Վեդիում անչափահաս քույրերի գործով երկու անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում. Դատախազություն

Լուրեր

14.09.2026 | 16:45
210 մլն դրամ կանխիկ, G63-ի փաստացի տիրապետում՝ ZIL-ը՝ նվեր․  ինչ է հայտարարագրել Առուշ Առուշանյանը
14.09.2026 | 16:35
Գրոնոն Երևանում քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացումը՝ Բաքու և Արցախ այցից հետո
14.09.2026 | 16:23
Փաստաբան և Հարկադիրի նախկին պաշտոնյաներ են ձերբակալվել
14.09.2026 | 16:16
Թրամփը դեմ է արտահայտվել արհեստական բանականության զարգացումը դանդաղեցնելու կոչերին
14.09.2026 | 16:07
ՌԴ սահմանապահները եթե հանվեն, կչեղարկվի ՀՀ-ի և Թուրքիայի միջև սահմանը. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:01
Փաշինյանը հանձնարարել է մշակել պետական ակտիվների կառավարման արդյունավետ նոր մոդել
14.09.2026 | 15:55
Սեպտեմբերի 17-ից Չարենցի փողոցը Սարալանջին միացնող հատվածում երթևեկության կարգը կփոխվի
14.09.2026 | 15:51
Հաջիևը վիրավորեց հայ ազգին, իշխանությունն ասում է` չխոսենք, չսրենք. սա վախի նշան է. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 15:42
Ալեն Սիմոնյանն ու Նիդերլանդների դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու ժողովրդավարական բարեփոխումները
14.09.2026 | 15:30
Ռուբեն Ռուբինյանն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են ՀՀ–ԵՄ օրակարգն ու միջխորհրդարանական կապերի զարգացումը
14.09.2026 | 15:21
Չենք կարող բացառել, որ էսկալացիան կազդի նաև մեր տարածքի վրա․ Լեհաստանի վարչապետը՝ ռուսական հարվածների մասին
14.09.2026 | 15:18
Հայաստանն ու Իրանը «Պարզեցված մաքսային միջանցքի» մասին արձանագրություն են ստորագրել
14.09.2026 | 15:10
Ռուբինյանի արձագանքը Հաջիևի հայտարարություններին // Ռոբերտ Քոչարյանը սրտաբանի հսկողության ներքո է․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 15:03
Իրանը կանչել է Ավստրիայի դեսպանին՝ Վիեննայում կայանալիք միջուկային համաժողովին իր պաշտոնյայի մասնակցությունը խոչընդոտելու համար
14.09.2026 | 14:56
Սուրենյանցի «Լքյալը» ստեղծումից 130 տարի անց առաջին անգամ կցուցադրվի Հայաստանում
Բոլորը

Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած առերևույթ դեպքի կապակցությամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ): Այս մասին Factor.am-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից։

«Երեխաներին փորձել են ուժով, համոզելով նստեցնել մեքենան»,- փաստաբան Վարդուհի Էլբակյանը հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Վեդի համայնքում երկու անչափահաս քույրերի նկատմամբ իրականացված ենթադրյալ սեքսուալ բնույթի բռնությունների դեպքին։ Նա խիստ քննադատել է իրավապահ համակարգի և սոցիալական ծառայությունների աշխատանքը՝ պնդելով, որ երեխաների շահերը պատշաճ չեն պաշտպանվել։ Նրա խոսքով՝ գործով ամիսներ շարունակ չեն իրականացվել անհրաժեշտ քննչական գործողություններ, և մինչև այժմ կալանավորված անձինք չեն եղել։

Փաստաբանը նաև նշել է, որ դեպքի վերաբերյալ հանրությունը տեղեկացել է լրագրողական հրապարակումից հետո, իսկ տուժած ընտանիքը, լինելով սոցիալապես խոցելի, չի գտնվել համապատասխան պետական մարմինների ուշադրության կենտրոնում։

Էլբակյանի խոսքով՝ իրավիճակը հանգեցրել է նաև ինքնադատաստանի դեպքի․ երեխաների հորեղբայրը հարձակվել է ենթադրյալ կասկածյալներից մեկի վրա և այժմ ինքն է ձերբակալված, մինչդեռ գործով անցնող անձինք երկար ժամանակ մնացել են ազատության մեջ։