Կարեն Խաչանովը դուրս է մնացել Մադրիդի մրցաշարից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աշխարհի 16-րդ ռակետ Կարեն Խաչանովը չի կարողացել հաղթահարել Մադրիդում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարի երրորդ շրջանի արգելքը։
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստը 4:6, 6:7 պարտվել է աշխարհի 27-րդ ռակետ, չեխ Յակուբ Մենշիկին ու դուրս մնացել պայքարից։ Մրցախաղը տևել 1 ժամ 49 րոպե։
Առաջին մրցախաղում Խաչանովը 6։2, 6։3 հաշվով հաղթել էր ավստրալացի Ադամ Ուոլթոնին։
Յակուբ Մենշիկը 1/8 եզրափակիչում կմրցի աշխարհի երրորդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերևի հետ։
Մադրիդի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը կազմում է 8,2 միլիոն եվրո։