Հայաստանը և Ֆրանսիան կզարգացնեն համագործակցությունը ԱԲ-ի, կիբեռ և թվայնացման ոլորտներում

Լուրեր

18.08.2026 | 12:02
Թրամփն Օմանին ռմբակոծությամբ է սպառնացել
18.08.2026 | 11:58
Լիլիթ Մինասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:53
Երևանի Գայի պողոտայում բախվել է 3 ավտոմեքենա․ կա 3 տուժած
18.08.2026 | 11:45
Բեն Լադենին պատրաստվո՞ւմ եք «արդար» անվանել, «անմեղ նահատակ»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:44
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:36
Խարկովում հրթիռային հարվածի հետևանքով 10 մարդ է զոհվել
18.08.2026 | 11:33
COP17-ի օրերին Երևանի դպրոցներում մեկ շաբաթ դասեր չեն անցկացվի
18.08.2026 | 11:27
Որբի գլուխ չի էս երկիրը, գնացե՛ք. Գեղամ Մանուկյանը` իշխանություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:19
«Օլիմպիակոսը» հաստատեց Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18.08.2026 | 11:14
2026 թ․ առաջին կիսամյակում ՆԳՆ ոստիկանության գործունեության արդյունքները. ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:13
ԱԺ-ում Սամվել Կարապետյանի ծննդյան օրը շնորհավորեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:08
Գյումրի-Մոսկվա չվերթը հետաձգվել է ՌԴ-ի մայրաքաղաքի վրա անօդաչուների լայնածավալ հարձակման պատճառով
18.08.2026 | 10:52
Ռոդրի. ««Բարսելոնայում» խաղալը երազանք է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 10:44
Էրդողանը Դոնալդ Թրամփի հետ ԱՄՆ-Իրան հակամարտությունն է քննարկել
18.08.2026 | 10:35
Սևանա լճի մակարդակը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 15 սմ-ով բարձր է
Բոլորը

Հայաստանը և Ֆրանսիան կզարգացնեն իրենց երկկողմ համագործակցությունը արհեստական բանականության, կիբեռ և թվայնացման ոլորտներում։ Այս մասին նշվում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագրում։

Այսպիսով՝ դրանում գրված է, որ

  • Հայաստանը և Ֆրանսիան կզարգացնեն իրենց երկկողմ համագործակցությունը կիբեռանվտանգության ոլորտում, մասնավորապես՝ իրավասու մարմինների միջև փոխանակումների և մասնավոր հատվածի հետ գործընկերությունների խորացման միջոցով։  
  • Հայաստանը և Ֆրանսիան կամրապնդեն իրենց համագործակցությունը կիբեռհանցավորության դեմ պայքարի բնագավառում, մասնավորապես՝ տեխնիկական աջակցության և իրավապահ համակարգի ու քննչական ծառայության կարողությունների զարգացման միջոցով։
  • Հայաստանը և Ֆրանսիան կամրապնդեն իրենց համագործակցությունն արհեստական բանականության և տվյալագիտության ոլորտներում:
  • Հայաստանը և Ֆրանսիան կհամագործակցեն ընկերությունների թվային հասունության բարձրացմանն ուղղված ծրագրերի շրջանակներում՝ նրանց թվային հմտությունները բարելավելու, տեխնոլոգիական կարողությունները հզորացնելու և ընկերությունների կողմից արհեստական ​​բանականության լուծումների կիրառումը խթանելու նպատակով։

Տեղեկատվական մանիպուլյացիաների դեմ պայքարի ոլորտի վերաբերյալ հռչակագրում ընդգծվում է, որ տեղեկատվության ամբողջականության, ազատ և վստահելի տեղեկատվության հասանելիության, ինչպես նաև խոսքի ազատության պահպանման նպատակով՝ Հայաստանը և Ֆրանսիան կամրապնդեն իրենց համագործակցությունն՝ ուղղված արտաքին ծագման տեղեկատվական մանիպուլյացիաների դեմ պայքարին։

«Քաղաքական խորհրդակցությունների ընթացքում Հայաստանը և Ֆրանսիան կարող են արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների դեմ պայքարի, հանրային դիվանագիտության և հարակից ոլորտներում փորձի փոխանակում իրականացնել։ Երկու երկրները ջանքեր կգործադրեն վերոնշյալ ոլորտներում առկա մարտահրավերները հասցեագրելու համար, մասնավորապես՝ սերտ համագործակցելով «Տեղեկատվության և ժողովրդավարության գործընկերության» և Ֆրանսիայի աջակցությամբ գործարկված նախաձեռնությունների շրջանակներում»,- ասված է հռչակագրում:  

Ամբողջական հռչակագիրը՝ այստեղ։