Սա նախընտրական հրադադար է Ադրբեջանի հետ․ Փաշինյանին խնայում են մինչև ընտրության ավարտը․ Լևոն Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.08.2026 | 14:39
Ռուսական զորքերը հրետակոծել են Դոնեցկի մարզի Կրամատորսկը․ 2 մարդ է զոհվել
17.08.2026 | 14:30
Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԵՄ գործընկերության առաքելության ղեկավար Կոսմին Դինեսկուի հետ
17.08.2026 | 14:22
Զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
17.08.2026 | 14:19
Տեսչական մարմինը հորդորում է չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ»-ի գազալցակայաններից․ կրկին թերլիցքավորում է արձանագրվել
17.08.2026 | 14:16
ՀՀ և Հնդկաստանի ԶՈւ գլխավոր շտաբները նոր համագործակցության ձևաչափ կսահմանեն
17.08.2026 | 14:10
«Մանչեսթեր Սիթին» ու «Բարսելոնան» համաձայնության են հասել Ռոդրիի տրանսֆերի շուրջ. աղբյուր
17.08.2026 | 13:59
ԿԲ-ն զգուշացնում է «դրածո միջնորդների» սխեմաների մասին․ մի՛ տրամադրեք ձեր հաշիվները կամ քարտերը ուրիշներին
17.08.2026 | 13:51
Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավարն արտաքսվել է Ռուսաստանից
17.08.2026 | 13:42
Քարի լճի տարածքում աղբի կուտակումների դեպքով վարչական վարույթ է հարուցվել
17.08.2026 | 13:34
ՀԱՊԿ-ը իր պարտականությունները չի կատարել. Արթուր Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 13:26
Արտահանողները նավթի գաղտնի փոխադրումներ են իրականացնում Հորմուզի նեղուցով. Bloomberg
17.08.2026 | 13:20
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
17.08.2026 | 13:16
Ջամալ Մուսիալան ուշագնաց է եղել «Բավարիայի» խաղի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 13:09
Սուրեն Պապիկյանն ու Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությունը
17.08.2026 | 13:00
36 տարեկանում մահացել է դերասանուհի Հեյդեն Պանետիերը
Բոլորը

Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ և վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է առաջիկա ընտրություններում ՀԱԿ-ի շանսերին, ներկայացրել իրենց ծրագրային դրույթները և քննադատել իշխանությանը՝ քաղաքական դաշտը «ապականելու» համար։

Գնահատելով ՀԱԿ-ի՝ խորհրդարան անցնելու շանսերը՝ Լևոն Զուրաբյանը նշել է․

«Շատ լավ եմ գնահատում մեր շանսերը և համարում եմ՝ այդուամենայնիվ, որ դրանք նաև կապված են այս քարոզարշավի ընթացքից։ Ի վերջո, մեծ հաշվով, ընտրությունները, դրանք առևտուր են, որտեղ քաղաքական ուժերը ներկայացնում են քաղաքական ապրանք, և ընտրողը պիտի այդ ապրանքը առնի։ Եվ շատ կարևոր է, թե ինչ որակի ապրանք ես դու ներկայացնում այդ շուկայում։ Ես կարծում եմ՝ մեր ապրանքը կլինի ամենաորակյալը»։

Զուրաբյանը նաև հայտարարել է, որ իրենց թիմը պրոֆեսիոնալ է։ «Այո՛, թիմի առումով ես կարծում եմ՝ մենք ոչ մեկին չենք զիջում։ Կարող եք ուղղակի ուսումնասիրել ցուցակները ու տեսնել, որ թիմի առումով բացարձակապես ոչ ոք ավելի պրոֆեսիոնալ կամ ավելի ունակ թիմ չի ներկայացրել։ Եթե ունակ են, ունակ են շատ այլ հարցերում»։

Լևոն Զուրաբյանը խիստ քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և գործող իշխանությանը։

«Երբ երկրի վարչապետը խոսում է «դոմփելու» լեզվով, երբ երկրի վարչապետը խոսում է, ասենք, «իր առնանդամը ցույց տալու լեզվով» և բացահայտ խոսում է դրա մասին, երբ որ երկրի վարչապետը իր ընդդիմախոս կուսակցություններին, որին ինքն անվանում է «եռագլուխ պատերազմի կուսակցություն», ասում է, որ դրանց ընտրողները շուն շանգյալ են, դու հասկանում ես, որ․․․ Նիկոլը մեծ չարիք է, մեծագույն չարիք է պատմության մեջ Հայաստանի համար, որովհետև ոչ ոք այդքան վնաս, այդքան կորուստ, հայկական աշխարհների կորուստ, ոչնչացում չի պարտադրել Հայաստանին և չի տվել Հայաստանին, ինչքան Նիկոլ Փաշինյանը։ Եվ դա չարիք է, որը պետք է հեռացվի»։

Ըստ նրա՝ ՀԱԿ-ի հիմնական տարբերությունն այն է, որ իրենք պատասխանում են «Նիկոլից հետո ի՞նչ» հարցին։ Նա խոսել է իշխանության համակարգը փոխելու անհրաժեշտության մասին։

«Մենք անձնիշխանությունը վերացնելու ենք, բայց գլխավորապես ոչ թե Նիկոլ Փաշինյանի հեռացման միջոցով, այլ նաև անձնիշխանության ինստիտուցիոնալ հիմքերը հեռացնելով՝ մասնավորապես Սահմանադրությունը փոխելով, այսինքն՝ այդ կիսանախագահական համակարգին գնալով, որը այդ հակակշիռներն ու զսպումները ստեղծում է»։

Ի պատասխան այն քննադատության, թե ՀԱԿ-ի մասնակցությունը «փոշիացնում է» ընդդիմության ձայները, Զուրաբյանը հակադարձել է․

«Ուրեմն, դա ամենաախմախ թեզն է, որովհետև այդ մարդիկ, ովքեր դա ասում են, ո՛չ ընտրական օրենսգիրքը գիտեն, ո՛չ էլ մաթեմատիկա։ Ուրեմն, եթե մի րոպե ընդունենք այդ մեզ մատուցվող սխեման և ասենք՝ մենք հավաքում ենք 3.5%, չենք հասնում բաղձալի 4%-ին, և այսպիսով մեր ձայները մնում են շեմի տակ։ Ի՞նչ է կատարվում մեր ձայների հետ։ Համամասնորեն բաժանվում է ընդդիմության և իշխանության միջև։ Այսինքն, եթե մի րոպե մենք պատկերացնենք, որ մեր ձայները փոշիացվում են, դա որևէ կերպ չի անդրադառնում ընդհանուր համամասնության և դասավորության վրա։ Այսինքն՝ մեր մասնակցելու ու չմասնակցելու արդյունքը այդ առումով լինելու է նույնը»։

Զուրաբյանը նշել է, որ իրենց քաղաքական պայքարը հիմնականում ուղղված չէ մյուս ընդդիմադիր ուժերի ընտրազանգվածին։

«Մենք ոչ մի ձայն չենք տանելու Ռոբերտ Քոչարյանից, մեր էլեկտորատներն այնքան տարբեր են, որ տարբերակ չկա։ Մեր վեճը լրիվ ուրիշ տեղում է, և մեր դաշտը լրիվ ուրիշ տեղում է։ Հլը մի հատ հաշվենք։ Մի կողմ դնենք բոլոր այն մարդկանց, ովքեր քվեարկելու են Նիկոլ Փաշինյանի օգտին բացառապես այն պատճառով, որ իրենք, ասենք, կապված են ինչ-որ շահի, չգիտեմ, ադմինիստրատիվ ճնշումների։ Մնում է մի հատ ֆակտոր, որը ազնվորեն, գաղափարական առումով քվեարկել է Նիկոլ Փաշինյանի օգտին։ Դրանք ո՞վ են։ Դրանք գլխավորապես խաղաղության կողմնակիցներն են։ Այսինքն՝ մարդիկ, որոնք ասում են, որ եղբա՛յր, բա այս որ փոխվի, կարող է էլի պատերազմ-մատերազմ սկսվի, բան, այս մարդը գոնե ինչ-որ… Այստեղ է մեր… այստեղ է մեր թիրախը։ Այստեղ է մեր պայքարը, որովհետև այն, ինչ որ ինքը ուզում է դարձնի իր գլխավոր համբավը, որ ինքը իբրև խաղաղություն է բերել, դա ամենամեծ կեղծիքն է։ Ոչ մի խաղաղություն ինքը չի բերել։ Դա խաղաղություն չի, դա իրականում սողացող պատերազմ է։ Խաղաղությունը բերելու ենք մենք»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան