Պասկևիչյանի ֆիլմը տեղադրվել է Հանրայինի յութուբյան էջում

Լուրեր

05.10.2026 | 13:51
Էստոնիան «արմատական ​​վերախմբավորում» է սկսել՝ զորքերը տեղափոխելով ՌԴ սահմանին ավելի մոտ
05.10.2026 | 13:42
Հայաստանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը սկսել են երեխաների աջակցության նոր հնգամյա ծրագիրը
05.10.2026 | 13:36
Հանձնաժողովում հյուր եք, ձեզ հյուրի նման պահեք․ Եղոյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 13:32
Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 13:30
Ցեմենտի դեֆիցիտի առեղծվածը․ արտադրությունն ու ներմուծումն աճել են, իսկ շուկայում պակաս կա 
05.10.2026 | 13:22
«Սկզբունք» շարժումը պահանջում է Փաշինյանի հեռացումը, իսկ 3 նախագահներին առաջարկում է անձեռնմխելիություն՝ քաղաքականությունից հեռանալու պայմանով
05.10.2026 | 13:16
Արամայիս Գրիգորյանը նշանակվել է ԲՏԱԱԲ նախարարի տեղակալ
05.10.2026 | 13:08
Պեկին. Ալինա Չարաևան շարժվում է առաջ
05.10.2026 | 12:57
FlyDubai-ի չվերթի երկրորդ օդաչուն պատմել է, որ ծրագրել էր ինքնաթիռով բախվել Թել Ավիվի Բեն Գուրիոնի օդանավակայանին
05.10.2026 | 12:54
Կրակել են պարեկային ծառայողների վրա // Սերժ Սարգսյանին առնչվող ևս մեկ քրեական վարույթ է հարուցվել․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 12:49
Պաշտոնանկություն ԱԱԾ-ում
05.10.2026 | 12:44
Թեհրանում ընթանում է Միրզոյան–Արաղչի հանդիպումը՝ ընդլայնված կազմով
05.10.2026 | 12:40
Իսպանիայի վարչապետը հայտարարել է նոյեմբերի 29-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին՝ բնակարանային ճգնաժամի խորացման ֆոնին
05.10.2026 | 12:29
ԱՄՆ-ն իր բոլոր ռմբակոծիչները դուրս է բերել բրիտանական ավիաբազայից՝ անվտանգության նկատառումներից ելնելով
05.10.2026 | 12:20
Մեսիի հրաժեշտի հանդիպման տոմսերը սպառվել են 4 րոպեում
Բոլորը

««Արգելված ֆիլմն» արդեն հասանելի է Հանրայինի յութուբյան պաշտոնական էջում»,- այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։ Նա նաև հիմնավորումներ է ներկայացրել, թե ինչու են հիմա տեղադրում.

«Դատարանը վերջերս որոշում հրապարակեց, որով արձանագրվեց, որ հեղինակը խախտել է Հանրային հեռուստաընկերության հեղինակային իրավունքները։ Ավելի վաղ հեղինակը խախտել էր նաև ֆիլմի հանձնման ժամկետները։ Արդյունքում, հիմա, երբ վերականգնվել են Հանրային հեռուստաընկերության իրավունքները, Հանրային հեռարձակողի խորհրդի համաձայնությամբ ֆիլմը դարձնում ենք հրապարակային հասանելի, որպեսզի բոլորը կարողանան գնահատել այն։ Այսքանով այս պատմությունը համարում եմ սպառված»։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Factor TV-ի հետ զրույցում գրող, հանրային գործիչ Տիգրան Պասկևիչյանը պատմել էր, որ 2020 թվականի հուլիսին Հանրային հեռուստաընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերել նկարահանել վավերագրական ֆիլմ՝ Ղարաբաղյան շարժումից մինչև 1991-ի սեպտեմբերի 21-ի հանրաքվեն  կատարված իրադարձությունների մասին։ Ֆիլմը պատրաստ է եղել 2020 թվականի դեկտեմբերին, սակայն,  հետպատերազմյան շրջանով պայմանավորված՝ հեղինակն ինքն է նշել, որ հեռարձակումն այդ ժամանակահատվածում նպատակահարմար չէ։ Նշենք, որ հեղինակին վճարվել է 4,2 մլն դրամ, իսկ ֆիլմի հեղինակային և գույքային իրավունքներն անցել են Հանրային հեռուստաընկերությանը։ Անցած 5,5 տարվա ընթացքում Հանրային հեռուստաընկերությունն այդպես էլ չէր ցուցադրել ֆիլմը։ 

«Իրենց պետք չի, որ խոսվի, որ այս երկիրը քայլ առ քայլ դարձել է երկիր։ Եթե այդ բանը խոսվի, եթե այդ մասին անընդհատ խոսվի, ասվի, մարդիկ պիտի հասկանան, որ իրենք եկել ու քանդել են այն, ինչը ուրիշ մարդիկ ստեղծել են սենց բրնձի հատիկներով հավաքելով։ Այ սա է ամբողջ խնդիրը»,- մեզ հետ զրույցում  ֆիլմը չցուցադրելու որոշումը նման կերպ էր մեկնաբանել Պասկևիչյանը։ Նա նաև նշել էր, որ մի քանի անգամ գրավոր դիմել է Հանրային հեռուստաընկերությանը՝ փորձելով պարզել, թե երբ է ցուցադրվելու ֆիլմը։ Այդպես էլ պատասխան չստանալով՝ ՀԱԿ գրասենյակում կազմակերպել է ֆիլմի ցուցադրություն, ինչից հետո իր դեմ դատական հայց է ներկայացվել։ Շաբաթներ առաջ դատարանը վճիռ է կայացրել՝ ճանաչելով Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության բացառիկ գույքային իրավունքներն «Անկախության մեր ճանապարհը» վավերագրականի նկատմամբ, իսկ Տիգրան Պասկևիչյանին արգելել ֆիլմի օգտագործումը։

Արդյոք ֆիլմն ամբողջությամբ է տեղադրվել Youtube-ում. այս հարցի պաատասխանը ստանալու համար Factor TV-ն կապ հաստատեց ֆիլմի հեղինակ Տիգրան Պասկևիչյանի հետ, որը մեզանից տեղեկացավ, որ ֆիլմն արդեն տեղադրվել է համացանցում։ Մի քանի րոպե անց Պասկևիչյանը մեզ հետ զանգահարեց և նշեց, որ հպանցիկ նայելով ֆիլմում բովանդակային որևէ բան չի փոխվել կամ կրճատվել։ «Հեռախոսով նայեցի, կարծես թե, ոչինչ կրճատված չէ, ավելի ուշ կհասնեմ գրասենյակ և ֆիլմի բնօրինակի հետ կհամեմատեմ՝ տևողությունը հստակ նայելով»,- ասաց նա։

Ռոզա Վարդանյան