Ծանրորդների համար մրցաշրջանը չի ավարտվել

Լուրեր

14.10.2026 | 11:09
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և պատգամավոր Արթուր Խաչատրյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.10.2026 | 11:07
«Հնարավոր է՝ վաղն արթնանանք ու իմանանք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է»․ Միրզոյան
14.10.2026 | 11:02
Փախստականների աջակցությունից մինչև COP17․ ԱԳՄԱ-ում քննարկվել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը
14.10.2026 | 10:56
Սևանի ափամերձ տարածքներում 613,7 մլն դրամ արժողությամբ 41 հողամաս է վերադարձվել պետությանը
14.10.2026 | 10:42
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ
14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ավարտվող մրցաշրջանը հիանալի մրցելույթներով նշանավորեցին Հայաստանի ծանրամարտի տարիքային տարբեր խմբերի հավաքականները: Նրանք մեդալների առատ հունձք կատարեցին աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և ամառային պատանեկան օլիմպիական խաղերում:

–         Ծանրորդներիս համար մրցաշրջանը կավարտվի դեկտեմբերի 21 –ին ` Դոհայում: Այնտեղ կայանալու է  << Քաթարի գավաթ >> անվանումով միջազգային  ավանդական  խոշոր մրցաշարը: Հաջողակներին կշնորհվեն Տոկիոյի օլիմպիական խաղերի վարկանիշային միավորներ, – զրույցի ժամանակ ասաց Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը: – Այնտեղ մեր երկրից հանդես կգա միայն Եվրոպայի այս տարվա չեմպիոն և ռեկորդակիր Անդրանիկ Կարապետյանը: Ուզում ենք, որ նա հարստացնի իր վարկանիշային միավորների քանակը և մարզական տարին փակի հաջողությամբ: Այլապես մարզումներում թափած  քրտինքի համար նա  լիովին վարձահատույց չի լինի:

–         Ուզում ենք լսել գլխավոր մարզչի խոսքը հերթափոխի մասին :

–         4  – 5 տարի է, որ ղեկավարում եմ հավաքականը և այս ամբողջ ընթացքում երկրի գլխավոր թիմի ուսումնամարզական մեկ, երկու ,երբեմն` երեք հավաքներում  << գլխավոր հրետանու >> անդամների հետ մարզում ենք նաև 17-20 տարեկան շնորհալիների: Առանց հուսալի հերթափոխի անիմաստ կլինի խոսել հետագա հաջողությունների մասին: Կարծում եմ պատասխանս բացեց նաև  տարիքային տարբեր խմբերի մեր հավաքականների հաջողությունների գաղտնիքը:

Հայաստանում ծանրամարտի խմբեր են գործում Երևանի, Արմավիրի, Կոտայքի, Արարատի,Շիրակի ,Լոռու ,Սյունիքի,Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերի բնակավայրերում:

Խոստովանեմ, որ մեր հաջողությունները նվազ կլինեն, եթե չունենանք ՀԱՕԿ նախագահ Գագիկ  Ծառուկյանի նման   << թև ու թիկունք >>:

 

ՀԱՕԿ լրատվական բաժին