«Թաղապետն է կպցրել»․ ՔՊ-ի կամավոր-պարտադիր քարոզչական պաստառները՝ Քանաքեռ-Զեյթունի խանութներին․ FIP.am

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

FIP.am-ը «Անկախ դիտորդ» դաշինքի աջակցությամբ իրականացված գաղտնի նկարահանումներով պնդում է, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում թաղապետարանի աշխատակիցները խանութների և սննդի օբյեկտների վրա փակցրել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Նիկոլ Փաշինյանի քարոզչապաստառները՝ երբեմն նաև սեփականատերերի կամքին հակառակ։ Դաշինքում հայտարարում են, որ դեպքերը կարող են պարունակել ընտրական օրենսդրության և Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների խախտման հատկանիշներ, և պատրաստվում են դիմել Դատախազություն ու Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

FIP.am-ի հրապարակումը՝ ստորև․

FIP.am-ը՝ «Փաստերի ստուգման հարթակը», «Անկախ դիտորդի» թիմի աջակցությամբ գաղտնի նկարահանումներով բացահայտել է, որ Քանաքեռ-Զեյթունում թաղապետարանի աշխատակիցները մի շարք խանութների ու սննդի օբյեկտների վրա (երբեմն՝ ի հեճուկս վերջիններիս տերերի ցանկության) փակցրել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (և յուր թեկնածու Նիկոլ Փաշինյանի) քարոզչապաստառները։

Նախ նշենք, որ սա խախտում է Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 2.1-ին մասի 2-րդ պարբերությունը, որը սահմանում է, որ արգելվում է քարոզչական պաստառների, քարոզչական տպագիր և այլ նյութերի տեղադրումը հանրակրթական դպրոցների, հասարակական սննդի և առևտրի օբյեկտների, վերելակների, հասարակական տրանսպորտի և տաքսի ավտոմոբիլների վրա կամ դրանց ներսում։

Ապա արձանագրենք, որ համայնքային ծառայողների կողմից աշխատանքային օրը, աշխատանքային ժամին, ծառայողական պարտականությունների կատարման փոխարեն նախընտրական քարոզչանյութերի փակցնելը առերևույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով (պաշտոնեական դիրքի չարաշահում) նախատեսված հանցակազմ։

Ավելին, քանի որ իրականացրած գաղտնի տեսագրություններում հստակ երևում է, որ որոշ օբյեկտների սեփականատերերը կամ աշխատակիցները չեն աջակցում ՔՊ-ին կամ Նիկոլ Փաշինյանին, դա կարող է վկայել, որ քարոզչական նյութերի տեղադրումը կատարվել է ոչ կամավոր հիմունքներով։ Այդ դեպքում համայնքային ծառայողների արարքը առերևույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցակազմ։

«Անկախ դիտորդ» դաշինքում արդեն իսկ նախապատրաստում ենք համապատասխան հաղորդումը Դատախազություն և դիմումը ԿԸՀ։