Նախատեսվում է մոդուլային տնակներով ժամանակավոր կացարան տրամադրել կացարանի խնդիր ունեցող ընտանիքներին

Լուրեր

25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
25.10.2026 | 20:35
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկությունները
25.10.2026 | 20:22
«Ընտրությունները չկտրած ձմերուկ են». Արթուր Աստոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 20:00
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
25.10.2026 | 19:51
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ քաղաքացիներին առանց ժամադրության ընդունելու լուրերի մասին
25.10.2026 | 19:16
Քվեարկության ընթացքը Ագարակի 25/16 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 19:13
Համագործակցություն է հաստատվել հայաստանյան և օմանական մի շարք ընկերությունների միջև. ԱԳՄԱՆ
Բոլորը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է սոցիալապես անապահով, սեփական բնակելի տարածք չունեցող կամ բնակության համար ոչ պիտանի պայմաններում ապրող անձանց ու ընտանիքներին ժամանակավոր կացարանով ապահովել մոդուլային տնակների միջոցով։ Նախագիծը միտված է հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում կացարանի տրամադրման գործընթացն ավելի արագ և արդյունավետ կազմակերպելուն։

«Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, կացարանով ապահովման խնդիր ունեցող ընտանիքների կարիքներին հրատապ արձագանքելու նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից «e-draft.am» իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ կառավարության որոշման նախագիծ։

Նախատեսվում է սոցիալապես անապահով կամ սեփական բնակելի տարածք չունեցող, բնակության համար ոչ պիտանի տարածք ունեցող անձանց (ընտանիքներին) ապահովել ժամանակավոր կացարանով` մոդուլային տնակներով։

Նախագծով առաջարկվում է օրենսդրորեն ամրագրել «մոդուլային տնակ» հասկացությունը՝ որպես ժամանակավոր, արագ հավաքվող և տեղափոխելի կացարան, սահմանել շահառուների շրջանակը և ընտրության չափանիշները, ներդնել դիմումների ընդունման, տվյալների համադրման և գնահատման միասնական համակարգ, սահմանել մոդուլային տնակների տրամադրման ընթացակարգը, ժամկետները և պայմանագրային հիմքերը։

Առաջարկվող կարգավորումը հնարավորություն է տալու հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում արագ և արդյունավետ կազմակերպել ժամանակավոր կացարանի ապահովումը»,- ասված է հաղորդագրությունում։

Նախագծի վերաբերյալ առաջարկներ կարող եք ներկայացնել հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/10081