Գագիկ Ծառուկյանն օլիգարխ չի դառնա ընտրություններում հաղթելու դեպքում․ Սուրեն Սուրենյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 20:02
Ինչպես են իրականացվել գաղտնալսումները․ Հակակոռուպցիոն կոմիտեի փոխնախագահը մանրամասներ է պատմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 19:49
Հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի վիճակը վատթարացել է․ փաստաբանը դիմել է Ալիևին
27.07.2026 | 19:39
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ըստ ՀՀ վարչապետի՝ սահմանափակումները հակասում են երկկողմ և ԵՏՄ պայմանագրերին
27.07.2026 | 19:33
Գազատար է վնասվել. Գյումրու մի շարք հասցեներում վթարային գազանջատում է
27.07.2026 | 19:21
ՀՀ-ն Ախուրիկի երկաթուղու վերականգնման մրցույթ է հայտարարել, բայց այն դեռ մնում է ՌԴ կոնցեսիայի ներքո
27.07.2026 | 19:08
Մ-17 ԱԱ․ Արարատ Ավետիսյանը և Վազգեն Մնացականյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտեն Բաքվում
27.07.2026 | 19:00
ՌԴ-ն պատերազմ է վարում ՀՀ-ի դեմ՝ պատժամիջոցներով․ ռազմական տրամաբանությամբ կիրառում է տնտեսական լծակներ․ Հրաչյա Արզումանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 18:51
Ռուսաստանն ամեն ինչ կանի հաղթանակի համար․ Պուտին
27.07.2026 | 18:40
Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել ԿԿՀ-ի դեմ
27.07.2026 | 18:28
Երևանի ավագանու չորս թափուր մանդատները փոխանցվել են հաջորդ թեկնածուներին
27.07.2026 | 18:19
Սկանդալ Արգենտինայի և Բրազիլիայի միջև․ Արգենտինայի նախագահը բրազիլացի պաշտոնակցին «գող» է անվանել
27.07.2026 | 18:08
Ընտրությունների մասնակցելու համար ՀՀ ժամանած քանի քաղաքացի է ստացել վարժական հավաքների ներկայանալու ծանուցագրեր
27.07.2026 | 17:49
Թուրքիայի F-16-ները պարեկություն կիրականացնեն Բալթիկ ծովի օդային տարածքում
27.07.2026 | 17:38
Ինչ է Ադրբեջանից բերվել Հայաստան և որքան․ Ալիևի պնդումները և ՊԵԿ-ի թվերը
27.07.2026 | 17:30
Տադեյ Պոչագարը՝ «Տուր դե Ֆրանսի» 5-ակի չեմպիոն
Բոլորը

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Factor TV-ի հետ զրույցում պնդում է, որ իրենց ուժի վարչապետի թեկնածուի անունը հայտնի կդառնա մինչև ընտրությունների օրը, և այդ թեկնածուն լինելու է բացառապես իրենց թիմից։ Նա նաև բացառել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ որևէ կոնսոլիդացիայի հնարավորությունը՝ նշելով, որ իրենց նպատակը իշխանափոխությունն է, բայց ոչ հին համակարգի ռեստավրացիան։

Անդրադառնալով վարչապետի թեկնածուի անունը չհրապարակելու պատճառներին՝ Սուրենյանցը նշել է, որ դա ոչ թե գաղտնապահության, այլ մարտավարության խնդիր է։

«Չէ, տարօրինակ լռություն չի, դա մարտավարության խնդիր է։ Հակառակ դեպքում այդ մասին կարող էինք ընդհանրապես չխոսել։ Ենթադրելի կլիներ այդ ժամանակ, որ առաջին համարը հենց ինքն էլ է հավակնություն ունենալու, բայց պարոն Ծառուկյանը այդ մասին ասել է։ Հաստատ մինչև ընտրելու պահը պարոն Ծառուկյանը այդ բացահայտումը կանի։ Այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում, մանավանդ, որ պարոն Ծառուկյանը իր առաջին համար լինելով՝ լեգալ քաղաքական պատասխանատվությունն ամբողջովին ստանձնել է», – ասել է նա։

Սուրենյանցը կտրականապես հերքել է Ռոբերտ Քոչարյանի հետ հնարավոր համագործակցության մասին շրջանառվող լուրերը՝ դրանք որակելով «արհեստական թեմա»։

«Միանշանակ, չէ՛։ Շատ հստակ է մեր դիրքորոշումը։ Թեկնածուն լինելու է մեր թիմից։ Իհարկե, եթե իմ անձնական կարծիքը հարցնեք, ես ամենալավ որակներն այդ առումով պարոն Ծառուկյանի մոտ եմ տեսնում, բայց պարոն Ծառուկյանն ինքը որոշում ունի վարչապետ չդառնալու։ Իսկ ընդհանրապես վարչապետի թեկնածու մեր թիմից դուրս մի՛ փնտրեք, չի լինելու։ Այդ Քոչարյանի թեման շատ արհեստական թեմա է։ Շատ, չափից դուրս արհեստական թեմա է, որովհետև, ամենայն հարգանքով երկրորդ նախագահի անձի նկատմամբ, ինքը այս պահին ընդդիմադիր եռյակում՝ այդ ֆավորիտների եռյակում, ամենևին էլ առաջատար դիրքում չի»։

Խոսելով ԲՀԿ ցուցակի բազմաշերտ լինելու և այնտեղ տարբեր ուժերի ներկայացուցիչների առկայության մասին՝ Սուրենյանցը նշել է, որ իրենց համախմբել է ծրագիրը և փոփոխությունների ձգտումը, ոչ թե ֆինանսական շահը․ «Կայուն էվոլյուցիոն փոփոխությունների ցանկությունն է։ Երևի այն բացառիկ կոնսոլիդացիոն կենտրոնն ենք, որի ցուցակի կազմավորումը բացարձակապես որևէ հրապարակային կամ այլ բնույթի աղմուկով չի ուղեկցվել։ Շատ խաղաղ այս ուժի քաղաքական համախոհների ցուցակը կազմվել է»։

Ի պատասխան դիտարկմանը, թե ԲՀԿ-ի շուրջ համախմբումը պայմանավորված է Գագիկ Ծառուկյանի ֆինանսական ռեսուրսներով, նա ասել է. «Ես ասում եմ՝ դա ամենահայտնի միֆերից մեկն է։ Հաստատ քսակի ընկերություն չի։ Վստահ եղեք, որ քաղաքական մտերմությունը նույնիսկ այդ առումով կաշկանդող է, որովհետև մարդկային հարաբերությունների դաշտում քաղաքականությունից դուրս պարոն Ծառուկյանից ավելի հեշտ կլինի օգնություն ակնկալելը»։

Սուրենյանցի խոսքով՝ օրենսդրությունը հստակ մեխանիզմներ է տալիս բիզնեսը և քաղաքականությունը տարանջատելու համար, և պարոն Ծառուկյանը միշտ հետևել է այդ կանոններին։

«Տեսեք, ախր մեր օրենսդրությունը դրա հստակ մեխանիզմը տալիս է։ Հավատարմագրային կառավարման ինստիտուտը, որը կա Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ, շատ հստակ կա։ Եթե այդ օրենսդրության տառն ու ոգին պահպանվում են, նման որևէ ռիսկ չի կարող առաջանալ։ Երբ որ, օրինակ, պարոն Ծառուկյանը պատգամավոր է եղել, միշտ հավատարմագրային կառավարման տակ է եղել իր բիզնեսը»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան