«Մեր ժողովրդին հասնում ա». 70 մլն դրամով հիմնանորոգված գետնանցումը դարձյալ հեղեղվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
04.11.2026 | 18:42
«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:34
Բաքուն պլանավորում էր Ղարաբաղ վերադարձնել 140,000 ադրբեջանցու, սակայն ընդամենը 40,000-ն է բնակվում․ ինչու է ծրագիրը ձախողվում
04.11.2026 | 18:23
Կարևոր բան պիտի լիներ. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:20
ԵՄ-ին հայտ ներկայացնելու ժամկետ՝ Փաշինյանից․ ո՞րն է ՀՀ-ի եվրոպական ուղու հաջորդ քայլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:15
ՊՆ-ն դադարեցնում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
Բոլորը

«Փակ շուկայի» գետնանցումն առատ տեղումներից հետո դարձյալ հեղեղվել է։ Գետնանցումը շահագործման հանձնվեց 2023-ի փետրվարին․ հիմնանորոգման համար համայնքային բյուջեից 50 միլիոն դրամ էր հատկացվել։ 

Երբ հիմնանորոգումից ընդամենը մեկ տարի անց գետնանցումը տեղումներից հետո ջրով լցվեց, պարզվեց՝ ջրահեռացման համակարգ չի կառուցվել։ Քաղաքապետարանի այդ ժամանակվա շինբարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Գեղամյանը վստահեցրել էր, որ նախագծով ջրահեռացման համակարգի կառուցում նախատեսված չի եղել։ Այնինչ, Factor TV-ն պարզել էր, որ նախագծով պոմպի ձեռքբերում է նախատեսված եղել, որը, սակայն, ավարտական ակտում բացակայել է։ 

Քաղաքապետարանը հրատապ բաց մրցույթ ընթացակարգով բազմամիլիոնանոց պայմանագիրը կնքել էր համատեղ գործունեություն իրականացնող «Բիլդր Քնսթրաքշն» և «ԲԻԴԵՔ» ընկերությունների հետ՝ շուրջ 50 միլիոն դրամով։

Գետնանցման տարածքի անձրևաջրերի հեռացման համակարգի և սալիկների վերանորոգման աշխատանքների համար էլ «Կոմֆորտշինպլյուս» ընկերությանը վճարվել է 19․807․658 դրամ։

Պետական վերահսկողական ծառայությունը հիմնանորոգումից հետո ստուգումներ էր արել և կատարված շինաշխատանքների մի շարք ծավալային հավելագրումներ ու որակական թերություններ արձանագրել։ Մշտադիտարկման արդյունքները զեկուցվել էին վարչապետին և քաղաքապետին՝ ծառայողական քննություն իրականացնելու առաջարկով։ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և խարդախության հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ուշագրավ է, որ ՊՎԾ ստուգումներից հետո սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել էր քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետի պաշտոնակատար, ՔՊ կուսակցության անդամ Խորեն Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան