Կանադայի վարչապետը կմասնակցի Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. հայտնի է՝ որ երկրներն են հրավիրված

Լուրեր

02.07.2026 | 13:49
Պարզ ճակատով եմ ավարտում այս փուլը, որևէ բանի համար չեմ փոշմանում. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:41
«Կոնկրետ օրինակով եմ ցույց տալիս, թե ձեր նախագիծն ինչ բոբիկ ա»․ Գեղամ Մանուկյանը՝ ընտրական ցենզի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:35
Մինչև ընտրարշավի մեկնարկն արդեն 50-ից ավելի քաղբանտարկյալ ունեինք․ Հայկ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:29
Շվեդիայում ՌԴ դեսպանատունն ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել
02.07.2026 | 13:21
Անդրանիկ Թևանյանը դատի է տվել Վահագն Ալեքսանյանին․ պահանջում է հերքում, ներողություն և 9 մլն դրամ
02.07.2026 | 13:14
Մենք ձեզ հետ ենք․ ֆոն դեր Լայենի հայերեն գրառումը
02.07.2026 | 13:12
Անհեթեթություն է, կոռեկտ չէ. Ալեն Սիմոնյանը` ՀՀ նախագահ ընտրվելու տեղեկությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:05
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
02.07.2026 | 13:00
Ի՞նչ քայլեր կանի ԵՄ-ն, եթե ՌԴ-ն թանկացնի ՀՀ մատակարարվող գազը՝ ֆոն դեր Լայենը պարզաբանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:50
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ հանգստանալ. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:44
«Բացառում եմ, 2013-ի սցենարը չի կրկնվի»․ Փաշինյանը՝ ՌԴ-ի ճնշման ներքո ԵՄ մերձեցումից հրաժարվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:36
ՌԴ-ն Ուկրաինայի դեմ 74 հրթիռ և շուրջ 500 ԱԹՍ է կիրառել․ Կիևում զոհերի թիվը հասել է 13-ի
02.07.2026 | 12:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
02.07.2026 | 12:25
Դուք շուտով կստանաք լրացուցիչ 18 մլն եվրո՝ օգնելու բազմազանեցնել առևտուրը․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:18
«Բարև ձեզ, ինչի՞ եք եկել», «Ո՞վ եք Դուք, որ ասեք՝ ինչի եք եկել»․ բանավեճ ԱԺ-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանում մայիսի 4-ին նախանշված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ հանդիպմանը մասնակցելու հրավեր է ստացել 48 պետության և կառավարության ղեկավար։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին որպես հյուր կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Սա առաջին դեպքը կլինի, երբ ոչ եվրոպական երկիրը կմասնակցի հանդիպմանը։ Այս մասին հայտնում է ԵՄ խորհուրդը։

Հաղորդվում է հրավիրված ԵՄ անդամ 27 երկրների մասին, հրավիրվել են նաև Վրաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Ուկրաինան, Մոլդովան, Մեծ Բրիտանիան, Նորվեգիան, Շվեյցարիան, Կոսովոն, Սերբիան, Ալբանիան, Անդորրան, Բոսնիա և Հերցեգովինան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Մոնակոն, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան, Սան Մարինոն։

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ հանդիպումը կհավաքի մայրցամաքի տարբեր երկրների առաջնորդներին՝ «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսի ներքո։

Խորը աշխարհաքաղաքական վերափոխումների ժամանակաշրջանում առաջնորդները կքննարկեն, թե ինչպես ավելի սերտորեն համագործակցել և համակարգել գործողությունները՝ ժողովրդավարական դիմակայունությունը ամրապնդելու, կապը խթանելու և տնտեսական ու էներգետիկ անվտանգությունը ամրապնդելու համար, ասվում է հաղորդագրությունում։

Գագաթնաժողովը համանախագահելու են Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հանդիպումը տեղի կունենա ԵՄ-ՀՀ առաջին երկկողմ գագաթնաժողովից առաջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի