Ալիևը շարունակեց կոգնիտիվ պատերազմը ՀՀ-ի և ԵՄ-ի դեմ, մինչդեռ՝ Փաշինյանը կառուցողական էր՝ չխաթարելու խաղաղությունը․ Սոսի Թաթիկյանը՝ ԵՔՀ-ի գագաթնաժողովում ելույթների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 14:36
Ինչի՞ եք ինձ էդքան շատ փող տալիս․ Էդգար Ղազարյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:35
Քրիստինե Վարդանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:27
Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանին, ըստ Դատախազության, ձևական աճուրդներով 5,38 հա համայնքային հող է օտարվել․ գործը դատարանում է
03.11.2026 | 14:24
Էդ թաղումներին, որ նախագահը չգնա, նրանց միևնույն է թաղելու են․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը մահացել է խաղի ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:15
Հանքարդյունաբերության հարկերը 52 %-ով աճել են․ որ ընկերություններն են առաջատարները
03.11.2026 | 14:04
Կիմի Չեն Ընի քույրը հերքում է Binance-ի՝ 6 միլիարդ դոլարի հափշտակության հաքերային հարձակմանը Հյուսիսային Կորեայի մասնակցությունը
03.11.2026 | 13:52
Համաներումը կարող է բխել դատապարտյալների, բայց ոչ Երևանի փողոցներում քայլող մարդկանց շահերից․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 13:46
Դավիթ Համբարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 13:43
Զապորոժիեի մարզում մարդասիրական օգնության բաշխման կետին ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի
03.11.2026 | 13:31
Արենիում 5 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 5,2 մլն դրամ
03.11.2026 | 13:24
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել Բուլղարիայում
03.11.2026 | 13:16
«Արմավիր» ՔԿՀ-ի վերնամասը ցանկապատել ենք, որպեսզի դրոններով որևէ բան չփոխանցեն․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 13:07
Փաշազադեն տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին
Բոլորը

Հայաստանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության մասին հիմնարար փաստաթղթի ստորագրումը նոր փուլ է բացում երկկողմ հարաբերություններում։ Այս առիթով Factor TV-ի հետ զրույցում Երևանի Արտաքին և անվտանգության կենտրոնի համահիմնադիր և նախագահ Սոսի Թաթիկյանը գնահատել է ոչ միայն գագաթնաժողովի ընթացքը, այլև Հայաստանի առջև ծառացած հիբրիդային մարտահրավերները։

Գնահատելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ելույթները՝ Թաթիկյանը դրանք որակել է «խիստ կանխատեսելի»։

«Մեր վարչապետը կառուցողական է, խուսափում է որևէ այնպիսի ձևակերպումներից, որը կարող է խաթարել խաղաղության գործընթացը։ Իսկ Ադրբեջանի նախագահը շարունակում է իր, այսպես կոչված, կոգնիտիվ պատերազմը, որը, փաստորեն, և՛ Հայաստանի դեմ է, և՛ Եվրամիության»,- ասել է Թաթիկյանը։

Նրա խոսքով, Ադրբեջանի այս քաղաքականությունը սկսվել է առնվազն 2023 թվականի սեպտեմբերից՝ նպատակ ունենալով ապալեգիտիմացնել Եվրամիության միջնորդական դերը։ Թաթիկյանը ցավալի է համարում, որ Հայաստանում հյուրընկալվող միջոցառումը Ադրբեջանի կողմից օգտագործվում է Լեռնային Ղարաբաղում իրականացված գործողությունները լեգիտիմացնելու համար։

Անդրադառնալով Հայաստանի և Ֆրանսիայի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթղթին՝ Թաթիկյանը նշել է, որ այն, ըստ էության, պաշտոնականացնում է արդեն իսկ գոյություն ունեցող դե ֆակտո ռազմավարական հարաբերությունները։ «Եթե մինչև 2020 թվականը դրանք գտնվում էին ավելի մշակութային բնույթի մեջ, ապա 2020 թվականի պատերազմից սկսած՝ դրանք խիստ քաղաքական բնույթ էին կրում։ Այնուհետև, 2024 թվականի փետրվարից սկսվեց Ֆրանսիայի ռազմական ոլորտում աջակցությունը Հայաստանին, որը Հնդկաստանից հետո ամենանշանակալից աջակցությունն է այդ ոլորտում»։

Թաթիկյանը նաև ընդգծել է տնտեսական համագործակցության ակտիվացումը վերջին երկու տարիների ընթացքում՝ նշելով ֆրանսիական ընկերությունների ներգրավվածությունը Հայաստանի ենթակառուցվածքների, մասնավորապես Սյունիքի զարգացման գործում։ Սակայն, նրա կարծիքով, կա մի կարևոր բաց՝ միջուկային էներգիայի ոլորտը. «… Ֆրանսիան, լինելով այդ ոլորտում Եվրոպայի առաջատար երկիրը, որը իր էլեկտրաէներգիայի 60%-ը ստանում է միջուկային աղբյուրներից, կարող էր նաև մեր համար այդ ոլորտում շատ կարևոր դերակատար լինել»։

Թաթիկյանի կարծիքով Հայաստանը չպետք է բավարարվի ԱՄՆ-ի կողմից տրամադրվող փոքր մոդուլյար ռեակտորներով և պետք է ձգտի ունենալ միջին չափի ատոմակայան՝ Մեծամորին փոխարինելու համար՝ հաշվի առնելով արհեստական բանականության ոլորտում էլեկտրաէներգիայի աճող պահանջարկը։

Վերլուծելով Հայաստանի դեմ ուղղված հիբրիդային սպառնալիքները՝ Թաթիկյանը նշել է, որ դրանք չեն սահմանափակվում միայն Ռուսաստանով․ «Մեր հիբրիդային սպառնալիքները չեն գալիս միայն Ռուսաստանից։ Ռուսաստանը կարևորագույն դերակատար է, սակայն միակը չի և անգամ միակ կարևորագույն դերակատարը չէ։ Ըստ էության, մենք բոլոր հարևան երկրներից էլ ունենք այս կամ այն մակարդակով հիբրիդային արշավների էպիզոդներ»։

Ըստ Թաթիկյանի՝ եթե Վրաստանից կամ Թուրքիայից եկող արշավները էպիզոդիկ բնույթ են կրում, ապա Ադրբեջանի հիբրիդային արշավներն իրենց ինտենսիվությամբ համահավասար են Ռուսաստանից եկողներին։ Այս համատեքստում Եվրամիության դիտորդական առաքելության դերը կարևորվում է՝ չնայած այն հանգամանքին, որ այն նույնպես դարձել է Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից սինխրոնիզացված արշավի թիրախ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան