Ռոնալդուն՝ սաուդյան լիգայի մասին․ «Ես շատ վատ բաներ եմ տեսնում, սա այլևս ֆուտբոլ չէ»

Լուրեր

25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
25.10.2026 | 20:35
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկությունները
25.10.2026 | 20:22
«Ընտրությունները չկտրած ձմերուկ են». Արթուր Աստոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 20:00
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
25.10.2026 | 19:51
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ քաղաքացիներին առանց ժամադրության ընդունելու լուրերի մասին
25.10.2026 | 19:16
Քվեարկության ընթացքը Ագարակի 25/16 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 19:13
Համագործակցություն է հաստատվել հայաստանյան և օմանական մի շարք ընկերությունների միջև. ԱԳՄԱՆ
Բոլորը

«Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ Ահլիի» նկատմամբ հաղթանակից (2:0) հետո քննադատել է Սաուդյան Արաբիայի առաջնությանը կազմակերպչական հարցերում թերանալու համար ու որոշ ֆուտբոլիստների, որոնք բացասական գրառումներ են անում լիգայի մասին։

«Բոլորը բողոքում են։ Կարծում եմ՝ դրանում ոչ մի օգուտ չկա։ Բոլորն անում են ավելին, քան պետք է անեն։ Սա ֆուտբոլ է, այլ ոչ թե պատերազմ։ Մենք գիտենք, որ բոլորը պետք է պայքարեն և ցանկանում են հաղթել, սակայն կան բաներ, որ անթույլատրելի են։

Ես կխոսեմ մրցաշրջանի վերջում, քանի որ շատ վատ բաներ եմ տեսնում։ Շատ խաղացողներ բողոքներ են գրում մրցավարների, լիգայի, նախագծի մասին։ Կարծում եմ՝ դա սխալ է և չի համապատասխանում լիգայի նպատակներին։

Մենք պետք է օրինակ ծառայենք ոչ միայն այստեղ, այլև Եվրոպայում, եթե ուզում ենք նրանց հետ մրցել աշխարհի լավագույն լիգաներից մեկի կոչման համար։ Կարծում եմ՝ մենք պետք է դադարեցնենք սա, վերլուծենք իրավիճակը և խոսենք սաուդյան լիգայի հետ, քանի որ ինձ համար սա այլևս ֆուտբոլ չէ»,- «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրի խոսքը մեջբերում է Record-ը։

Հիշեցնենք, որ 41-ամյա ֆուտբոլիստը 2023 թվականից է խաղում «Ալ Նասրում», որի կազմում Սաուդյան Արաբիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 26 հանդիպման, դարձել է 25 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։