Հակոբ Արշակյանը ACT քոլեջի ուսանողների հետ քննարկել է նորագույն տեխնոլոգիաների հնարավորությունները

Լուրեր

18.07.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 18-ի դրությամբ
18.07.2026 | 11:33
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
18.07.2026 | 11:18
Նավթի գներն աճել են
18.07.2026 | 10:51
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 5000-ը
18.07.2026 | 10:28
Լարսը բաց է
18.07.2026 | 10:10
Երևանում փոշու և ազոտի երկօքսիդի թույլատրելի սահմանը մի շարք օրերի գերազանցվել է
17.07.2026 | 23:30
ԲԸՏՄ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու տեսչության մասնակցությունը
17.07.2026 | 23:21
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
17.07.2026 | 23:07
Ավարտվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելմանը նվիրված եռօրյա աշխատաժողովը
17.07.2026 | 22:56
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
17.07.2026 | 22:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
17.07.2026 | 22:33
Հիմնանորոգվել է Սևան- Շողակաթ-Վարդենիս մայրուղուց Ծափաթաղ գյուղ մտնող ճանապարհը
17.07.2026 | 22:24
COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու առաջիկա անելիքները ներկայացվել են դիվանագիտական առաքելություններին
17.07.2026 | 22:22
Մեկ հարթակ, տասնյակ ընկերություններ․ eLogi Fest 26-ը բացում է լոգիստիկ նոր հնարավորություններ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 22:13
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին
Բոլորը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն այցելել է Նշան և Աիդա Կարայանների անվան հայկական ստեղծարար տեխնոլոգիաների քոլեջ, ծանոթացել կրթական պայմաններին և հանդիպել ուսանողների հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են ստեղծարար մտածողության, նորագույն տեխնոլոգիաների, արհեստական բանականության, ծրագրավորման և երիտասարդների մասնագիտական կողմնորոշման հարցեր։

«ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն այցելել է Նշան եւ Աիդա Կարայանների անվան հայկական ստեղծարար տեխնոլոգիաների քոլեջ (ACT):

Մինչ ուսանողների հետ հանդիպելը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը քոլեջի տնօրեն Ամալյա Եղոյանի ուղեկցությամբ շրջել է կրթական հաստատությունում, ծանոթացել սաների համար ստեղծված կրթական նորագույն պայմաններին:

Այնուհետեւ քոլեջի դահլիճում կայացել է Հակոբ Արշակյանի հանդիպումը կրթօջախի ղեկավար կազմի եւ ուսանողների հետ: Ջերմ եւ անմիջական մթնոլորտում երիտասարդներն իրենց հարցերն են ուղղել ԱԺ փոխնախագահին:

ԱԺ նախագահի տեղակալի գնահատմամբ ցանկացած բնագավառում հաջողության գրավականը ստեղծարար եւ ազատ մտածողությունն է: Այս համատեքստում նա կարեւորել է այն փաստը, որ այս կրթօջախում երիտասարդները ստանում են ստեղծարար ունակություններ ձեւավորող գիտելիքներ: Հակոբ Արշակյանը հորդորել է երիտասարդներին գնալ իրենց նպատակի հետեւից, ստեղծելով հավելյալ արժեք՝ օգտակար լինել հանրությանը եւ կյանքում հասնել հաջողության:

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նորագույն տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունների արդյունավետ օգտագործմանը, արդյունաբերական հեղափոխության հիմքերին, ծրագրավորման ոլորտում արձանագրված ձեռքբերումներին եւ այլ հարցերի: Հակոբ Արշակյանը հարցուպատասխանի ձեւաչափում խոսել է նաեւ Հայաստանում արհեստական բանականությամբ զբաղվող ընկերությունների գործունեության, բուհական կրթության կարեւորության, երիտասարդների մասնագիտական կողմնորոշման առանձնահատկությունների եւ ոլորտային այլ խնդիրների մասին»,- ասված է հաղորդագրությունում։