Քննարկվել են կիսահաղորդիչների, ռոբոտատեխնիկայի և արհեստական բանականության զարգացման պետական ծրագրերը

Լուրեր

27.07.2026 | 19:00
ՌԴ-ն պատերազմ է վարում ՀՀ-ի դեմ՝ պատժամիջոցներով․ ռազմական տրամաբանությամբ կիրառում է տնտեսական լծակներ․ Հրաչյա Արզումանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 18:51
Ռուսաստանն ամեն ինչ կանի հաղթանակի համար․ Պուտին
27.07.2026 | 18:40
Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել ԿԿՀ-ի դեմ
27.07.2026 | 18:28
Երևանի ավագանու չորս թափուր մանդատները փոխանցվել են հաջորդ թեկնածուներին
27.07.2026 | 18:19
Սկանդալ Արգենտինայի և Բրազիլիայի միջև․ Արգենտինայի նախագահը բրազիլացի պաշտոնակցին «գող» է անվանել
27.07.2026 | 18:08
Ընտրությունների մասնակցելու համար ՀՀ ժամանած քանի քաղաքացի է ստացել վարժական հավաքների ներկայանալու ծանուցագրեր
27.07.2026 | 17:49
Թուրքիայի F-16-ները պարեկություն կիրականացնեն Բալթիկ ծովի օդային տարածքում
27.07.2026 | 17:38
Ինչ է Ադրբեջանից բերվել Հայաստան և որքան․ Ալիևի պնդումները և ՊԵԿ-ի թվերը
27.07.2026 | 17:30
Տադեյ Պոչագարը՝ «Տուր դե Ֆրանսի» 5-ակի չեմպիոն
27.07.2026 | 17:22
Մորեխների դեմ պայքար՝ օդից․ Արարատի բնակիչներին զգուշացնում են հեռացնել մեղվաընտանիքները
27.07.2026 | 17:11
Ադրբեջանը թուրքական նոր HÜRKUŞ-2 ինքնաթիռներ կգնի
27.07.2026 | 17:03
Նեյմարը դուբլ է գրանցել ԱԱ-2026-ից հետո առաջին խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 16:52
Զելենսկին պնդում է, թե ՌԴ-ն պատրաստվում է Հյուսիսային Կորեայից լրացուցիչ 30,000 զինվորականի ներգրավել
27.07.2026 | 16:45
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սեբաստիայի փողոցում
27.07.2026 | 16:33
Իրանը Ֆրանսիայի դեսպանին ԱԳՆ է կանչել՝ երկրի ներքին գործերին «միջամտելու» համար
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի նիստում ներկայացվել են կիսահաղորդչային արդյունաբերության, ռոբոտատեխնիկայի և արհեստական բանականության զարգացման պետական ծրագրերի, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի նախագծերը։ Քննարկման արդյունքներով վարչապետը հանձնարարել է կազմակերպել լրացուցիչ աշխատանքային քննարկումներ և ներկայացնել ծրագրերի իրականացման ինստիտուցիոնալ մեխանիզմները։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի հինգերորդ նիստը:

Օրակարգի շրջանակում ներկայացվել են Կիսահաղորդչային արդյունաբերության զարգացման, Ռոբոտատեխնիկայի և Արհեստական բանականության զարգացման պետական ծրագրերի նախագծերը, Բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի նախագիծը և Վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի հետագա գործունեության վերաբերյալ նախագիծը:

Մինչ օրակարգային հարցերի ներկայացումը, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն իր ներածական խոսքում նշել է, որ օգոստոսի 8-ին Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կնքված համաձայնագրի շրջանակում, որտեղ ներառված են նաև ռոբոտաշինության, արհեստական բանականության և կիրահաղորդիչների ուղղությամբ Հայաստանի և ԱՄՆ միջև համագործակցության կետերը, նոր հնարավորություններ են ստեղծվել Հայաստանում այս ոլորտների զարգացման համար և ներկայացվող երկու նախագծերը հենց կիսահաղորդիչների, արհեստական բանականության ու ռոբոտաշինության վերաբերյալ են։ Նրա խոսքով՝ այս նախագծերը աշխատանքային խմբերի, մասնավոր գործընկերների, ինչպես նաև Նորարարության հայկական հիմնադրամի համագործակցությամբ ծավալուն աշխատանքի արդյունքն են:

Նորարարության հայկական հիմնադրամի տնօրեն Անահիտ Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել Կիսահաղորդչային արդյունաբերության զարգացման պետական ծրագրի նախագծի վերաբերյալ: Նախ անդրադարձ է կատարվել կիսահաղորդիչների ոլորտի գլոբալ նկարագրին, ընդգծվել, որ արհեստական բանականությունն աննախադեպ արագությամբ ընդլայնում է ոլորտի տնտեսական ազդեցությունը: Մանրամասներ են ներկայացվել Հայաստանում գործող կիսահաղորդիչների ԳՀՓՄ (R&D) կենտրոնների, Հայաստանի կիսահաղորդչային դիրքավորման, կրթության և ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ: Անահիտ Սարգսյանն անդրադարձել է 2032թ. Հայաստանի կիսահաղորդիչների ճարտարագիտական էկոհամակարգի զարգացման տեսլականին և այս համատեքստում ընդգծել մարդկային կապիտալի զարգացման ու տնտեսական ազդեցության հեռանկարները:

ARCS.ai խորհրդի փոխնախագահ Կարեն Էգուիազարյանը մանրամասներ է ներկայացրել Ռոբոտատեխնիկայի և արհեստական բանականության զարգացման պետական ծրագրի նախագծի վերաբերյալ, անդրադարձ կատարել ժամանակակից տեխնոլոգիական մրցավազքում ռոբոտիկայի և արհեստական բանականության որոշիչ դերակատարմանը և Հայաստանում առկա ենթակառուցվածքների զարգացման հնարավորություններին: Զեկուցողը ներկայացրել է տաղանդների ներգրավվման, կրթական և հետազոտական առաջնահերթ ուղղություններով անելիքները, էկոհամակարգի ձևավորման ու տնտեսական ազդեցության հեռանկարները:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն իր հերթին նշել է, որ ինչպես ներկայացրել էր նախորդ նիստում, բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի նախագծի հետ կապված աշխատանքները շարունակվում են և այս ժամանակահատվածում իրականացվել են գործողությունների ծրագրի մշակման հետ կապված աշխատանքները: Ըստ այդմ՝ իրականացվում են Կառավարության և շահագրգիռ կողմերի հետ ռազմավարական թիրախների վերջնականացման, հանրային շահագրգիռ կողմերի հետ հենասյունային մակարդակի միջոցառումների վավերացման աշխատանքները, խորհրդակցություններ են անցկացվում տեխնոլոգիական և ակադեմիական համայնքի հետ՝ իրագործելիության վերաբերյալ, Հայաստանի ռազմավարական ուղղությունների հետ համապատասխանեցման ուղղությամբ։ Ընդգծվել է, որ ռազմավարական ծրագիրը կենտրոնանում է երկու ուղղությունների վրա՝ ԱԲ ինժեներիա և խելացի թվային համակարգեր և Deep-Tech ինժեներիա, նախատիպավորում և ներկառուցված համակարգեր՝ որպես բարձր տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման հիմնական հենասյուներ և առաջնահերթ ոլորտներում համակարգված աճի հիմք:

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ներկայացրել է Վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի հետագա գործունեության վերաբերյալ նախագիծը, անդրադարձել խորհրդի կազմի համալրման հարցին:

Ներկայացված նախագծերի շուրջ խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները: Ընդգծվել է Կառավարության կողմից իրականացվող և նախատեսվող ծրագրերի հետ նախագծերի համադրության կարևորությունը՝ վերջինների առավել արդյունավետ իրականացման տեսանկյունից:

Ամփոփելով քննարկումները և ընդգծելով բարձր տեխնոլոգիաների միջոցով տնտեսական փոխակերպման կարևորությունը՝ վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին ներկայացված նախագծերի շրջանակում աշխատանքային քննարկումներ կազմակերպել և ներկայացնել դրանց իրականացման ինստիտուցիոնալ մեխանիզմները»,- ասված է հաղորդագրությունում։