«Վայլդբերրիզ»-ում վաճառքի համար Հայաստանում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ կլինի ծագման սերտիֆիկատ․ Էկոնոմիկայի նախարարություն

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Էկոնոմիկայի նախարարությունը գործարարներին ի պատասխան վերջին շրջանում հաճախ հնչող հարցերի և մտահոգությունների՝ տեղեկացնում է, որ այսուհետ «Վայլդբերրիզ» էլեկտրոնային առևտրային հարթակի միջոցով Հայաստանում (նաև ԵԱՏՄ-ում) արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ, որը ձեռք բերելու համար կարող են դիմել ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ ( https://www.armcci.am/ ):

«Անհրաժեշտ մյուս փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ ստորև՝
Հայաստանում (նաև ԵԱՏՄ-ում) արտադրված ապրանքների համար՝
Սերտիֆիկացման ենթակա ապրանքների դեպքում՝
— համապատասխանության սերտիֆիկատ,
— որակի հայտարարագիր։

Վերոնշյալ փաստաթղթերի ստացման համար կարող եք դիմել համապատասխան սերտիֆիկացման մարմիններին՝
https://armnab.am/CertificationBodyList։

Այլ ապրանքների դեպքում՝
— ծագման սերտիֆիկատ, որը ձեռք բերելու համար կարող եք դիմել ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ։
— կամ ցանկացած այլ փաստաթուղթ, որը թույլ կտա հաստատել ապրանքի ծագումը, այդ թվում՝ հաշիվ-ապրանքագիր (invoice), լուսանկարներ, օգտագործման հրահանգ, ապրանքի նկարագրություն կամ այլ հիմնավորող փաստաթղթեր, որոնք կհաստատեն, որ ապրանքը արտադրվել է Հայաստանում կամ ԵԱՏՄ անդամ երկրներում։
ԵԱՏՄ-ից դուրս արտադրված ապրանքների համար՝
— մաքսային հայտարարագիր։

Փաստաթղթերի հետ կապված հարցերի դեպքում կարող եք դիմել «Վայլդբերրիզ»-ի տեխնիկական սպասարկման կենտրոն՝ վաճառողների պորտալի միջոցով ( https://forms.gle/dCcZpSK1zTtgX6BV7 ) կամ թողնել կոնտակտային հեռախոսահամար հետևյալ հղմամբ՝

Հետադարձ կապի ձևաթուղթ՝
https://docs.google.com/…/1FAIpQLSenqylVppuJhJ…/viewform։

Խնդրում ենք նախապես սկսել անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրումը, որպեսզի ներդրված համակարգի շրջանակում գործընթացը կազմակերպվի հնարավորինս սահուն, ճիշտ և առանց ուշացումների»,- նշվում է հաղորդագրությունում։

Ավելի վաղ հայտնել էինք Wildberries-ի, OZON-ի` հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները դադարեցնելու մասին։ Օրեր առաջ Wildberries-ը հայտարարել էր, որ փուլային կարգով վերականգնում է Հայաստանի Հանրապետությունում արտադրված և մակնշված որոշ ապրանքների վաճառքը երկրի սահմաններից դուրս։