Ռուսական կողմն ԱԹՍ-ներով հարձակվել է ուկրաինական շրջանների վրա. զոհեր և վիրավորներ կան

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Ռուսական զորքերը մայիսի լույս 13-ի գիշերը անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Ուկրաինայի հյուսիս-արևելքում գտնվող Խարկով քաղաքի վրա, հայտարարել է քաղաքապետ Իգոր Տերեխովը։ Ըստ նրա՝ գրանցվել է երկու հարված՝ Շևչենկովսկի և Խոլոդնոգորսկի շրջաններում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Շևչենկովսկի շրջանում թշնամու անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են ճանապարհի վրա. այս պահին վիրավորներ չկան: Խոլոդնոգորսկի շրջանում թշնամին հարվածել է ենթակառուցվածքային օբյեկտի. բախման վայրում հրդեհ է բռնկվել: Այս պահին վիրավորների մասին տեղեկություններ չկան»,- գրել է Տերեխովը Տելեգրամում։

Խարկովի մարզում վերջին 24 ժամվա ընթացքում վիրավորվել է հինգ մարդ, հայտնել է մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը գիշերը նախազգուշացումներ են տարածել, որ մարտական ​​անօդաչու թռչող սարքեր են ուղղվում դեպի Խարկով: Բացի այդ, Կիևում և Ուկրաինայի մեծ մասում օդային հարձակման մասին տագնապներ են հայտարարվել՝ ռուսական ուժերի կողմից բալիստիկ զենքի կիրառման սպառնալիքի պատճառով:

Ուկրաինական կողմի հաղորդմամբ՝ մայիսի լույս 13-ի գիշերը ռուսական զորքերն Ուկրաինայի տարածքի ուղղությամբ արձակել են 139 անօդաչու թռչող սարք, որոնցից 111-ը չեզոքացվել է:

Գիշերը Պոլտավայում պայթյուններ են լսվել։

«Թշնամին հարձակվել է Պոլտավա համայնքի վրա։ Թշնամու անօդաչու թռչող սարքերը հարվածել են էլեկտրական ենթակայանին։ Ավելի քան 6500 բնակելի և 548 բիզնես բաժանորդներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի»,- հայտնել է Պոլտավայի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Վիտալի Դյակովնիչը։

Նրա խոսքով՝ վնասվել են նաև մոտակա բնակելի շենքերի պատուհանները։ Տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան։

Դնեպրոպետրովսկի մարզում զոհվել է 8 մարդ, հայտնել է մարզային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունն ու Կրեմլը երեկ հայտարարել էին, որ մայիսի լույս 12-ի գիշերը եռօրյա հրադադարի ժամկետը լրացել է, և ռուսական բանակը վերսկսել է հարվածներն Ուկրաինայի տարածքի ուղղությամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի