Եթե թույլ տանք, որ ատելությունը դառնա քաղաքականության լեզու, ժողովրդավարությունը, ի վերջո, կդադարի խոսել. Հռիփսիմե Գրիգորյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանում

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին մասնակցում է ԱԺ պատվիրակությունը, որը գլխավորում է խորհրդարանի նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը:

Պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանն իր ելույթում նշել է.

«Տիկի՛ն նախագահ,

Հարգելի՛ գործընկերներ,

Երբ մենք քննարկում ենք քաղաքական գործիչների նկատմամբ բռնությունը եւ ատելության խոսքը, մենք չենք քննարկում անհատական ես-ի խոցելիությունը: Մենք քննարկում ենք ժողովրդավարության խոցելիությունը: Զեկույցը շատ ճշգրիտ է նկարագրում. երբ քաղաքական գործիչը ենթարկվում է հարձակման իր հանրային դերի համար, ժողովրդավարությունը նույնպես ենթարկվում է հարձակման:

Հայաստանում մենք սա գիտենք ոչ թե տեսականորեն, այլ մեր փորձառությամբ: 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը բռնի հարձակման ենթարկվեց պատերազմից հետո տեղի ունեցած անկարգությունների ժամանակ եւ ծանր վիրավորվեց: 2021 թվականի փետրվարին մեր խորհրդարանի առջեւ ընդդիմության հանրահավաքի ժամանակ բեմադրվեց «Չաուշեսկու մահապատիժը կամ մահ դավաճաններին» վերնագրով ներկայացում՝ մի գրոտեսկային քաղաքական ներկայացում, որը հանրային դիսկուրսն ավելի խորացրեց դեպի անմարդկայնացում: 2024 թվականի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում, Հայոց ցեղասպանության հիշատակի ժամանակ, վիրավորական վանկարկումներ հնչեցին ուղղված Աննա Հակոբյանին՝ ՀՀ վարչապետի կրտսեր դստեր ներկայությամբ, որն այդ ժամանակ ութ տարեկան էր: Սրանք մեկուսացված դրվագներ չեն: Դրանք նախազգուշական նշաններ են: Եվ սպառնալիքը փողոցում չի ավարտվում: Այն շարունակվում է առցանց՝ ամեն օր, անդադար: Հայաստանում, ինչպես եւ ամբողջ աշխարհում, հանրային կյանքում կանայք հատկապես թիրախավորված են: Եվրոպայի խորհրդի 2024 թվականի զեկույցը Հայաստանի վերաբերյալ մատնանշում է կանանց նկատմամբ առցանց բռնությանն արձագանքելու զգալի իրավական ու ինստիտուցիոնալ բացերը եւ ընդգծում դրանց պատճառած սոցիալական վնասները՝ ներառյալ ինքնագրաքննությունը եւ հանրային մեկուսացումը:

Բռնությունն ու ատելության խոսքը թունավորում են ժողովրդավարությունը բազմաթիվ ձեւերով: Նախ, դրանք ռադիկալացնում են հասարակությունը. քաղաքական հակառակորդներն այլեւս չեն դիտվում որպես մրցակիցներ, այլ դիտվում են որպես թշնամիներ: Երկրորդ, ատելության խոսքը լռեցնում է ձայները: Երրորդ, եւ, թերեւս, ամենավտանգավորը, սովորեցնում է քաղաքացիներին, հատկապես՝ երիտասարդներին, որ քաղաքականությունը նվաստացման, վախի եւ ատելության ասպարեզ է: Ի վերջո, երկարաժամկետ արդյունքը միայն ծայրահեղականությունը չէ, այլեւ ապատիան:

Ահա թե ինչու է այս զեկույցը կարեւոր: Մեզ անհրաժեշտ է քաղաքական մշակույթ, որտեղ անհամաձայնությունը մնում է սուր, բայց մարդկային արժանապատվությունը՝ անձեռնմխելի:

Բռնությունը տեղ չունի ժողովրդավարության մեջ: Եթե մենք թույլ տանք, որ ատելությունը դառնա քաղաքականության լեզու, ժողովրդավարությունը, ի վերջո, կդադարի խոսել:

Շնորհակալություն»: