Կալուգացի օլիգարխի զարմիկը երբ ասում է երաշխավոր՝ նկատի ունի տեր․ իսկ իրենց տերը հայտնի է՝ ով է․ Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.04.2026 | 23:49
Դմիտրի Մեդվեդևը ՌԴ հասարակագիտության դպրոցական դասագրքերի գլխավոր խմբագիրն է դարձել
10.04.2026 | 23:33
ԵՄ-ում գործարկվել է սահմանների անցման նոր համակարգ՝ առանց անձնագրում կնիքի
10.04.2026 | 23:27
25 միլիոն դոլարի ներդրում՝ խթանելու Հայաստանում արհեստական բանականության նորարարությունները. ԲՏԱ նախարար
10.04.2026 | 23:14
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
10.04.2026 | 22:57
Պատրիարք Կիրիլը Ավագ հինգշաբթին շփոթել է այլ տոների հետ․ քարոզի սկիզբը հեռացվել է պաշտոնական կայքից
10.04.2026 | 22:41
Ապրիլի 13-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.04.2026 | 22:25
Վրաստանը վտանգի է ենթարկում ադրբեջանցի լրագրողին՝ Բաքու արտաքսելով․ HRW-ը՝ Ալիևի քննադատի գործի մասին
10.04.2026 | 22:11
ՀՀ ԱԽ քարտուղարը կմեկնի Հունաստան՝ մասնակցելու Դելֆի տնտեսական ֆորումին
10.04.2026 | 21:58
ԱՄՆ ֆինանսների նախարարությունն արտակարգ նիստ է հրավիրել Anthropic նոր ԱԲ մոդելի պատճառով
10.04.2026 | 21:44
Ովքեր են Ծառուկյանի ցուցակում և ինչ քաղաքական անցյալ ունեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 21:28
Ադրբեջանն ու Չինաստանը ռազմական համագործակցության հարցեր են քննարկել
10.04.2026 | 21:15
Ինչ իրավիճակ է Լիբանանի հայ համայնքում. հրադադարը չի հասել Բեյրութ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 21:00
Կալուգացի օլիգարխի զարմիկը երբ ասում է երաշխավոր՝ նկատի ունի տեր․ իսկ իրենց տերը հայտնի է՝ ով է․ Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 20:46
Խուզարկություններ Երևանում․ հայտնաբերվել են զենք-զինամթերք և թմրանյութեր, 4 անձ ձերբակալվել է. ՆԳՆ
10.04.2026 | 20:32
Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար երկու պայմանի մասին
Բոլորը

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանը Factor TV-ի հետ զրույցում, խոսելով առաջիկա ընտրությունների և մրցակիցների մասին, ընդդիմադիր դաշտի առաջարկները որակել է «քաղաքագիտական աբսուրդ» և հայտարարել, որ նրանց իշխանության գալը կբերի նոր պատերազմի։

Անդրադառնալով հիմնական մրցակից ուժերին՝ Ռուբինյանը նշել է, որ նրանց թեկնածուների հարցում առկա է տարօրինակ իրավիճակ։

«Թվարկեցիք, չէ՞, երեք ընդդիմադիր ուժերի առաջին համարները։ Այդ երեքից միայն մեկն է հայտարարում, որ ինքը վարչապետի թեկնածու է։ Մյուս երկուսը վարչապետի թեկնածու չունեն։ Մեկը քաղաքագիտական աբսուրդի շրջանակներում, նկատի ունեմ՝ Ծառուկյանը, հայտարարում է, որ չորս-հինգ թեկնածու ունի, բայց անունները չի տա, որովհետև եթե տա, այդ մարդկանց վրա քրեական գործ կհարուցվի։ Այսինքն՝ նոր խոսք համաշխարհային քաղաքականության մեջ՝ թաքուն թեկնածուով են նրանք մասնակցում», – նշել է նա։

Խոսելով Սամվել Կարապետյանի հնարավոր թեկնածության մասին՝ Ռուբինյանը շեշտել է դրա իրավական անհնարինությունը՝ անկախ ընտրությունների արդյունքներից։ «Մյուսի դեպքում էլ հայտարարում են, որ ինչ-որ մեկն է թեկնածուն, բայց այդ ինչ-որ մեկը Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացի է, չի հրաժարվել այդ քաղաքացիություններից, և աշխարհն էլ փուլ գա, չի կարող օգոստոսի 2-ին, իսկ ես հիշեցնում եմ՝ ներկայիս վարչապետի և Ազգային ժողովի ժամկետն ավարտվում է օգոստոսի 2-ին, և ըստ Սահմանադրության՝ հենց օգոստոսի 2-ին նախագահը պետք է նշանակի ձևավորված մեծամասնության կողմից ներկայացրած թեկնածուին։ Եվ աշխարհն էլ փուլ գա, 100 տոկոս էլ իրենք քվե ստանան, իրենց ասած մարդը՝ կալուգացին, չի կարող լինել վարչապետ»։

Ռուբինյանի գնահատմամբ՝ ընդդիմադիր ուժերը, թեև փորձում են ներկայանալ առանձին, իրականում փոխկապակցված են։ Նա նաև կասկածի տակ է դրել Սամվել Կարապետյանի անունից հրապարակվող տեքստերի ծագումնաբանությունը։ «Ես անկեղծ չգիտեմ, ես նույնիսկ վստահ չեմ, որ Սամվել Կարապետյանը հիմա գոյություն ունի, որովհետև իր գոյության որևէ ապացույց գոյություն չունի հիմա։ Կա արհեստական բանականությամբ վիդեո, կան իր անունից հայտարարվող ինչ-որ տեքստեր։ Կարող է գրում է, օրինակ, իսրայելցի գեներալը, կարող է գրում է Կալուգա քաղաքի հարկայինի պետի տեղակալը, կարող է սեքսի նախարարն է գրում, բայց ինքը չի գրում»։

ԱԺ փոխնախագահը պնդել է, որ ընդդիմության հաղթանակը կվտանգի խաղաղությունը։ «Երբ որ մենք ասում ենք, որ եթե նշյալ պատերազմի կուսակցությունը գա իշխանության, պատերազմ է լինելու, ինչի՞ ենք դա ասում։ Շատ պարզ պատճառով, որովհետև մենք լսում ենք՝ իրենք ինչ են ասում։ Իրենք ասում են՝ այս խաղաղությունը, այս օգոստոսի 8-ի խաղաղության հռչակագրով հաստատված խաղաղությունը, մեր դուրը չի գալիս։ Իրենք ասում են՝ մենք դրա բոլոր կոմպոնենտները գալու ենք ու վերանայենք»։

Նրա խոսքով՝ ընդդիմության առաջարկած «երաշխավորների» գաղափարը, ըստ էության, «տեր» ունենալու ձգտում է։ «Նրանց ասածը հետևյալն է՝ ո՞վ է մեր տերը, երաշխավոր է պետք։ Սրանով փաստվում է, որ երբ որ իրենք ասում են՝ մեզ պետք է երաշխավոր, իրենք նկատի ունեն, որ մեզ պետք է տեր»։

Ի պատասխան հարցին, թե ինչու են օլիգարխները շարունակում գործունեություն ծավալել քաղաքական դաշտում, Ռուբեն Ռուբինյանը պատասխանել է. «Հայաստանը ժողովրդավարական երկիր է։ Երբ որ երկիրը ժողովրդավարական է, դա նշանակում է, որ իշխանությունը չի որոշում՝ ով կլինի քաղաքականության մեջ, ով՝ ոչ։ Հայաստանի ժողովուրդն է որոշում, թե ով կարող է ունենալ… Եթե մարդիկ, մեր քաղաքացիները, չեն ուզում, որպեսզի այս օլիգարխները գան իշխանության կամ լինեն ընդդիմություն, դրա ձևը շատ հեշտ է՝ պետք է չընտրել իրենց»։

Նա նաև շեշտել է, որ ապօրինի գույքի բռնագանձման գործընթացները կապ չունեն ընտրություններին մասնակցելու իրավունքի հետ։ «Դատախազությունը Քոչարյանից և Քոչարյանի ընտանիքից չի պահանջում ապօրինի գույքը բռնագանձել, որպեսզի իրենց ռեսուրսները քչանան և իրենք ընտրություններին չմասնակցեն, որովհետև դա կլիներ անարդար մոտիվացիա։ Դատախազությունը Քոչարյանից պահանջում է այդ գույքը բռնագանձել, որովհետև դատախազությունը համարում է, և ես համաձայն եմ դատախազության հետ, որ Քոչարյանն ու իր ընտանիքը այդ 200 միլիոն դոլարը ձեռք են բերել ապօրինի կերպով»։

Ռուբինյանը հավելել է, որ 2018 թվականից ի վեր տարբեր դատավճիռներով և գործերով ՀՀ բյուջե է մուտքագրվել ավելի քան 700 միլիոն դոլար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան