Ինչո՞ւ էր աղմկահարույց հոդվածը դարձել անհասանելի. խմբագրի պարզաբանումը

Լուրեր

10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
Բոլորը

Նոյեմբերի 20-ին Hraparak.am լրատվական կայքում հրապարակված «Հավատաքննություն՝ ՔՊ-ական ձևով» աղմուկ բարձրացրած հոդվածը, որում Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը պատմել էր ՔՊ անդամների՝ իր հետ անցկացրած հարցազրույցի մանրամասները, երեկ ընթերցողի համար դարձել էր անհասանելի: Այս հանգամանքը համացանցում շահարկումների առիթ էր տվել, որ խմբագրակազմը աղմկահարույց հոդվածը հեռացրել է կայքից:

Նարինե Մկրտչյանը իր հոդվածում հարցազրույցի մանրամասները ներկայացնելուց հետո, մասնավորապես, գրել էր. « ՔՊ-ական հավատաքննությունից հետո սկսեցի երկյուղել, թե ովքեր էին քննադատությունն ատող այս տղաներն ու աղջիկները՝ Նիկոլի ղեկավարությամբ, որոնց մենք հանձնեցինք Հայաստանի պետականությունը: Սերժ Սարգսյանին մերժելուց հետո նրանք սկսեցին մերժել ամեն ինչ եւ ամենքին, նրանց, ովքեր, ի տարբերություն իրենց, ունեն քաղաքական հայացքներ, արժեքներ, կենսագրություն, քաղաքական գիտելիքներ եւ Հայաստանի զարգացման մտապատկեր: Եվ կառավարելի չեն, ինչպես իրենք»:

Factor.am-ը փորձեց պարզաբանում ստանալ կայքի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանից, որը մեզ հետ զրույցում հերքեց հոդվածը կայքից հեռացնելու մասին լուրերը, փոխարենը պարզաբանելով. «Կայքի տեխնիկական վերազինման աշխատանքներ են իրականացվել, ինչի արդյունքում վերջին երեք օրվա նյութերը կրկին ներբեռնվում են կայք»:

Օհանյանը նաև հարկ համարեց ընդգծել՝  Hraparak.am կայքից երբևէ նյութեր չեն հեռացվում:

Բացի այդ  կայքի գլխավոր խմբագիրը նյութը կրկին կայք ներբեռնելուց հետո տեղադրել է իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառմամբ. «Մեր նոր կայքի գործադրման արդյունքում վերջին 3 օրվա նյութերի լինքերի հետ խնդիր էր առաջացել եւ ընդամենը մի քանի ժամվա ընթացքում դավադրությունների տեսության սիրահարներին թվաց, թե այս հոդվածը մեր կայքից հանվել է: Ստիպված նորից դրեցինք հոդվածը՝ նոր լինքով»: