Ո՛չ Ալեն Սիմոնյանի, ո՛չ այլ պաշտոնյայի խորհրդի կարիքը չունենք. ԽԱՊԿ ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 11:44
Երեք երիտասարդ ձերբակալվել է․ նրանց մոտ ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ են հայտնաբերվել
05.09.2026 | 11:30
«Այսօր ձեր հարսանիքը չի՞». Ալեն Սիմոնյանը ևս ներկա է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին
05.09.2026 | 11:14
«Քայլ արա, մերժի՛ր Սերժին». Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսը. ՈՒՂԻՂ
05.09.2026 | 11:03
Վթարային ջրանջատում 3 մարզերում
05.09.2026 | 10:46
Ազատանի մոտ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ
05.09.2026 | 10:29
ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է
05.09.2026 | 10:05
ՊՍԺ-ն նոր պայմանագիր է կնքել Լուիս Էնրիկեի հետ
04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
04.09.2026 | 22:51
Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
04.09.2026 | 22:39
Պապոյանը կմեկնի Դուբայ՝ մասնակցելու ամենամյա ներդրումային համաժողովին
04.09.2026 | 22:23
Ալիևի կողմից վերջերս բացված հյուրանոցի 200-250 աշխատակիցներ չեն կարողանում ստանալ աշխատավարձը
04.09.2026 | 22:08
Պաշտոնանկություններ՝ վարչապետի որոշմամբ
04.09.2026 | 21:51
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

«Լրագրողական կազմակերպությունները և, մասնավորապես Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, ոչ շոկոլադ են, ոչ էլ դոլար են, որ բոլորին դուր գան: Եվ կարծում եմ, որ մենք տասնամյակների ընթացքում մեր գործունեության շատ լավ սովորել ենք և գիտենք, թե որտեղ, ինչպես և ինչ շեշտադրումներով խոսել»,- հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե ինչպես է մեկնաբանում Ալեն Սիմոնյանի այն դժգոհությունը, թե «լրագրողական կազմակերպությունները լուռ են, երբ հարձակումներ են լինում իշխանության ներկայացուցիչների վրա, ասում են՝ լռում են այդ կազմակերպությունները նաև ընտրակաշառքների վերաբերյալ թեմաների հարցում»։ 

Մելիքյանը շեշտում է՝ լրագրողական կազմակերպությունների թեման չէ այդ ինչ-որ ուժի կողմից ընտրակաշառք բաժանելը.

«Դա իրավապահ մարմինների և իշխանությունների թեման է: Իրենք պետք է դրան արձագանքեն, և մենք ակնկալում ենք, որ կարձագանքեն: Իհարկե, ոչ մի նորմալ մարդ չի կարող այսպես հանդուրժել և ճիշտ համարել այդ գործելաոճը, ես նկատի ունեմ ընտրակաշառք բաժանելը, ոչ մեկը չի կարող դրա հետ համերաշխ լինել ողջամիտ մարդկանցից կամ շահ այդ գործընթացից չունեցող մարդկանցից, բայց դա ամենևին էլ լրագրողական կազմակերպության հայտարարությամբ հանդես գալու թեմա չէ: Իրենք իրենց գործը պետք է անեն, և ամեն հանցագործության առիթով պարոն Ալեն Սիմոնյանը թող մեզանից հայտարարություններ չսպասի: Մենք գիտենք՝ երբ ինչ ասենք: Մեր հուզող հարցն է, և բազմիցս դրա մասին խոսել ենք, օրինակ՝ նույն Ալեն Սիմոնյանի կամ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցները, որոնք որ շատ հաճախ ինչ-որ ամբոխային վեճերի են վերածվում և տարօրինակ տպավորություն են թողնում: Այ դա իսկապես մեզ հետաքրքրող և հուզող հարց է, և բազմիցս մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել այդ հարցում խորհրատվական կարգով մասնակցել, աջակցել, որպեսզի դա ավելի քաղաքակիրթ ձևով կազմակերպվի և անցկացվի: Այդ թվում նաև, որպեսզի խորհրդարանում լրագրողական էթիկան պահպանվի, իսկ պետական պաշտոնյաների, մասնավորապես պատգամավորների կողմից պահպանվի բարեվարքության և բարեկրթության սկզբունքները: Այնպես որ, ես կարծում եմ, որ այստեղ մենք ոչ Ալեն Սիմոնյանի, ոչ որևէ այլ պաշտոնյայի խորհրդի կարիքը չունենք, որովհետև բավականին փորձառու մարդիկ ենք, մեր կազմակերպությունները տասնամյակներ շարունակ տարբեր ռեժիմների օրոք են աշխատել, մենք երեք իշխանություն ենք ճանապարհել և շատ լավ գիտենք, թե որ պայմաններում ինչպես աշխատենք»։

Մանրամասները՝ տեսանյութում։