ԱՄՆ վիզաների վերաբերյալ տեղեկությունը պետք է ստուգել միայն պաշտոնական հարթակներում․ դեսպանություն
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը տեխնոլոգիական ոլորտի մասնագետներին խորհուրդ է տալիս աշխատանքային վիզաների և հարցազրույցների վերաբերյալ ցանկացած տեղեկություն ստուգել բացառապես ԱՄՆ կառավարության պաշտոնական աղբյուրներում։ «Հորդորը նպատակ ունի կանխել ապատեղեկատվության տարածումն ու ապահովել, որպեսզի դիմորդները ճիշտ օգտագործեն իրենց վիզաները»,- հայտնում են դեսպանությունից։
«Տեխնոլոգիական ոլորտի մասնագետներին խորհուրդ է տրվում վիզաներին առնչվող ցանկացած տեղեկություն ստուգել ԱՄՆ կառավարության պաշտոնական աղբյուրներում։
Աշխատանքային վիզաների (ներառյալ H-1B, L-1, O-1 տեսակի վիզաներ) վերաբերյալ մանրամասները հասանելի են հետևյալ հղումով։
Հայաստանին վերաբրող ցուցումներին և հարցազրույցի մասին տեղեկությունները՝ այտեղ։
Խուսափե՛ք ապատեղեկատվությունից և ապավինեք բացառապես պաշտոնական աղբյուրներին՝ ձեր վիզան ճիշտ օգտագործելու համար»,- ասված է տարածված հաղորդագրությունում։