Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Բաղրամյան պողոտայի հողամասի նկատմամբ սեփականության պետական գրանցումը

Լուրեր

25.10.2026 | 12:26
ՆԳՆ-ն 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 1 ահազանգ է ստացել
25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
Բոլորը

Վարչական դատարանը բավարարել է Երևան քաղաքի դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը և ոչ իրավաչափ ճանաչել Բաղրամյան պողոտա 21/6 հասցեում գտնվող 0.01884 հա մակերեսով հողամասի նկատմամբ 2013 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Դատախազությունը պնդում էր, որ հողամասի վերաբերյալ կատարված վարչական ակտը ենթակա է ճանաչման որպես ոչ իրավաչափ։

«Երևան քաղաքի դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 6-ին հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կադաստրի կոմիտեի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա 21/6 հասցեում գտնվող 0.01884 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2013 թվականի հունիսի 27-ին ֆիզիկական անձի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով:

Հաշվի առնելով հայցատեսակի փոփոխության վերաբերյալ Դատարանի առաջարկը՝ Դատախազության կողմից 2025 թվականի փետրվարի 20-ին ներկայացվել է ճանաչման հայց՝ խնդրելով ոչ իրավաչափ ճանաչել այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը:

Վարչական դատարանը 2026 թվականի մարտի 23-ի վճռով բավարարել է Երևան քաղաքի դատախազության հայցը. ոչ իրավաչափ է ճանաչել հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի սեփականության իրավունքի պետական գրանցումը»,- ասված է հաղորդագրությունում։