Եթե իշխանափոխության համոզմունք չունենայինք, ռեսուրս ու էներգիա չէինք ծախսի. Հակոբ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

«Նոր ուժ» կուսակցության թեկնածուների ցուցակը 87 անձից է բաղկացած։ Այս մասին ԿԸՀ-ից դուրս գալուց հետո հայտնեց կուսակցության անդամ Հակոբ Կարապետյանը։

«Կարող եմ նշել առաջին տասնյակը։ Ցուցակը բնականաբար գլխավորում է կուսակցության ղեկավարը՝ Հայկ Մարությանը։ Երկրորդ տեղում ես եմ՝ Հակոբ Կարապետյանը։ Երրորդ տեղում Նարե Արամյանը՝ Երևանի ավագանու անդամ, հայտնի հասարակական գործիչ։ Չորրորդ տեղում կրկին ավագանու անդամ Մուշեղ Հակոբյանն է՝ տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ։ Հինգերորդ տեղում Քրիստինա Վարդանյանն է՝ բժշկական գիտությունների թեկնածու, ավագանու անդամ։ Վեցերորդ տեղում Հովհաննես Մովսիսյան՝ տնտեսագետ։ Յոթերորդ տեղում ձեզ քաջ հայտնի Հովսեփ Կուբատյանը։ Ութերորդ տեղում Գրիգոր Հարությունյանը։ Իններորդ տեղում ավագանու անդամ, բժիշկ Արաքսյա Դիլանյանը։ Եվ տասներորդ տեղում խմբակցության փորձագետ Անդրանիկ Գինոսյանը»,-ասաց նա։

Կարապետյանի խոսքով՝ իրենց նպատակը իշխանափոխությունն է։

«Մենք դրա համար ենք մտնում ընտրապայքարի մեջ, և եթե այդպիսի համոզմունք չունենայինք, բնականաբար, ավելորդ էներգիա և այլ ռեսուրսներ չէինք ծախսի»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։