«Հայաստանը՝ աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում. մեծամասշտաբ միջոցառումներն անցել են առանց միջադեպերի». ՆԳՆ

Լուրեր

26.04.2026 | 17:56
Վարազդատ Լալայանը Հայաստանի երրորդ ոսկե մեդալը նվաճեց ծանրամարտի ԵԱ-ում
26.04.2026 | 17:39
Իսպանիայում ՀՀ դեսպանը վարչապետի անունից ստացել է 2026-ի «Գերնիկա» մրցանակը
26.04.2026 | 16:24
Մոտենում է հերթական ցիկլոնը, այն ՀՀ կներթափանցի այսօր ուշ երեկոյան․ Գագիկ Սուրենյան
26.04.2026 | 15:53
Վթարային ջրանջատում Արմավիրի և Կոտայքի մարզերում
26.04.2026 | 15:21
Իվետա Մուկուչյանի լուսանկարը կեղծվել է. կախազարդն իրականում խաչի տեսքով է
26.04.2026 | 14:53
«Հայաստանը՝ աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում. մեծամասշտաբ միջոցառումներն անցել են առանց միջադեպերի». ՆԳՆ
26.04.2026 | 14:38
Ծանրորդ Տաթև Հակոբյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան․ նա մրցահարթակին թողեց մարզակոշիկները
26.04.2026 | 14:19
Կվերականգնվի 19-րդ դարի «Քարակարմունջ» կամուրջը
26.04.2026 | 13:50
Պլանային ջրանջատում Սյունիքում
26.04.2026 | 13:38
ՃՏՊ Գեղամասար բնակավայրում․ կա տուժած
26.04.2026 | 13:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.04.2026 | 12:24
Ուրախ եմ լսել, որ նախագահ Դոնալդ Թրամփը և մյուս ներկաները ապահով են ու լավ վիճակում․ Նիկոլ Փաշինյան
26.04.2026 | 12:04
Կոլումբիայում ապստամբները պայթյուն են իրականացրել Պանամերիկյան մայրուղու վրա․ 14 մարդ է զոհվել
26.04.2026 | 11:38
ԵԱ-ում մրցահարթակ դուրս կգան Տաթև Հակոբյանը և Վարազդատ Լալայանը
26.04.2026 | 11:13
Վթարային ջրանջատում Երևանում
Բոլորը

ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատակիցները Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների ընթացքում իրականացրել են արտակարգ ռեժիմով ծառայություն: Համայնքային և Քրեական ոստիկանությունների, Պարեկային ծառայության և Ոստիկանության գվարդիայի ծառայողները իրականացրել են հասարակական կարգի պահպանություն և հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ, իսկ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցներն իրականացրել են հերթապահություն:

«Տասնյակ հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ միջոցառումների ընթացքում, որոնց ներկա են եղել ինչպես ՀՀ քաղաքացիներ, այնպես էլ բազմաթիվ զբոսաշրջիկներ՝ շնորհիվ նաև ոստիկանների և փրկարարների ծառայության, որևէ լուրջ միջադեպ կամ պատահար չի արձանագրվել:

Հասարակական կարգի պահպանության և հասարակության անվտանգությանն ուղղված միջոցառումներ ու հերթապահություն է իրականացվել նաև ապրիլի 23-ին՝ Ջահերով երթին և ապրիլի 24-ին՝ Ծիծեռնակաբերդում, որոնց ընթացքում նույնպես որևէ լուրջ միջադեպ կամ պատահար չի արձանագրվել:

Հայաստանը աշխարհի ամենաապահով երկրներից է, ինչը փաստում են միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից՝ տարբեր ինդեքսներով արված ուսումնասիրությունները: Այդ ուսումնասիրությունների ընթացքում հաշվի է առնվում նաև մեծամասշտաբ միջոցառումների ընթացքում արձանագրված միջադեպերը:

ՆԳ նախարարությունը շարունակելու է ենթակա ծառայությունների շարունակական կատարելագործմանն ուղղված աշխատանքները, ինչի գերնպատակը մեր քաղաքացիների և զբոսաշրջիկների անվտանգության ապահովումն է»,-հայտնում են ՆԳՆ-ից: