«Բոլորին դեմ եմ»-ը բաց է բոլորի հետ համագործակցության համար. Սպարտակ Կյուրեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
25.10.2026 | 12:34
ԿԸՀ-ն՝ որոշ ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակման խափանման մասին
25.10.2026 | 12:26
ՆԳՆ-ն 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 1 ահազանգ է ստացել
25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
Բոլորը

Մենք վարչապետի թեկնածուի համար ունենք հատուկ պայման, որ ինքը պետք է ստորագրի 10 տարով ինքնասահմանափակող փաստաթուղթ։ Այս մասին ԿԸՀ-ի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց «Բոլորին դեմ եմ» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համարը՝ Սպարտակ Կյուրեղյանը։

«Հաղթելու դեպքում մեր վարչապետի թեկնածուն պետք է 100 օրվա ընթացքում մեր նախանշած օրակարգը իրականացնի, իսկ դրանից հետո նշանակի արտահերթ ընտրություններ, որին ինքը չպետք է մասնակցի։ Այսինքն՝ պետք է գտնել մարդ, որ պատրաստ է այդ գործընթացը սկզբից մինչև վերջ իրականացնել»,- նշեց նա՝ հանձնաժողովին ընտրությունների մասնակցության փաստաթղթերը ներկայացնելուց հետո։

«Մենք կարծում ենք, որ Հայաստանում բավականին շատ «բոլորին դեմ եմ» քաղաքացիներ կան։ Հարցումներն էլ են այդ մասին վկայում։ Մեր նպատակն այդ մարդկանց շատ զգալի մասին հասնելն է, մեր քարոզարշավը ուղղված է լինելու այդ մարդկանց, ովքեր որ բոլորին դեմ են, իրենք կամ չեն գնում ընտրության, կամ վատի-վատագույնի մեջ են ընտրում։ Մենք փորձելու ենք այդ մարդկանց ձայների զգալի մասը բերել մեր կողմ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։