«Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում խուզարկություններ են․ կան ձերբակալվածներ
Հասարակություն
14.05.2026 | 10:50
Factor TV-ի տեղեկություններով՝ այս պահին «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում խուզարկություններ են տեղի ունենում։
Կան բերման ենթարկվածներ և ձերբակալվածներ։ Հակակոռուպցիոն կոմիտեն դեռ չի մեկնաբանում տեղեկությունը։ Նոր մանրամասներ ստանալուն պես՝ կհրապարակենք։
Ռոզա Վարդանյան