ՀՀԿ-ն ընդդիմության միավորման կոչ է անում, մասնակցեք ընտրությանը, որ նիկոլիզմը գնա. չառաջադրվելը չմասնակցել չէ․ Էդուարդ Շարմազանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.06.2026 | 14:06
Նախկինում է բացահայտվել, որ հարկեր է թաքցրել. ՊԵԿ նախագահը՝ Ծառուկյանի մեղադրանքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 13:59
Սասունցի Դավիթը հիշո՞ւմ եք, որ ասում ա՝ հլը քեզ մի հատ թափ տուր, մեծ կտորը ականջդ ա մնալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 13:52
Օմանի ափերին լցանավի վրա ԱՄՆ-ի հարձակման հետևանքով 3 հնդիկ նավաստիներ են մահացել
11.06.2026 | 13:44
Փաշինյանը` «եթե ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չլինի, պատերազմ կլինի» արտահայտության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 13:40
«Գլխին էլ 5 հազար փող են տալի»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել, կան ձերբակալվածներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 13:36
Պուտինը ստորագրել է հեռացած ռուսաստանցիների ունեցվածքը կալանելու մասին օրենքը
11.06.2026 | 13:29
Եթե ՀԱՊԿ-ից ՀՀ-ին հեռացնեն, ի գիտություն կընդունենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 13:23
Բրազիլիայի հավաքականը խիստ ստուգման է ենթարկվել ԱՄՆ մուտք գործելիս
11.06.2026 | 13:16
Թե´ ԱՄՆ, թե´ ՌԴ, թե´ ֆրանսիական կողմից ունենք առաջարկներ. Խուդաթյանը` մոդուլային ատոմակայանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 13:14
Շարունակվում է ընտրությունների արդյունքների վերահաշվարկը․ ՈՒՂԻՂ
11.06.2026 | 13:09
Աշխարհացունց բան չի լինի, բայց անհետևանք էլ չի մնա. ՀԾԿՀ նախագահը` գազի գնի թանկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 13:03
Գործադիրում մեծ փոփոխություններ չեն լինի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 12:56
Գազի սակագնի հնարավոր փոփոխություն չկա. Դավիթ Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՒԹ
11.06.2026 | 12:45
200 դրամ աջակցություն՝ ծիրանի 1 կգի արտահանման համար, 250 դրամ` դեղձի, 400 դրամ` կեռասի. փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 12:34
Նոր ատոմակայանի կառուցման հետ կապված աշխատանքներ ենք իրականացնում, տեսակի ընտրությունը կատարել ենք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը 1995 թվականից ի վեր առաջին անգամ չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին։ Այս որոշման պատճառների, ընդդիմադիր դաշտում կուսակցության դերակատարության և իշխանափոխության հասնելու ուղիների մասին Factor TV-ի եթերում խոսել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։

Ըստ Շարմազանովի՝ չմասնակցելու որոշումը շատ դժվար է տրվել, և դրան նախորդել են երկուսուկես ամսվա ակտիվ քննարկումներ։ Նա ներկայացրեց կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած չորս հիմնական թեզերը, որոնք ընկած են որոշման հիմքում։

«Առաջինը՝ որպեսզի էլ ավելի չճեղքենք ընդդիմադիր դաշտը և նպաստենք համախմբմանը։ Երկրորդը՝ առաջնորդվում ենք կուսակցությունս հետ, բայց ազգիս համար սկզբունքով։ Մեզ համար մի քանի մանդատն ինքնանպատակ չէ, մեր նպատակն իշխանափոխությունն է, հետևաբար՝ Հանրապետականը նպաստելու է իշխանափոխությանը»,- պարզաբանեց Շարմազանովը։

Երրորդ պատճառը, նրա խոսքով, սոցիոլոգիական հարցումներն են, որոնք ցույց են տալիս, որ ՀՀԿ ընտրողների «ճնշող մեծամասնությունը» պատրաստ է քվեարկել ընդդիմադիր որևէ այլ ուժի օգտին։ Իսկ չորրորդ և ամենակարևոր կետը, ըստ Շարմազանովի, այն է, որ չմասնակցելը պայքարից հրաժարվել չի նշանակում։ «Ուղղակի չմասնակցելը, դա չպայքարել չէ։ Իսկ ես ասում եմ՝ չառաջադրվելը չմասնակցել չէ։ Հանրապետականը շատ հստակ կոչ է անում՝ գնացեք ընտրության, որ Նիկոլիզմը գնա, ակտիվ մասնակցություն ապահովվի, և գնան ու ձայն տան այն ուժերին, որոնք, իրենց կարծիքով, ընդդիմադիր են և ազգային-պետական»։

Հարցին, թե որ ուժերին պետք է ուղղորդվեն իրենց ձայները, Շարմազանովը նշեց, որ կոչ են անելու քվեարկել այն ուժերի օգտին, որոնք վստահաբար կհաղթահարեն 4%-ի շեմը, «որպեսզի ձայնը չփոշիանա»։ Նա ընդգծեց, որ ընդդիմադիր դաշտի առաջատարը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն է՝ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ։ «Այսօր ընդդիմադիր ամենաառաջադեմ և ամենաբարձր վարկանիշային ուժը Սամվել Կարապետյանի ուժն է, և ընդդիմության լոկոմոտիվը Սամվել Կարապետյանի ուժն է։ Դա ընդունում են, կարծում եմ, ընդդիմադիր բոլոր խաղացողները»։

Խոսելով Սերժ Սարգսյանի՝ կուսակցության նախագահի պաշտոնում վերընտրվելու մասին՝ Շարմազանովը նշեց, որ դա կուսակցության որոշումն է, և ինքը նույնպես այդ դիրքորոշման կրողն է։ «Մեր կուսակցությունը և անձամբ ես, այո՛, կուսակցության նախագահ տեսնում ենք Սերժ Սարգսյանին, որովհետև Սերժ Սարգսյանն ունի բոլոր այն տվյալները, որպեսզի ինքը կարողանա ավելի արդյունավետ կառավարել կուսակցությունը»։

Շարմազանովը կտրականապես հերքեց, որ ՀՀԿ-ն ընտրություններին չի մասնակցում 4%-ի շեմը չհաղթահարելու մտավախությունից։ «Նման տվյալներ չենք ունեցել։ Բոլոր տվյալներով՝ ՀՀԿ-ն, ճիշտ աշխատանքի դեպքում, ոչ թե 4, այլ 4-ից ավելի տոկոս կհաղթահարեր»։

Նրա համոզմամբ՝ իշխանափոխությունը հնարավոր է ոչ միայն ընտրությունների, այլև փողոցային պայքարի միջոցով, որին ՀՀԿ-ն պատրաստվում է միանալ։ «Առանց փողոցային պայքարի հնարավոր չէ Նիկոլ Փաշինյանին հեռացնել։ Միայն ընտրությունները կամ զուգորդվի փողոցային պայքարով»։

Պատասխանելով ՀՀԿ-ի նախկին կառավարման տարիներին թույլ տված սխալների և կոռուպցիոն դրսևորումների մասին հարցին՝ Շարմազանովը հայտարարեց, որ կուսակցությունն իր համագումարում հրապարակային ընդունել է սխալները։ Սակայն, ըստ նրա, անհամեմատելի են նախկին և ներկա իրողությունները։ «Մինչև 18 թվականը մենք ունեցել ենք երկու հայկական պետություն՝ 42 հազար քառակուսի կիլոմետր։ Ներկան՝ Նիկոլիզմը, Արցախի ադրբեջանացումն է։ Նախկինը Շուշիի ազատագրումն է, ներկան՝ Հայաստանի ադրբեջանացումը»։

Իր խոսքում ՀՀԿ ներկայացուցիչը 2018 թվականի իշխանափոխությունը որակեց «դասական գունավոր հեղափոխություն», որն իրականացվել է «արևմտյան ուժերի և այլ աշխարհաքաղաքական կենտրոնների ներգրավվածությամբ»։ 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան