքիայի կողմից, Հայաստանն այդ պայմանագրին մաս չի կազմել։ Խոսել Կարսի պայմանագրի մասին չի նշանակում պատմական հողերը հետ բերել, չի նշանակում չեղարկել։ Ես մշտապես բարձրաձայնել եմ Կարսի պայմանագրի վերանայման մասին և, մասնավորապես, այն դրույթների մասին, որոնք հակասում են առ այսօր Հայաստանի շահերին։ Եթե դու գիտես, որ այդ պայմանագրում կա խնդիր, պետք է բարձրաձայնես ու գտնես լավագույն լուծումները»,- պարզաբանեց բանախոսը՝ հավելելով, որ պետությունը պետք է վեր հանի այն կետերը, որոնք հակասում են Հայաստանի շահերին։

Անդրադառնալով նախընտրական քարոզարշավին՝ Շահեն Հարությունյանը նշեց, որ այն ընթանում է  դժվարություններով, որոնցից գլխավորը հանրության շրջանում տիրող անվստահությունն է ընտրական գործընթացների նկատմամբ։

«Հիմնականում մարդկանց մեջ այդ կարծրացած մտքերն են՝ ապագայի հետ կապված, և բնականաբար, մենք վերլուծում ու հասկանում ենք, թե դա ինչի է տեղի ունենում։ Մարդիկ այլևս, կարծես, հույս ու հավատ չունեն այս ընտրությունների հետ կապված, ոչ թե կոնկրետ այս ընտրությունների մասին է խոսքը, այլ ընդհանրապես ընտրական պրոցեսների մասին։ Խոսում ենք, ներկայացնում ենք ծրագրերը, ու որոշ դեպքերում մարդիկ միևնույն է, զգում ես, որ հոգու խորքում գուցե և ասում են՝ դե դուք էլ եք խոստանալու, ոչինչ չեք անելու։ Չեն հավատում, այսինքն, ոչ թե կոնկրետ մեզ չեն հավատում, այլ այս քաղաքական համակարգին ու քաղաքական իրականությանը չեն հավատում, ու դա հասկանալի է, որովհետև մարդիկ 30-ից ավելի տարի խաբվել են»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան