Միշտ կա մտահոգություն, որ նախկին իշխանությունների հովանավորյալները կփոխարինվեն նորերի հովանավորյալներով. Հայկ Գևորգյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
12.10.2026 | 20:00
Թմրանյութ վաճառողները և օրենքով գողերն ունե՞ն քաղաքական հովանավորներ․ զրույց նախկին փոխոստիկանապետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 19:46
15 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
12.10.2026 | 19:17
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը ավարտող Արման Դիլանյանի հետ
12.10.2026 | 19:04
Միլիոններ՝ բյուջեի հաշվին․ ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունը պայմանագրեր է կնքում համայնքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Իմ Քայլը» դաշինքից պատգամավորի թեկնածու Հայկ Գևորգյանի հետ:

– Նախկին իշխանությունները գործող իշխանություններին մեղադրում են, թե ղեկավար պաշտոններում անփորձ կադրեր նշանակելով՝ տապալել են տնտեսական քաղաքականությունը: Ի՞նչ մեկնաբանություն ունեք սրա հետ կապված, հատկապես, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մտերիմ մարդկանցից եք և իշխանության մեջ գորշ կարդինալի համարում ունեք:

– Չգիտեմ՝ որտեղից այդ գորշ կարդինալի տպավորությունը: Ես իմ ընկերոջ հետ վարչապետ ընտրվելուց հետո հազվադեպ եմ հանդիպել: Չկա նման բան: Հազվադեպ լինում են դեպքեր, երբ ինչ-որ ցուցանիշ ճշտելու համար շատ կարճ շփումներ են լինում: Ես որևէ ազդեցություն չունեմ ո՛չ կառավարության ձևավորման, ո՛չ էլ ներքաղաքական իրավիճակի վրա: Այս պահին Հայաստանում տեղի է ունենում տնտեսության կառուցվածքի տրանսֆորմացիա: Ես սպասում էի, որ դա տեղի կունենա մեկուկես տարի հետո, բայց դա ավելի արագ է լինում. մշակող արդյունաբերությունը կտրուկ աճում է, դրա փոխարեն ՀՆԱ-ում կտրուկ նվազում է հանքարդյունաբերության բաժինը:

– Այդ տրանսֆորմացիան տեղի ունեցավ, քանի որ մշակվող արդյունաբերությո՞ւնն է աճում, թե՞ պարզապես հանքարդյունաբերությունն է նվազում:

– Այս պահին ՀՆԱ-ն նույնն է, դեռ 6 տոկոս էլ աճում է: Վերջին ամիսներին նկատվում է պղնձի խտանյութի արտադրության կտրուկ անկում: Եթե չեմ սխալվում, սեպտեմբերին 30 տոկոս անկում կար: Հանքարդյունաբերությունը մեր տնտեսության հիմնասյուներից է, բայց դրա փոխարեն 8-10 տոկոսով աճում է մշակվող արդյունաբերությունը: Սեպտեմբերին արձանագրեցինք մի իրավիճակ, երբ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մանածագործական արտադրանքի արտահանման ծավալները հավասարվեցին պղնձի խտանյութի արտահանման ծավալներին:

– Այդ դեպքում ինչո՞ւ են նվազել պղնձի արտահանման ծավալները: Թեղո՞ւտն է պատճառը:

– Այո՛: Ամենահզոր հանքերից մեկը՝ Թեղուտը, արդեն ամիսներ շարունակ չի աշխատում: Բայց այդ մինուսը, որ գնում է հանքարդյունաբերության նվազման պատճառով, լրացվում է մշակվող արդյունաբերության հաշվին: Դա գուցե տնտեսության քանակական ակնհայտ աճ չի առաջացնում, բայց շատ կարևոր որակական փոփոխության է բերում:

– Ի դեպ՝ հանքարդյունաբերության դեպքում կառավարությունը կանգնած է մեկ այլ թնջուկի առջև. դա Ամուլսարի շահագործումն է։ Այս դեպքում կառավարությունն ավելի շատ հակված է շահագործե՞լ հանքը, թե՞ բնապահպանական խնդիրներ չառաջացնել:

– Այդ հարցն ինչ-որ դավադրությունների տեսության ֆորմատում է քննարկվում։ Չկա նման բան, կա զուտ բնապահպանական խնդիր. եթե Ամուլսարի շահագործումը կվնասի բնությանը, ապա կառավարությունը թույլ չի տա, որ դա շահագործվի՝ անկախ այն հանգանմանքից, թե ինչ կորուստներ կտա դա Հայաստանին: Հակառակ պարագայում՝ կաշխատի միանշանակ:

– Արտահանումն աճել է 11.7 տոկոսով, մինչդեռ ներմուծումը՝ 25.8 տոկոսով: Այսինքն՝ այս երկու ցուցանիշների բացասական հաշվեկշիռը, նախորդ տարիների համեմատ, մեծանում է: Ո՞րն է պատճառը:

– Այստեղ վիճակագրական փոքր խնդիր կա. նախկինում ներկրվող, ասենք՝ 100 հազար դոլարանոց մեքենան գնահատվում էր 30 հազար դոլար, և այդքանից էր հարկերը վճարվում: Հիմա 100 հազար դոլարանոցը գրանցվում է 100 հազար դոլարով, և ստացվում է, որ ներմուծումն ավելացել է: Հիմա էլ կա այդ խնդիրը, դեռ ամբողջությամբ չի վերացել:

– Նախկին իշխանությունները հակադարձում են Նիկոլ Փաշինյանին, թե ինչո՞ւ է 2019 թվականի բյուջեն իներցիոն, ոչ թե հեղափոխական:

– Համաձայն եմ միանշանակ: Բյուջեի մշակումը չինովնիկական աշխատանք է, չինովնիկներն այդպես են սովոր: Հոգեբանական խնդիր կա, պետք է դուրս գալ այդ վիճակից: Բայց եկող տարեվերջին կունենանք շատ ավելի մեծ եկամուտներ, քան նախատեսված է:

– Մամուլում հրապարակում եղավ, որ անցած տարի շուկա է մտել բենզինի նոր ներկրող, որը կապ ունի ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի հետ:

– Տեղյակ չեմ: Բենզինի շուկան սպեցիֆիկ է, ոչ մեկին ձեռնտու չէ մեկ մեքենա բենզին ներկրել, պետք է մեծ քանակով ներկրվի: Հետո Ռուսաստանը մեծ քանակի վաճառքի պայմանագրեր է կնքում: Մեր սպասելիքը շատ մեծ է, ինչը հնարավոր չէ արագ ապահովել: Ինչը հնարավոր էր անել, արվեց:

– Իրականություն չի՞ դառնա այն մտահոգությունը, թե բիզնեսում նախկին իշխանությունների հովանավորյալները կփոխարինվեն գործող իշխանությունների հովանավորյալներով:

– Այդպիսի մտահոգություն միշտ պետք է ունենանք և, որպես հասարակություն, միշտ պետք է փորձենք դա կանխել: Ես անձամբ չունեմ այդ մտահոգությունը, ամեն դեպքում՝ ձեռքը միշտ պետք է լինի զարկերակի վրա, որ նախկին իրավիճակը չունենանք:

– Ինչո՞ւ ներդրումներն այդպես կտրուկ նվազեցին, հեղափոխությո՞ւնն էր պատճառը:

– Նաև իշխանափոխությունն էր պատճառը, քանի որ ներդրումները նվազել են հատկապես հանքարդյունաբերության ոլորտում: Դա էլ կոնկրետ «Լիդիան Արմենիա» ընկերությունն է, որն անցած տարի անում էր ներդրումներ, իսկ այս տարի չի անում։ Խոսքը 400-450 մլն դոլարի մասին է: Իսկ եկող տարի գյուղատնտեսության, վերամշակվող արդյունաբերության, շինարարության ոլորտներում կլինեն շատ-շատ մեծ ներդրումներ:

– Այնուամենայնիվ՝ ճիշտ է, որ Դուք գորշ կարդինալ եք, քանի որ տեղյակ եք ոչ միայն տիրող իրավիճակից, այլև սպասվող փոփոխություններից:

– Ո՛չ։ Գորշ կարդինալներն ունեն ազդեցություն, իսկ ես ունեմ տեղեկություններ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Արմինե Ավետյան