Մալխաս Ամոյան․ Լավ մարզավիճակում եմ Եվրոպայի առաջնությունից առաջ, կփորձեմ նվաճել 5-րդ ոսկե մեդալը

Լուրեր

25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
Բոլորը

Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանն անդրադարձել է ապրիլի 20-26-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։

«Անցկացրել ենք լավ հավաքներ, սա արդեն 5-րդն է։ Գտնվում եմ լավ մարզավիճակում, իսկ թե ինչպես եմ պատրաստվել և ինչի եմ արժանի, ցույց կտա մրցագորգը։

Պատասխանատվությունն էլ ավելի է ծանրանում, երբ Եվրոպայի գործող չեմպիոնի կարգավիճակում ես մեկնում մրցավայր։ Բոլորն ավելի տրամադրված ու պատրաստված են գոտեմարտում քեզ հետ, այդ պատճառով գործը դժվարանում է։ Բայց կփորձեմ ամեն ինչ անել, որ 5-րդ ոսկե մեդալը նվաճեմ Եվրոպայի առաջնությունում։ Իմ քաշային կարգում կան 6-7 ուժեղ մրցակիցներ, որոնք հավակնում են հաղթողի կոչմանը։ Ով ավելի լավ մարզավիճակում կլինի ու ավելի լավ կզգա այդ օրը, նա էլ կհասնի հաղթանակի»,- լրագրողների հետ զրույցում նշել է Մալխաս Ամոյանը։

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցելու է ամբողջական կազմով՝ Մանվել Խաչատրյան (55 կգ), Սուրեն Աղաջանյան (60 կգ), Կարեն Ասլանյան (63 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Գասպար Տերտերյան (72 կգ), Մալխաս Ամոյան (77 կգ), Սամվել Գրիգորյան (82 կգ), Գևորգ Թադևոսյան (87 կգ), Հայկ Խլոյան (97 կգ), Ալբերտ Վարդանյան (130 կգ):