Սամվել Կարապետյանի թիմակից Ալեքսան Ալեքսանյանն անցած տարեսկզբին ՔՊ-ին 2 մլն դրամի նվիրատվություն է արել 

Լուրեր

05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:23
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:11
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
05.09.2026 | 11:59
Factor TV-ով նայում էի` քանի հոգի է հետևում. Արմեն Գրիգորյանը` հեղափոխության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 11:44
Երեք երիտասարդ ձերբակալվել է․ նրանց մոտ ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ են հայտնաբերվել
05.09.2026 | 11:30
«Այսօր ձեր հարսանիքը չի՞». Ալեն Սիմոնյանը ևս ներկա է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին
05.09.2026 | 11:14
«Քայլ արա, մերժի՛ր Սերժին». Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսը. ՈՒՂԻՂ
05.09.2026 | 11:03
Վթարային ջրանջատում 3 մարզերում
05.09.2026 | 10:46
Ազատանի մոտ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ
05.09.2026 | 10:29
ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է
05.09.2026 | 10:05
ՊՍԺ-ն նոր պայմանագիր է կնքել Լուիս Էնրիկեի հետ
04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն անցած տարի մոտ 774․8 մլն դրամի մուտքեր է ունեցել, որից 6․7 մլն-ը ոչ դրամական միջոցներ են եղել, 234․7 մլն-ը՝ պետական ֆինանսավորում, 416․7 մլն-ը՝ նվիրատվություններ, 113․3 մլն-ը՝ անդամավճարներ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ՔՊ-ի ներկայացրած տարեկան հաշվետվության համաձայն՝ կուսակցությունը 2025-ի ընթացքում ծախսել է մոտ 745․7 մլն դրամ։ Դրանից 6․7 մլն-ը՝ կրկին ոչ դրամական միջոցներ են, 255․5 մլն-ը՝ այլ ելքեր, այդ թվում՝ Գյումրու, Փարաքարի, Վաղարշապատի նախընտրական հիմնադրամի, աուդիտորական ծառայությունների, համաժողովների կազմակերպման վճարներ, ներկայացուցչական ծախսեր են։ Ծախսերից մոտ 179 մլն դրամը գույքի վարձակալության վճարներ են, մոտ 84 մլն-ը՝ հարկեր և տուրքեր, 12․9 մլն-ը՝ կոմունալ վճարներ։

Factor.am-ը, ուսումնասիրելով ՔՊ-ի հաշվետվությունը, նվիրատվություն կատարած անձանց մեջ հայնաբերեց խիստ ուշագրավ մի անուն։ Պարզվում է՝ անցած տարի մարտի 7-ին Ալեքսան Բենիամինի Ալեքսանյանը 2 մլն դրամ նվիրատվություն է կատարել իշխող ուժին։ Ալեքսանյանը ներկայիս «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալեքսան Բենիամինի Ալեքսանյանն է։ Մինչև վերջերս նա «Ուժեղ Հայաստան»-ի քաղաքական խորհրդի անդամ էր։ Ըստ ընտրողների ռեգիստրի՝ Հայաստանում այդ անուն ազգանունով միայն 1 անձ կա։

Ալեքսանյանին են պատկանում «Մեր ձևով» ազգային արժեքների պահպանության ՀԿ-ն, «Արմատ մեդիա», «Թաունհաուս», «Ասսեթ Մենեջմենթ», «Ֆորտունա» ընկերությունները։

Նկատենք, որ այն ժամանակ, երբ Ալեքսանյանը կատարել է նվիրատվությունը, Սամվել Կարապետյանն ազատության մեջ էր և Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու հայտ դեռևս չէր ներկայացրել։  

Հայտնի է, որ Ալեքսանյանը երկքաղաքացի է, և այդ պատճառով չի ընդգրկվել «Ուժեղ Հայաստանի» նախընտրական ցուցակում։  Ըստ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի՝ կուսակցություններին նվիրատվություններ կատարելն արգելվում է օտարերկրյա քաղաքացիներին: Սակայն երկքաղաքացուն, որը  օտարերկրյա պետության հետ իրավական կապ ունեցող անձ է, օրենքը չի արգելում նվիրատվություններ կատարել։ 

Գայանե Խաչատրյան