Ադրբեջանում ուկրաինական ռազմական խումբ է տեղակայված. Զելենսկիի և Ալիևի հանդիպման հետքերով

Լուրեր

25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել էր Ադրբեջան, որտեղ նախագահ Իլհամ Ալիևը քննարկել էին  անվտանգության և էներգետիկայի ոլորտում համագործակցությունը, ստորագրել համագործակցության ընդլայնման վեց համաձայնագիր։ Այնտեղ գտնվելու ընթացքում Զելենսկին հանդիպել է ուկրաինական խմբի հետ, որը տեղակայված է Ադրբեջանում՝ «երկնքի և կարևորագույն ենթակառուցվածքների պաշտպանության ոլորտում փորձն ու գիտելիքները» կիսելու համար, գրում է OC media-ն։

Այցի հիմնական մասը տեղի է ունեցել Ադրբեջանի հյուսիսում՝ հարավից Ռուսաստանին սահմանակից Գաբալայում, ապրիլի 25-ին։ Սա Զելենսկիի առաջին պաշտոնական այցն էր Ադրբեջան։

Ընդլայնված հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում Ալիևն ասել է, որ քննարկել են «համատեղ նախաձեռնություններ, այդ թվում՝ ներդրումներին վերաբերող հարցեր»։

«Մեր առևտրաշրջանառությունը գերազանցել է կես միլիարդ դոլարը»,- ասել է Ալիևը։

Նա նշել է, որ քննարկել են ռազմական համագործակցությունը, և որ կան «համատեղ արտադրության հիանալի հնարավորություններ»։

Իր հերթին, Զելենսկին խոսել է այդ օրը ստորագրված վեց համաձայնագրերի մասին՝ ասելով, որ «թիվ մեկ ոլորտն անվտանգությունն է»։

«Ուկրաինան ցուցաբերել է դիմադրողականություն ագրեսորի դեմ այս պատերազմի ընթացքում և այժմ կիսվում է իր փորձով։ Այսօր ես խոսեցի մեր փորձագետների հետ, որոնք այժմ գտնվում են Ադրբեջանում։ Նրանք, անշուշտ, աջակցում են մեր գործընկերներին։ Իհարկե, մենք կզարգացնենք մեր համագործակցությունն ու համատեղ արտադրությունը»,- ասել է նա։

Զելենսկին հանդիպել է թիմի հետ, որի ղեկավարը նրան ներկայացրել է «իրենց աշխատանքի նախնական արդյունքները», որոնք, ըստ Ուկրաինայի, իրականացվում էին Ուկրաինայի կողմից նախաձեռնված միջազգային համագործակցության ծրագրի շրջանակում։

Դեռևս պարզ չէ, թե ինչպիսի աջակցություն է ցուցաբերում ուկրաինական փորձագետների թիմն Ադրբեջանին։ Սակայն ապրիլի 19-ին Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան Մերձավոր Արևելքի երկրների հետ ստորագրել է պաշտպանության արտահանման համաձայնագրեր՝ անօդաչու թռչող սարքերի և ինտեգրված հակաօդային պաշտպանության համակարգերի վերաբերյալ։

«Մենք արդեն ունենք հարցումներ ևս 11 երկրներից՝ Մերձավոր Արևելքից և Պարսից ծոցից, և մենք աստիճանաբար դիտարկում ենք նաև Կովկասը»,- գրել է Զելենսկին X-ում։

Այդ ժամանակից ի վեր ենթադրություններ էին առաջացել այն մասին, թե կովկասյան որ երկրի մասին է նա խոսում։

Մամուլի ասուլիսում Զելենսկին հավելել է, որ պաշտպանության և անվտանգության ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցությունն «այսօր շատ լուրջ քայլ է կատարել՝ ստորագրելով համապատասխան փաստաթղթերը»։ Նա ընդգծել է, որ այս համագործակցությունը «ոչ միայն զենքի մասին է», այլև «գլոբալ՝ ազգերի կայունության հարց»։

Զելենսկին հույս է հայտնել, որ Ռուսաստանի հետ բանակցությունները տեղի կունենան Ադրբեջանում, «եթե Ռուսաստանը պատրաստ լինի դիվանագիտության»։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Ալիևին պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Ուկրաինա ուղարկված մարդասիրական օգնության համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի