Սամվել Կարապետյանն ինչ վարքագիծ ունեցել է 2025-ի հունիսին, նույն վարքագիծն ունի այսօր. պաշտպան

Լուրեր

27.07.2026 | 15:03
Կոլումբիայի նորընտիր նախագահը հայտնել է Ադրբեջանում երկրի դեսպանատունը փակելու մասին
27.07.2026 | 14:56
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել
27.07.2026 | 14:46
Իրանը սպառնում է Ուկրաինային՝ Կասպից ծովում նավի վրա հարձակումից հետո
27.07.2026 | 14:37
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծել են․ տեսանյութ է տարածվել, որում հնչող հայհոյանքները վերագրվում են նրան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 14:21
ԱԱ-2028. Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի խաղացանկը
27.07.2026 | 14:06
Ղազախստանը պատրաստ է ընդլայնել արդյունաբերական ապրանքների մատակարարումները Հայաստան
27.07.2026 | 13:50
ԱԱ-2026-ի եզրափակիչի մրցավարն ավարտել է կարիերան
27.07.2026 | 13:39
Քաղաքացին վնասել է ոտքը, օգնել են փրկարարները
27.07.2026 | 13:29
WTA. Էլինա Ավանեսյանը մեծ առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում
27.07.2026 | 13:18
Պուտինը պատրաստվում է մոբիլիզացիայի, նա պատրաստ չէ դադարեցնել այս պատերազմը. Զելենսկի
27.07.2026 | 13:10
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
27.07.2026 | 13:01
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.07.2026 | 13:00
Ֆրանսիայում ու Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է․ Մակրոնն արտակարգ նիստ է հրավիրել
27.07.2026 | 12:51
Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում
27.07.2026 | 12:43
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանում՝ նախագահությամբ դատավոր Վահե Դոլմազյանի, շարունակվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցի քննությունը:

Նախորդ դատական նիստին հանրային մեղադրող Արգամ Դալլաքյանը միջնորդել է 3 ամսով երկարացնել Կարապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց տնային կալանքը: Հանրային մեղադրողը նշել է, որ ազատության մեջ գտնվելու դեպքում Կարապետյանը կարող է ազդեցություն գործադրել գործով վկաների նկատմամբ:

Այժմ դատարանում դիրքորոշում է հայտնում պաշտպան Արամ Վարդևանյանը: Վերջինս հարց բարձրացրեց, թե ինչի՞ն պետք է խոչընդոտի Կարապետյանը, եթե համարում է, որ իր նկատմամբ հետապնդումը ակնհայտ քաղաքական է:

«Ինչպե՞ս կարող է բացառապես պատշաճ վարքագիծ դրսևորած անձի նկատմամբ խափանման միջոցը երկարացնելու հարց քննարկվել»,- ասաց Վարդևանյանը՝ հիշեցնելով, որ Սամվել Կարապետյանը 10 ամիս անազատության մեջ է, որից հինգ ամիսը՝ Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ իշխանությունների արշավը քննադատելու համար:

«Եկեղեցու ամենամեծ բարերարը ի՞նչ պիտի աներ խրախուսե՞ր, ողջունե՞ր Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ միջամտությունը»,- ասաց Արամ Վարդևանյանը:

Պաշտպանը նշեց, որ Կարապետյանն ինչ վարքագիծ դրսևորել է 2025-ի հունիսին, նույն վարքագիծն ունի այսօր: Պաշտպանը նաև հիշեցրեց, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ 4 մլրդ դրամ գրավ է կիրառված:

Նշենք, որ նիստին զուգահեռ դատարանի բակում բողոքի ակցիա է, և դատարանի դահլիճից լսելի են քաղաքացիների ձայները պահանջում են ազատ արձակել Սամվել Կարապետյանին:

 

Արաքս Մամուլյան