Փաշինյանը հակադարձեց Պուտինի ճնշումներին․ զգուշացրել եմ վարչապետին՝ վտանգավոր է 2 աթոռին նստելը, ԵՏՄ-ից դուրս արի․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.04.2026 | 22:14
Արփինե Սարգսյանը պարգևատրել է Փրկարար ծառայության և Ոստիկանության լավագույն ծառայողներին ու ստորաբաժանումների ղեկավարներին
08.04.2026 | 22:00
ԵՏՄ-ում մնալը ձեռնտու է՝ ՀՀ-ին շահավետ գործարք է․ ԵՄ-ում չենք ունենա տնտեսական նման կարողություններ․ Մանե Թանդիլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.04.2026 | 21:40
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Կոտայքի մարզերում
08.04.2026 | 21:25
ՔԿԾ-ում ներկայացվել են կալանավորների ուղեկցման նոր տրանսպորտային միջոցները
08.04.2026 | 21:10
Կմիավորվե՞ն Քոչարյանը, Կարապետյանը և Ծառուկյանը. ընդդիմության շանսերը՝ ըստ վերջին հարցումների. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.04.2026 | 21:08
Նարեկ Կարապետյան, Արամ Վարդևանյան, Գոհար Մելոյան. հայտնի է «Ուժեղ Հայաստանի» ցուցակը գլխավորող եռյակը
08.04.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյան-Պուտին սուր խոսակցություն. ՀՀ-ն պատրա՞ստ է ՌԴ-ի հնարավոր պատժամիջոցներին
08.04.2026 | 20:46
Էստոնիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
08.04.2026 | 20:30
Ադրբեջանական բենզինի մատակարարումները Հայաստան ձեռնտու են նաև Ադրբեջանին․ Էմին Ալիև
08.04.2026 | 20:20
Հունգարիան և Ռուսաստանը գաղտնի համագործակցության համաձայնագիր են կնքել
08.04.2026 | 20:09
Պարույր Հայրիկյանն ու Վարդան Ղուկասյանը միասին են մասնակցելու ընտրություններին
08.04.2026 | 20:03
Բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել հարևան տան բակում. կա տուժած
08.04.2026 | 19:51
Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույցում քննարկել են Իրանի հետ հրադադարը
08.04.2026 | 19:45
Ես սարսափում եմ Սամվել Կարապետյանի անունից․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.04.2026 | 19:28
Լիբանանում Իսրայելի հարվածների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել, հարյուրավորները՝ վիրավորվել
Բոլորը

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Factor TV-ի եթերում խոսել է Ռուսաստանի կողմից Հայաստանի հասցեին հնչող տնտեսական զգուշացումների, արտաքին քաղաքական կողմնորոշման և ներքաղաքական ուժերի դասավորվածության մասին։ Նա Ռուսաստանի հայտարարությունները որակել է որպես ճնշում և ընդգծել, որ դրանց հակակշռելու համար Ազգային ժողովում անհրաժեշտ է արևմտամետ քաղաքական ուժի առկայություն։

Անդրադառնալով ռուս պաշտոնյաների հայտարարություններին, թե Հայաստանը չի կարող միաժամանակ լինել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի անդամ, և որ Մոսկվան կարող է վերանայել տնտեսական հարաբերությունները, Սարգսյանը նշել է, որ դրանք այլևս զգուշացումներ չեն, այլ ուղիղ ճնշում։

«Այո՛, դրանք արդեն վերածվում են ճնշումների։ Դառնում են ճնշումներ, որոնց ստիպված է լինում Հայաստանի Հանրապետության վարչապետը հրապարակային հակադարձել»,- ասել է նա՝ հավելելով, որ «երկու աթոռին նստելու» քաղաքականությունն այս պայմաններում վտանգավոր է դառնում։

Արամ Սարգսյանը ներկայացրել է իր ուժի գլխավոր քաղաքական նպատակը՝ մտնել խորհրդարան՝ որպես արևմտամետ բևեռ։ Նրա համոզմամբ՝ դա իշխանությանը լծակ կտա՝ դիմակայելու ռուսական ճնշումներին։

«Եթե մենք կլինենք Ազգային ժողովում՝ որպես արևմուտքը ներկայացնող որոշակի թև ու բևեռ, նման հարցադրումների, նման ճնշումների պարագայում Նիկոլ Փաշինյանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետը, ով ուզում է լինի, կարող է ասել, որ իր Ազգային ժողովում գոյություն ունի արևմտյան թև, որը ունի իր հետևորդները, հանրային իր աջակցությունը, և որը նաև սեփական ծրագրեր ու պլաններն է առաջ մղում, և ինքը պարտավոր է դա բալանսավորել»։

Նրա խոսքով՝ ներկայումս ԱԺ-ում միայն «բալանսավորողներն» են և «ռուսամետները», ինչը իշխանությանը դարձնում է խոցելի։ Պատասխանելով հարցին, թե ինչ կլինի, եթե Ռուսաստանն իրապես թանկացնի գազը, Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանը մենակ չի մնա։

«Նախ, ռուսները կոշտ քայլերի չեն գնալու, որովհետև իրենք ավելին են կորցնում, և իրենք էլ կորցնելու բան ունեն։ Իրենք դուրս են մնում տարածաշրջանից»:

Որպես այլընտրանք՝ նա բերել է Մոլդովայի օրինակը, որտեղ Ռուսաստանի կողմից գազի գնի բարձրացումից հետո Եվրոպան սուբսիդավորել է բնակչությանը։ «Գազի գնի թանկացումը կսուբսիդավորվի այնպես, ինչպես Մոլդովայում է սուբսիդավորվում։ Եվրոպան ուղիղ մեկ միլիարդի օգնություն է տվել Մոլդովային՝ գազի գների սուբսիդավորման համար»։ Նա նաև հիշեցրել է Վրաստանի օրինակը, որի գինին ռուսական շուկայի փակվելուց հետո գտավ իր տեղը եվրոպական շուկաներում՝ անցնելով որակական նոր մակարդակի։

Արամ Սարգսյանը խոսել է նաև այն երևույթի մասին, երբ ռուսամետ կողմնորոշում ունեցող գործիչները և նրանց ընտանիքներն իրենց ապագան ու կապիտալը կապում են Արևմուտքի հետ։

«Դա անձի երկվություն է, երկակիություն է։ Այսինքն՝ իրենք ապրում են ուրիշ կյանքով, բայց ժողովրդին պարտադրում են այլ կյանք, որպեսզի կարողանան այդ ժողովրդին կառավարել»,- ասել է նա՝ որպես օրինակ բերելով «Լադա» ընկերության տնօրենին, որն իր արտադրանքը գովաբանելուց հետո նստում է Mercedes։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան