Zeyro. AI-ի նոր սերունդ՝ արագ և առանց ավելորդ գործողությունների․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 19:13
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև հանդիպումը
06.11.2026 | 19:00
Իշխանությունն ընդդիմությանը ՌԴ-ի գործակալ է կոչում․ դատավճիռներ պիտի լինեին, թե չէ՝ 37 թվի հոտ է գալիս․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:47
Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:35
Հիմնավոր կասկած ունենք, որ տանն էլ բան դրած կլինեն. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:24
Բա վարչապետ ես, ազնի՛վ խոսի. Գյումրու մանկապարտեզի վրա 27 հազար կՎտ հավելագրում կա. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:16
Մենք սովոր ենք ճնշումներին. դատավոր Կարապետ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Հայերեն մտածող, հայերեն «սովորած» և համաշխարհային հավակնություններով առաջին հայկական արհեստական բանականությունը․ Հայաստանում պաշտոնապես ներկայացվեց Zeyro-ն՝ արհեստական բանականության մոդել, որի հեղինակն ընդամենը 17 տարեկան է։

«Փորձեցի իմ ծրագրավորման գիտելիքներով հորինեմ ինչ-որ մի բան: Սկզբից սիրողական մակարդակով, հետո զգացի, որ ստացվում է և առաջ է գնում: Ու եկավ մի օր, երբ հասկացա, որ ունեմ լուրջ պրոդուկտ»,- պատմում է ծրագրի հեղինակ 17-ամյա Արման Ասատրյանը։

Բայց այս ամենն իրագործելու համար անհրաժեշտ էր ֆինանսական աջակցություն։ Այդ ընթացքում Արմանը տարբեր գործարարների է գրել՝ փորձելով գտնել մեկին, որը կհավատա գաղափարին և կօգնի այն զարգացնել։ Ի վերջո, արձագանքել է գործարար Սամվել Թադևոսյանը։

«Արմանից նամակը ստացել եմ մոտավորապես 9 ամիս առաջ, որտեղ մեծ կոդեր էին գրված ու երկար նամակ, բայց առաջինը ի՞նչն է գրավել․ նախ երկար ու մանրամասն բացատրվում էր, որ սա այս կոդն է։ Այսինքն՝ մարդը հասկանում է իր արածից»,- ասում է Zeyro ընկերության հիմնադիր Սամվել Թադևոսյանը։

Վերջին օրերին սոցիալական ցանցերում լայն տարածում գտած զեբրը հենց  Zeyro-ի սիմվոլն է։ Zeyro-ն ստեղծվել է թվային ծառայություններն ավելի արագ, անհատականացված և արդյունավետ դարձնելու համար։ Հավելվածը հասանելի է App Store-ում և Play Market-ում, իսկ հիմնական գաղափարը «zero click» սկզբունքն է՝ օգտատերը որևէ հավելյալ գործողություն չանելով կարող է պարզապես հրահանգել համակարգին կատարել կոնկրետ առաջադրանքներ։

«Եթե ուզում եք մեքենա կամ ուտելիք պատվիրել, ձեզ համար դա 10-ից 12 քլիք է, ինչպես մենք ենք ուսումնասիրել: Մեզ մոտ ընդհանրապես քլիք չկա: Այսինքն՝ գաղափարը «zero click»-ն է, ու zeyro բառը հենց այդտեղից է ստեղծվել։ Իսկ ինչու՞ զեբր. զեբրը շատ հոգատար, ընկերասեր ու միշտ օգնության հասնող կենդանի է: Ու մեր պրոդուկտը հենց դրա մասին է՝ մենք ձեր կողքին ենք ամենօրյա ռեժիմով, ձեր ընկերն ենք ու հասանելի ենք լինելու 24/7, ինչպես զեբրն իր ընկերների համար»,- մանրամասնում է Սամվել Թադևոսյանը։

Zeyro-ն ոչ միայն կարողանում է գրել տեքստեր, սցենարներ կամ լուծել բարդ խնդիրներ, այլ նաև իրական ծառայություններ մատուցել՝ օրինակ մեքենա պատվիրել, հիշել օգտատիրոջ օրակարգը և ավտոմատ կազմակերպել ուղևորափոխադրումներ։

Հավելվածն անվճար է և օգտատերերից գումար չի գանձում այն ծառայությունների համար, որոնց դեպքում միջազգային AI հարթակները սովորաբար վճարովի բաժանորդագրություն են պահանջում։ Zeyro-ն ստեղծվել է ոչ միայն հայերի, այլև ամբողջ աշխարհի համար և ֆրանչայզն արդեն ձեռք է բերվել հինգ երկրում՝ Վրաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում և Ուզբեկստանում։

«Այն, ինչը մենք արել ենք՝ այս պահին գիտությանը հայտնի ամենալուրջ պաշտպանվածությունն է և կոչվում է «Peer-to-Peer»: Դա գրեթե անհնար է դարձնում  անձնական տվյալների արտահոսքը»,- նշում է Սամվել Թադևոսյանը։

0Նախագծի հեղինակ Արման Ասատրյանն էլ ասում է՝ ի տարբերություն հայտնի AI համակարգերի, Zeyro-ն նախ հայերեն է «սովորել»։ Նրա խոսքով՝ դա թույլ է տվել, որ համակարգը ոչ միայն ճիշտ կառուցի լեզուն, այլև հասկանա հայկական միջավայրը, պատմությունը, գրականությունն ու խոսակցական առանձնահատկությունները։ Հավելվածն այժմ աշխատում է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով։ 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Արփի Հակոբյան