Մեքենան շահագործել են առանց ՌՈ-ին ներկայացնելու. մանրամասներ Որոտան-Խնձորեսկ ճանապարհին տեղի ունեցած ավտովթարից. «Ժողովուրդ»

Լուրեր

18.12.2025 | 01:35
Տհաճ միջադեպ՝ Արման Ծառուկյանի մենամարտի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 01:18
ACBJJ 20․ Արման Ծառուկյանի մրցակիցը հանձնվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:55
ՊՍԺ-ն՝ Միջմայրցամաքային գավաթի հաղթող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:30
ՌԴ-ն երկրորդ անգամ է հայտարարել Կուպյանսկի նկատմամբ վերահսկողության մասին
17.12.2025 | 23:17
ԵՄ-ն կոչ է անում Թբիլիսիին ազատ արձակել անօրինական ձերբակալվածներին
17.12.2025 | 23:03
Պուտինը հայտարարել է «պատմական հողերը» ռազմական ճանապարհով գրավելու իր մտադրության մասին
17.12.2025 | 22:56
ՀՀ ՊՆ-ն և Մեծ Բրիտանիայի դեսպանությունը Երևանում անցկացրել են «Ռիսկ, բարեփոխում և դիմակայունություն» համաժողովը
17.12.2025 | 22:50
Ամանորյա գնումները՝ մեկ վայրում հատուկ զեղչերով․ բացվել է Big Christmas Market with Coca-Cola-ն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 22:43
Ռուսաստանի դեսպանին կանչել են Տաջիկստանի ԱԳՆ
17.12.2025 | 22:29
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.12.2025 | 22:17
Ադրբեջանի Մեջլիսի ղեկավարը ՀՀ-ԵՄ փաստաթղթից է դժգոհել ԵՄ դեսպանին
17.12.2025 | 22:03
Երևանում Opel մակնիշի ավտոմեքենա է այրվել
17.12.2025 | 21:49
Լավրովն ու Արաղչին քննարկել են Հյուսիս-Հարավի համար ռազմավարական Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարությունը
17.12.2025 | 21:35
Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market
17.12.2025 | 21:22
Արագածոտնի թեմը վաղվա պատարագը տեղափոխում է Մայր Աթոռ. այն կկայանա նույն ժամին, ինչ 10 եպիսկոպոսների հայտարարած հավաքն է
Բոլորը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի վերաբերյալ:

Հիշեցնենք` դրա արդյունքում 4 զինվոր մահացավ: Կատարվածի առթիվ նշանակվել է փորձաքննություն պարզելու համար, թե արդյոք մեքենան շահագործելուց եղել է սարքին: Եվ ահա մեր տեղեկություններով` դեպքից  6 ամիս առաջ   ՀՀ ՊՆ  N զորամասի  ղեկավար կազմը տեղյակ է եղել, որ մեքենան անսարք վիճակում է:

ՌՈ-ն ստուգել է մեքենան և անսարքություն է հայտնաբերել, որից հետո զորամասի ղեկավար կազմին հանձնարարական է տվել մեքենայի  խնդիրը կարգավորելու, անսարքությունը վերացնելու, արդյունքները ՌՈ-ին հայտնելու և իրենց թույլատրությունը ստանալուց հետո շահագործելու մասին:  Ու հիմա ենթադրություններ կան՝ կա՛մ մեքենան կարգի չեն բերել, կա՛մ կարգի բերելուց հետո այն արագ շարքից դուրս է եկել: Բայց բոլոր դեպքերում այն առանց Ռազմական ոստիկանությանը ներկայացնելու շահագործման են հանձնել»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: