571 ընտրող շարունակում է մնալ առանց հասցե, 885 հասցեներում էլ գրանցված է 20 և ավելի ընտրող․ Վարուժան Հոկտանյան

Լուրեր

10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններինախընտրական շրջանի դիտարկման նախնական արդյունքները»  թեմայով,  որին մասնակցում էին ԹրանսփարենսիԻնթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, Թրանսփարենսի Ինթերնեյշնլհակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը և Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոնկենտրոնի ծրագրերի համակարգող Ալիկ Պետրոսյանը:

Բանախոսները ներկայացրեցին «Ականատես» դիտորդական առաքելությունը, որը հիմնադրվել է 2018 թվականին Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի և Ռեստարտ քաղաքացիական նախաձեռնության կողմից:

«Նախընտրական շրջանում դիտարկելու ենք ընտրական հանձնաժողովների գործունեությունը, նախընտրականքարոզչությունը, քարոզարշավի ֆինանսավորման խնդիրները, ընտրողների ցուցակների խնդիրներև և դրանցից ածանցվող միշարք այլ խնդիրներ», – ասաց Ալիկ Պետրոսյանը:

Նա նշեց նաև, որ այս պահին ունեն 36 երկարաժամկետ դիտորդ ՀՀ ամբողջ տարածքով: Իսկ ԱԺ արտահերթ ընտրությունների օրը` դեկտեմբերի 9-ին, դիտորդություն իրականացնելու համար ստացել են 1500 հայտ:

«Ընտրությունների օրը մենք դիտորդություն ենք իրականացնելու 300 ընտրատեղամասում և ապահովելու ենք 600-700 դիտորդ»,-հավելեց Պետրոսյանը:

Սոնա Այվազյանը ներկայացրեց նախընտրական փուլի դիտարկման արդյունքները մի քանի ուղղությամբ. հանձնաժողովների կազմավորման աշխատանքներ, վարչական ռեսուրսի չարաշահում, ընտրակաշառքներ, քարոզչություն և ատելության խոսքի տարածում:

«Թիվ 8 հանձնաժողովի նախագահը 2008թ սեպտեմբերի 23-ի Երևանի ընտրությունների ժամանակ ֆիզիկական ուժիգործադրմամբ խոչընդոտել է լրագրողի աշխատանքը, և դա պարզապես բիծ է այդ նախագահի վրա, և մենք կառաջարկեինք,որպեսզի ԿԸՀ–ը, օգտվելով իր լիազորություններից, հեռացներ այդ նախագահին»,-ասաց Այվազյանը:

Վարուժան Հոկտանյանն էլ անդրադարձավ ընտրացուցակներում առկա խնդիրներին:

«571 ընտրող շարունակում է մնալ առանց հասցե: 885 հասցեներում էլ գրանցված է 20 և ավելի ընտրող, իսկ 90 տարեկանից բարձր ընտրողների թիվը կազմում է 8826»,-նշեց Հոկտանյանը: