Արևմուտքը Փաշինյանին չի աջակցում․ ԵՄ-ն օգնում է պետությանը՝ ՌԴ-ի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում․ Հրաչյա Արզումանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
26.09.2026 | 15:44
«Ընտանիքում համերաշխության վերականգնումը» այլևս չի լինի նպատակներից մեկը. նոր փոփոխություններ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքում
Բոլորը

Քաղաքական գիտությունների դոկտոր, ռազմական փորձագետ Հրաչյա Արզումանյանի համոզմամբ՝ ժամանակակից աշխարհում անհնար է դարձել տարանջատել արտաքին ու ներքին անվտանգային սպառնալիքները, և Հայաստանը, ինչպես շատ այլ երկրներ, հիբրիդային պատերազմի թիրախում է։ Factor TV-ի հետ զրույցում նա վերլուծել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները՝ դրանք դիտարկելով ոչ թե որպես առանձին քաղաքական միջամտություններ, այլ որպես համակարգված ռազմական գործողություններ։

Ըստ փորձագետի՝ պատերազմի դասական ընկալումներն այլևս արդիական չեն։ Ներկայումս հակամարտությունները ներառում են հասարակական կյանքի բոլոր ոլորտները։

«Այսօրվա միջազգային անվտանգային միջավայրում տարանջատել արտաքին և ներքին անվտանգությունը և սպառնալիքները կարելի է ասել՝ անհնար է դարձել։ Պատերազմը, փաստորեն, վերցրել է իր տակ, իր հովանավորության տակ, իր տիրույթի տակ հասարակության և պետության բոլոր տիրույթները։ Եվ այսօր դու պարտավոր ես մտածել ոչ թե միայն ավանդական ռազմական գործողությունների և պատերազմի մասին, այլ նաև տեղեկատվական պատերազմի, հոգեբանական պատերազմի մասին, տնտեսական պատերազմի, ֆինանսական պատերազմի, կոգնիտիվ պատերազմի, մշակութային պատերազմի… Պատերազմը 21-րդ դարում դա մի ամբողջականություն է»,- նշում է Արզումանյանը։

Արզումանյանն այս համատեքստում է դիտարկում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարությունը, որով նա, ըստ էության, միջնորդում էր Հայաստանում ռուսամետ ուժերի մասնակցությանն ընտրություններին։ Փորձագետի գնահատմամբ՝ սա ոչ թե պարզապես քաղաքական հայտարարություն է, այլ հիբրիդային պատերազմի դրսևորում։

«Պետք է հասկանալ, որ նման միջամտությունները ոչ թե քաղաքական գործունեություն է, ոչ թե հասարակական կամ տնտեսական, դա ռազմական գործողությունների ձև է քո դեմ։ Պուտինի հայտարարությունը Հայաստանի նկատմամբ, դա ոչ թե քաղաքական գործչի հայտարարություն է, դա պատերազմի ձևերից մեկն է։ Եվ Ռուսաստանը վաղուց է այդպես մոտենում իր հարաբերություններին։ Ռուսաստանի Դաշնությունն ունի ագրեսիվ և լավ պատրաստված, մշակված հիբրիդային պատերազմների գործիք, և ինքը դա, անշուշտ, կիրառում է հետխորհրդային տարածքում և, անշուշտ, կիրառում է Հայաստանի Հանրապետության և հայկական հասարակության դեմ»։

Հրաչյա Արզումանյանը սխալ է համարում այն մոտեցումը, թե հիբրիդային հարձակումների հիմնական թիրախը բացառապես հասարակությունն է։ Նա ընդգծում է, որ սպառնալիքն ուղղված է ողջ պետական համակարգին, ուստի՝ պաշտպանությունը ևս պետք է լինի համապարփակ։

«Այդ խնդիրը պիտի դնես և լուծես ամբողջականության մեջ, և դու իրավունք չունես տարանջատես իշխանության գործողությունները պետական հաստատություններից և հասարակությունից։ Այդ աշխատանքը զուգահեռ, սինխրոնիզացված, մտածված, ամբողջական հայեցակարգի և ռազմավարության մեջ պիտի անես։ Եվրոպական Միությունը նման աջակցություն տրամադրում է բոլոր եվրոպական երկրներին, որոնց վրա հիբրիդային պատերազմի մեթոդները կիրառվում են։ Եվրոպան՝ որպես Եվրամիություն, որպես եվրոպական պետություններ, փորձում է աջակցել Հայաստանին՝ ձևավորի իր մոտ այդ ունակությունը»։

Նրա խոսքով՝ խնդրի լուծման առաջին քայլերից մեկը պետք է լինի «տեղեկատվական և հոգեբանական հիգիենայի» հարցի բարձրացումը։ «Պետք է հասարակությանը սովորացնել, որ պետք չի կլանել աղբը, որ կա աղբանոց՝ տեղեկատվական, հոգեբանական։ Եվ այդ մեթոդները մշակելու համար Հայաստանը պետք է ստեղծի հիբրիդային սպառնալիքներն ուսումնասիրող կենտրոն։ Եվ այդ խնդիրը պիտի լուծվի իր ամբողջականության մեջ, և հասարակությունը, պետությունը և իշխանությունը միասին պետք է կազմակերպեն նման աշխատանքներ և միասին սկսեն լուծել»,- եզրափակել է Հրաչյա Արզումանյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան