Կրեմլը մեկնաբանել է Թրամփի հայտարարությունը Պուտինի և Զելենսկիի հետ զրույցների մասին

Լուրեր

17.08.2026 | 15:06
Թուրքիայի սահմանային «Ալիջան» անցակետում նախապատրաստական աշխատանքներ են
17.08.2026 | 14:58
«Պրեմիում» ապրանքանիշի մոխիտոյի արտադրությունը կասեցվել է․ նմուշը չի համապատասխանել նորմերին
17.08.2026 | 14:48
Ինչի մասին չգիտեմ, աշխատում եմ դրա մասին խոսել, փորձում եմ սովորել․ Սիսակ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 14:43
Արամ Հովհաննիսյանը՝ ՊՆ ՌՈ պետ
17.08.2026 | 14:39
Ռուսական զորքերը հրետակոծել են Դոնեցկի մարզի Կրամատորսկը․ 2 մարդ է զոհվել
17.08.2026 | 14:30
Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԵՄ գործընկերության առաքելության ղեկավար Կոսմին Դինեսկուի հետ
17.08.2026 | 14:22
Զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
17.08.2026 | 14:19
Տեսչական մարմինը հորդորում է չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ»-ի գազալցակայաններից․ կրկին թերլիցքավորում է արձանագրվել
17.08.2026 | 14:16
ՀՀ և Հնդկաստանի ԶՈւ գլխավոր շտաբները նոր համագործակցության ձևաչափ կսահմանեն
17.08.2026 | 14:10
«Մանչեսթեր Սիթին» ու «Բարսելոնան» համաձայնության են հասել Ռոդրիի տրանսֆերի շուրջ. աղբյուր
17.08.2026 | 13:59
ԿԲ-ն զգուշացնում է «դրածո միջնորդների» սխեմաների մասին․ մի՛ տրամադրեք ձեր հաշիվները կամ քարտերը ուրիշներին
17.08.2026 | 13:51
Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավարն արտաքսվել է Ռուսաստանից
17.08.2026 | 13:42
Քարի լճի տարածքում աղբի կուտակումների դեպքով վարչական վարույթ է հարուցվել
17.08.2026 | 13:34
ՀԱՊԿ-ը իր պարտականությունները չի կատարել. Արթուր Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 13:26
Արտահանողները նավթի գաղտնի փոխադրումներ են իրականացնում Հորմուզի նեղուցով. Bloomberg
Բոլորը

Կրեմլը հայտարարել է, որ միշտ տեղեկացնում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցների մասին, գրում է Ինտերֆաքսը։

«Մենք հաղորդագրություններ ենք տրամադրում, իսկ իմ գործընկեր Ուշակովը (ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակով) ճեպազրույցներ է անցկացնում, պատմում է տեղի ունեցած հեռախոսազրույցների մասին»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե երբ է տեղի ունեցել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների վերջին հեռախոսազրույցը։

Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հնարավոր ոչ պաշտոնական շփման մասին հարցին Պեսկովը պատասխանել է. «Սա այն ամենն է, ինչ կարող եմ ասել»։

Նախօրեին Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման ջանքերի շրջանակում «լավ զրույցներ» է ունեցել Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։

«Ես զրույցներ ունեմ նրա հետ, ես զրույցներ ունեմ նախագահ Զելենսկիի  հետ, և դրանք լավ զրույցներ էին։ Մենք աշխատում ենք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ստեղծված իրավիճակի ուղղությամբ և հուսով ենք՝ կլուծենք այն»,- ասել է նա Fox News-ին՝ առանց մանրամասնելու, թե երբ են տեղի ունեցել այդ զրույցները։

Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների մասնակցությամբ եռակողմ խաղաղության բանակցությունները սառեցվել են փետրվարի վերջին Իրանի հետ ԱՄՆ-Իսրայել պատերազմի սկսվելուց  հետո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի