Դուք Մովսեսը չեք, ժողովրդին չբերեցիք ավետյաց երկիր, բերեցիք ողբ․ Խաչատրյանը՝ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.08.2026 | 12:45
Ինդոնեզիայում 7,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել․ առնվազն 20 զոհ կա
15.08.2026 | 12:28
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.08.2026 | 12:13
ՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանին շարունակում են դիտարկել որպես դաշնակից․ գլխավոր քարտուղար
15.08.2026 | 11:58
Վնասվել են տանիքներ, էլեկտրական լարեր ու մեքենաներ. ուժեղ քամու հետևանքները
15.08.2026 | 11:44
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Ռուանդայի ԱԳՆ-ների միջև
15.08.2026 | 11:30
Ցինցինատի. Կարեն Խաչանովը պարտվել է մեկնարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.08.2026 | 11:12
65 տարեկանի սահմանափակումը վերացվում է․ մի շարք պաշտոններում այլևս տարիքային շեմ չի գործի
15.08.2026 | 11:00
Թրամփը մտադիր է Հորմուզի նեղուցը հայտարարել ԱՄՆ տարածք Իրանում գործողության ավարտից հետո
15.08.2026 | 10:45
Արտյոմ Սիմոնյանը գեղեցիկ գոլ է խփել «Ուրալի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.08.2026 | 10:28
Վթարային ջրանջատում Կարճևան գյուղում
15.08.2026 | 10:13
Քննարկվել են Հայաստանի և Ռուանդայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունները
15.08.2026 | 09:41
Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի հայացքների մենամարտը լարված է անցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 23:22
Հուլիսին Ուկրաինայում զոհվել է առնվազն 437 խաղաղ բնակիչ՝ ամենաբարձր ցուցանիշը 2022-ից ի վեր. ՄԱԿ
14.08.2026 | 23:07
Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը չեղարկել է մինչև 15 տարեկանների համար սոցցանցերի արգելքը
14.08.2026 | 22:48
Անձրև, ամպրոպ, որոշ շրջաններում՝ հորդառատ տեղումներ. եղանակի կանխատեսումը
Բոլորը

«Պարոն Փաշինյան, Դուք Մովսեսը չեք։ Դուք ժողովրդին չբերեցիք ավետյաց երկիր, Դուք բերեցիք ողբ, ողբերգություն, Արցախի և Հայաստանի երրորդ հանրապետության կորուստ»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա վարած քաղաքականությանը ուղղված նման քննադատություն արեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Դուք Իվան Սուսանինն եք՝ այն տարբերությամբ, որ Սուսանինը կործանեց զավթիչների զորքը, իսկ Դուք փորձում եք կործանել սեփական ժողովրդին»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։

ՀՀ Ազգային ժողովում քննարկվում է կառավարության 2025 թվականի ծրագրի կատարողականը, որին մասնակցում է Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամները։

Ըստ պատգամավորի՝ Փաշինյանը խոստովանել է, որ 2021 թ. նախընտրական ծրագիրը ոչ մի կապ չունի ներկայիս իրականության հետ։

«Մարդը խոստովանեց, որ մի բան խոստացել են, ուրիշ բան են արել։ Կոպիտ ասած՝ ժողովրդին խաբել են, «գցել» են»,- հայտարարեց նա՝ հավելելով, որ իշխանությունը փորձում է մեղքը բարդել ժողովրդի վրա։

Մանրամասները՝ տեսանյութում։